|
Մովսես գյուղՍահմանամերձ Մովսես գյուղի առօրյան փոխվեց եկեղեցու վերակառուցումից հետո: «Մեր գյուղի եկեղեցին շա՜տ զորավոր է»,-ասում են գյուղի երեխաները: Մեր նկարահանող խմբին նրանք եռանդով պատմում են իրենց հարազատ Մովսեսի, եկեղեցու, և իհարկե, սահմանապահ զինվորի մասին: |
|
ՎրեժըԱնհամբեր եմ, թե երբ է գալու կիրակին, որ պատարագի գնանք ընտանիքով,-ասում է փոքրիկ Վրեժը: Նա ամեն կիրակի շապիկ է հագնում և խորան բարձրանում: Եկեղեցում շատ ընկերներ ունի, հատկապես սիրում է ամառային ճամբարները եկեղեցու բակում: Շատ է ուզում հոգևորական դառնալ, ասում է՝ դրա համար դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: |
|
Տեր Աբել քահանա Քարտաշյան«Հասուն տարիքում եկա քահանայական ծառայության: Սկզբում դժվար էր: Ջութակահարի համար բոլորովին նոր ու չբացահայտված աշխարհ էր հոգևոր երաժշտությունը: Հետո հասկացա՝ ինչ պարգև եմ ստացել...»: |
|
Վիգեն Ավետիս, Վահագն ՀայրապետյանՔանդակագործ Վիգեն Ավետիսի ու երաժիշտ Վահագն Հայրապետյանի ընկերությունը սկսվել է, երբ ընդամենը երրորդ դասարանի տղաներ էին: Քառասուն տարիների հեռվից ոգևորությամբ ու հաճույքով են հիշում իրենց անհավանական արկածներով լի ընկերության ճանապարհը: |
|
ՆիգավանՆիգավան գյուղի երեխաների կարծիքով եկեղեցին միշտ պիտի լինի մաքուր ու մարդաշատ: Գյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցու վերաբացումից հետո այն դարձել է նրանց ամենասիրելի հավաքատեղին: |
|
Ավագ Հարությունյան, Արտաշես Էմին
Թարգմանիչ Արտաշես Էմինի և գինեգործ Ավագ Հարությունյանի հանդիպումը շատ պատահական ու հետաքրքիր է եղել: Արտաշեսը, որ երկար տարիներ փնտրում էր հայկական լավ գինի, մի օր համտեսում ու գտնում է: «Մտածեցի, որ էս տեսակ գինի պատրաստողը կարգին մարդ կլինի, գտա, համոզվեցի ու արդեն երկու տասնամյակից ավելի է՝ ընկերություն ենք անում»:
|
|
|
Հրանտ Մաթևոսյան«Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը», «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմերը «Հայֆիլմի» լավագույն ֆիլմերի ցանկում են: Հրանտ Մաթևոսյանը «Հայֆիլմ» մտավ մեծ դժվարությամբ: Մաթևոսյանական ձեռագիրը կինոյում ընդունվեց ոչ միանշանակ: Ինչպիսին էր նա կյանքում ու կադրից դուրս` պատմում են Դավիթ Մաթևոսյանը, Անետա Երզնկյանը, Լիդա Գևորգյանը, Մայրանուշ Գրիգորյանը: |
|
Վրեժ Հակոբյան, Երվանդ Ղազանչյան«Ընկերության համար 60 տարին շա՞տ է, թե՞ քիչ». կատակում, վերհիշում ու պատմում են Երվանդ Ղազանչյանն ու Վրեժ Հակոբյանը: |
|
ԽաչիկՍահմանամերձ Խաչիկ գյուղի եկեղեցին վերաբացվելուց հետո իր շուրջն է համախմբել գյուղի երեխաներին: Օրվա մեծ մասը նրանք եկեղեցում են անցկացնում: Շատ պատմություններ ունեն իրենց եկեղեցու ու հարազատ գյուղի հետ կապված և հաճույքով պատմում են: |
|
Արմեն Սաֆարյան, Շահե քահանա ՀայրապետյանԲեմադրիչ Արմեն Սաֆարյանը ու Շահե քահանա Հայրապետյանն առաջին անգամ հանդիպել են Գեղարվեստաթատերական ինստիտուտում: Նրանց ծանոթությունը սկսվում է միջադեպով, տարիներ հետո նրանք միմյանց տեսնում են եկեղեցում: Այդ հանդիպումը փոխում է ամեն ինչ… |
|
ԾաղկազարդՀայաստանի տարբեր եկեղեցիներում ծառայող 16 մանուկ դպիրներ Ծաղկազարդի տոնն անցկացրեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, առաջին անգամ պատարագի մասնակցեցին Մայր տաճարի խորանին, ապա՝ հանդիպեցին Վեհափառ հայրապետի հետ ու նվերներ փոխանակեցին: Թե ինչպես էին պատրաստվել այդ օրվան և ինչ ապրումներ ունեցան, պատմում են իրենք՝ մանուկ դպիրները: |
|
Երեք եղբայր«Նարեկը երազում է զինվորական դառնալ, Լևոնը՝ խոհարար, իսկ ես՝ իսկական բժիշկ,-ասում է 8-ամյա Վարդանը,- եղբայրներով սիրում ենք հետաքրքիր խաղեր հորինել, նկարել, բայց ամենից շատ սպասում ենք կիրակիին, որ Սբ. Երրորդություն եկեղեցում պատարագի մասնակցենք ու խորան բարձրանանք: Լավ է երբ երեքով միասին ենք երգում ու աղոթում»: |










