հյուրը՝ Նվարդ Մանասյան


«Անզորության, վախի ու թերարժեքության զգացողություն մարդիկ ապրում են, երբ նրանց չի ուղղորդում անբեկանելի իղձը, մղումը՝ տնօրինելու ճանապարհը, ճանաչելու սեփական գիտելիքները և իրավունքներդը»: Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է կրթության փորձագետ Նվարդ Մանասյանը: 

հյուրը՝ Սերոբ Խաչատրյան


Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն է:  

հյուրը՝ Հայկ Քոչարյան


«Հալեպահայությունն օրհասական վիճակում է: Հայաստանն առայժմ Սիրիայում ծավալված պատերազմի հետևանքներին արձագանքում է՝ առաջարկելով իրավիճակային լուծումներ: Այնինչ ՀՀ-ն պետք է ունենա հայեցակարգային մոտեցում: Իրավիճակային լուծումները բերում են իրադրության բարդացման»: Ռուբեն վարդապետ  Զարգարյանի հյուրն է արաբագետ Հայը Քոչարյանը: 

հյուրը՝ Հակոբ Մովսես


«Երբ մեր հայրերը սրբացնում էին մեր թարգմանիչներին և տոնացույցում Սրբոց Թարգմանչաց տոն էին սահմանում, անվրեպ որսում էին այն ազդակները, որոնք տիեզերքի խորքերից իջնում էին երկրի վրա՝ իբրև Միտք և Խոհ, որ լցվելով մեր ամբարները՝ ապահովելու էին մեր ցանքսն ու բերքը»: Ռուբեն վարդապետ  Զարգարյանի հյուրն է գրող, թարգմանիչ Հակոբ Մովսեսը: 

հյուրը՝ Արմեն Մարտիրոսյան. մաս 2-րդ


«Անկախությունն իր հետ դժվարությոններ բերեց, որոնք հարթել էր պետք, ոչ թե պատասխանատվությունից խուսափել: Ազատ է այն մարդը, այն հասարակությունը, որն ունի  պատասխանատվություն հայրենիքի, ընտանիքի նկատմամբ և սահմանադրությունը կոչված է պաշտպանել այդ պետության և այդ քաղաքացու իրավունքները, միևնույն ժամանակ մատնանշել պարտականությունները»: Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: 

հյուրը՝ Արմեն Մարտիրոսյան. մաս 1-ին


«Անկախությունն իր հետ դժվարությոններ բերեց, որոնք հարթել էր պետք, ոչ թե պատասխանատվությունից խուսափել: Ազատ է այն մարդը, այն հասարակությունը, որը ունի  պատասխանատվություն հայրենիքի, ընտանիքի նկատմամբ և սահմանադրությունը կոչված է պաշտպանել այդ պետության և այդ քաղաքացու իրավունքները, միևնույն ժամանակ մատնանշել պարտականությունները»: Ռուբեն վարդապետ  Զարգարյանի հյուրն է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: 

հյուրը՝ Սարգիս Նաջարյան


Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է ռադիոհաղորդավար Սարգիս Նաջարյանը: 
«90-ամյա ռադիոյի ոսկե շրջանը և իմ կյանքի լավագույն օրերը համընկել են, եջանիկ եմ դրա համար»: 
 

հյուրը՝ Քրիստինե Հովհաննիսյան


Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է գրականագետ, «ԱՅԲ» դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Քրիստինե Հովհաննիսյանը: Կրթական համակարգի բարեփոխման ուղղված որոշումների վերաբերյալ ուսուցիչն իր տեսակետն ունի: 

հյուրը՝ Ռուբեն Մելքոնյան. մաս 2-րդ


ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը 
Օր 6-րդ հաղորդաշարի տաղավարում Ռուբեն վարդապետ  Զարգարյանի հետ շարունակում է քննարկել Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան այցելության արձագանքները և Հայ առաքելական ու Հռոմի կաթոլիկ եկեղեցիների արդի հարաբերությունները: 
 

հյուրը՝ Ռուբեն Մելքոնյան. մաս 1-ին


ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով Հռոմի պապի հայաստանյան այցի նկատմամբ մեր հետաքրքրությունն ու ջերմ վերաբերմունքն առաջին հերթին բացատրվում է ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանի Ս. Պետրոսի տաճարում մատուցված պատարագով: Այդ օրը Ֆրանցիսկոս պապը նաև Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան ծիսակարգով Եկեղեցու Հայր և Ուսուցիչ հռչակեց Ս. Գրիգոր Նարեկացուն: 

հյուրը՝ Տ. Վահրամ քահանա Մելիքյան


Ֆրանցիսկոս պապը կոչով դիմել է հավատացյալներին՝ խնդրելով աղոթել իր՝ Հայաստան առաջիկա այցի համար: 
«Օր 6-րդ» հաղորդաշարի տաղավարում Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: Զրույցը նվիրված է հունիսի 24-26-ն ընկած ժամանակահատվածում Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան այցելությանը։
 

հյուրը՝ Վովա Վարդանով. մաս 2-րդ


«Դժվար է 21-դ դարի քաղաքացուն համոզել, որ պետք է ամեն օր վաղ առավոտյան և երեկոյան աղոթի եկեղեցում, սակայն ամենքիս պարտքն է երբեք չմոռանալ, որ մեր տունը Հայաստանն է և մեր եկեղեցին՝ Հայ առաքելական եկեղեցին: Լինի քաղաքական, թե հասարակական ուժ, որը միտված է թուլացնել մեզ, պառակտել մեր ուժերը, պետք է անխնա մերժել, դուրս մղել մեր կայնքից»: «Օր 6-րդ» հաղորդաշարի տաղավարում Ռուբեն վարդապետ Զարգարյանը շարունակում է զրույցը հետախույզ Վովա Վարդանովի հետ: