|
Նարինեն ու Մարինեն
Նարինեին ու Մարինեին հանդիպեցինք Հաղպատի վանքում, պատարագ երգելիս:
«Սկզբում մի քիչ դժվար էր, չէինք հասկանում գրաբար, բայց, երբ հասկանալով ես երգում, ավելի վստահ ես,-պատմում են մեր հերոսները,- տեր հայրը մեծ համբերատարությամբ է մեզ սովորեցնում շարականները»:
Իսկ եկեղեցու երգչախմբի խմբավար տիկին Ռիտայի համար ամենակարևորը պատարագներին երեխաների ձայնն է, քանի հոգի էլ լինեն:
|
|
ՀաղպատՀաղպատավանքի բակը միշտ լի է երեխաներով, նրանք դասերից հետո շտապում են վանքի բակ` խաղալու և մաքրելու իրենց սրբավայրի տարածքը: «Ամեն անգամ մեր տեր հայրը մեզ համար մի հաճելի անակնկալ է պատրաստում, այսօր էլ բացառություն չէր». անակնկալների ու առօրյայի մասին մեզ պատմում են երեխաները: |
|
ՕձունՍբ. Աստվածածին եկեղեցին Օձունի երեխաների համար սիրելի հավաքատեղի է: «Հատկապես հետաքրքիր է ամռանը,-ասում են երեխաները, -տեր հոր հետ հաճախ ենք ուխտագնացությունների գնում, մաքրում ենք մեր սիրելի սրբավայրերը, վերադառնում ենք անմոռանալի տպավորություններով»: Իրենց առօրյայի, արկածներով լի ճամփորդությունների մասին պատմում են մեր հերոսները: |
|
|
Դիլիջանի երեխաները և «կորած» եկեղեցիները«Մեր կյանքը փոխվեց, երբ այստեղ բացվեց «Լույս մանկանց» խմբակը, - ասում են դիլիջանցի երեխաները,- մեր կողքը եկեղեցիներ կան, որ չէինք գնացել ու չէինք ճանաչում: Տեր Շավարշի հետ հիմա հաճախ ենք ուխտի գնում, պատարագներ մատուցում խոնարհված եկեղեցիներում: Վերջերս Ջուխտակ վանքում էինք, տարածքը մաքրեցինք ու մեր սովորած շարականները երգեցինք»: |
|
Ալեքսանդրը«Շատ եմ սիրում, երբ եկեղեցով ուխտի ենք գնում: Տեր հայրերի հետ ֆուտբոլ ենք խաղում, նրանք մեր ավագ ընկերներն են»: Ալեքսանդրը Երևանի Սբ. Զորավոր եկեղեցու դպիրներից է: Երազում է դառնալ ֆուտբոլիստ, ծրագրավորող և շատ ու շատ այլ բաների մասին: |
|
Թաթուլ Դիլաքյան
Ջերմ, խանդավառ, անվերջանալի թվացող դրական էներգիայով: Սիրված դերասանը թե՛ բեմում էր, թե՛ կինոյում՝ «01-99», «Ժայռը», «Շրթներկ համար 4», «Նվագախմբի տղաները»: Ինչպիսին էր Թաթուլ Դիլաքյանը կադրում և կադրից դուրս՝ պատմում են նրա ընկերներն ու հարազատները:
|
|
Աշտարակի դպիրներըՀամբարձումն ու Գոռը ընկերացել են Աշտարակի Սբ. Մարիանե եկեղեցում: Տղաները միասին մասնակցում են պատարագներին: Սիրում են Խաչիկ դպիրի հետ ուխտագնացության գնալ ու երեկոյան խարույկի շուրջ կիթառ նվագել: |
|
Հովհաննեսն ու Տիգրանը` Ջրվեժի դպիրներըՀովհաննեսի ու Տիգրանի առօրյան շատ հեգացած է: Երկուսն էլ երազում են ճարտարապետ դառնալ: Հաճախում են ավիամոդելավորման դասերի, ձիարշավարան, խնամում ձիերին: Սիրելի զբաղմունք է նաև Ջրվեժ Սբ. Աստվածածին եկեղեցում պատարագների մասնակցելը: Խոստովանում են, որ երբ հայրիկի հետ են խորան բարձրանում, ավելի ինքնավստահ են: |
|
Իջևանի դպիրներըԱրսենը, Ժորան, Մկրտիչը, Վահանը, Դավիթն ու Միքայելը Իջևանում են ապրում: Տղաների կիրակին սկսվում է եկեղեցուց: Պատարագից հետո ընկերներով զբաղվում են խեցեգործությամբ, ֆուտբոլ են խաղում, հեծանիվ քշում: Ասում են, որ իրենց համախմբում ու ոգևորում է Բագրատ սրբազանը, կիրակին ավելի ուրախ է, երբ սրբազանի հետ են: |
|
Հովիկ Խալիկյան, Ռուբեն Վարդանյան
«Շախմատիստները կարծես ուրիշ աշխարհից լինեն, սիրում եմ նրանց հետ ընկերություն անել»,-ասում է Ռուբեն Վարդանյանը:
«Ընկերությունը քո ստեղծած տիրույթն է, որի պատասխանատվությունը դու պիտի կրես»,-համոզված է Հովիկ Խալիկյանը:
|
|
Արմեն Խոջոյան, Վարդան ՖերեշեթյանՆկարիչ Արմեն Խոջոյանի ու արձակագիր Վարդան Ֆերեշեթյանի համար ընկերություն անել՝ նշանակում է միմյանց անխոս հասկանալ: Արվեստանոցում սիրում են պոեզիա կարդալ, դաշնամուր նվագել ու կիսել լռութունը... |
|
Օձունի դպիրներըՎրթանես քահանա Բաղալյանի համար հաճելի անակնկալ էր, երբ որդիներն ու դուստրը խնդրեցին մասնակցել ու օգնել իրեն պատարագների ժամանակ: Պետրոսը, Սողոմոնն ու Սեդան մայրիկի հետ սկսեցին սովորել շարականները… |










