Արթուրը և Սարգիսը Մուղնիից


Արթուրի և Սարգսի առօրյան փոխվեց, երբ նրանց առաջարկեցին եկեղեցի հաճախել ու շապիկ հագնել: Նրանք օգնում են քահանաներին ուխտագնացությունների ժամանակ, մասնակցում պատարագներին ու ժամերգություններին: Արթուրը երազում է հայտնի երգիչ դառնալ, Սարգիսը՝ ռազմական բժիշկ:   

Վանո Դադոյան, Հենրիկ Սոլախյան


ՀՀ ժողովրդական վարպետ Վանո Դադոյանի և ճարտարապետ Հենրիկ Սոլախյանի ընկերությունը անցել է բուռն ու ստեղծագործական ճանապարհ: Համոզված են, որ ինքնաճանաչման ու ինքնահաստատման ամենամեծ խթանը ընկերներությունն է: Նրանց ամենամեծ երազանքը միասին որևէ խոնարհված եկեղեցի վերականգնելն է: Քառասուն տարվա ընկերները մեզ հետ կիսվում են իրենց երազանքներով ու մտորումներով: 

Սևակ քահանա Սարիբեկյան, Նարեկ Մելքոնյան, Նաիրի Մելքոնյան


Սևակ քահանա Սարիբեկյանը ոգևորվում է՝ հիշելով Նարեկ և Նաիրի Մելքոնյան եղբայրների հետ անցկացրած մանկության տարիները: Այսօր էլ ընդհանրությունները շատ են, ընկերությունը՝ ամուր: Եթե կա տեր Սևակի պատրաստած իտալական կոկտեյլն ու Նաիրիի կիթառի նվագակցությունը, ուրեմն հանդիպումը գունագեղ է ու հաճելի:

Մամիկոն Մխիթարյան, Պայծառ Ավետիսյան


ՀՀ ժող. վարպետ Մամիկոն Մխիթարյանն ու նկարչուհի Պայծառ Ավետիսյանը  հանդիպել են Պետերբուրգում՝ ուսանողական տարիներին: Թե ինչ արկածներով ու  փորձություններով կյանք են ապրել, վերհիշում են քառասուն տարվա ընկերները:

Արև Պետրոսյան, Անահիտ Մարկոսյան


Նկարիչ Արև Պետրոսյանը և «Նաիրյան» ընկերության գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանն արդեն չեն հիշում ինչպես ընկերացան: Հիշում են միայն առաջին հանդիպման տպավորությունը՝ այնքան հարազատություն կար, կարծես վաղեմի բարեկամներ լինեին: 

Հովհաննես սարկավագ Ներսեսյան


«Դեռ փոքր տարիքից ծառայում էի եկեղեցում, հաճելի էր, երբ ասում էին լավ ես երգում: Հիմա երգում եմ օպերային թատրոնի բեմում, մասնակցում եմ միջազգային  փառատոնների, բայց միևնույն է՝ ամենահարազատը պատարագին մասնակցելն է: Շնորհը պիտի ընդունես խոնարհությամբ և շնորհակալությամբ»: 

Էդմոնդ Քյոսայան


«Ես անուղղելի լավատես եմ, և իմ ֆիլմերում դա զգացվում է. մոլորակը փոքր է, բարին միշտ պիտի հաղթի». ասում էր Էդմանդ Քյոսայանը: Նրա ֆիլմերը ճանաչված ու սիրելի են: Թե ինչպես են ստեղծվել «Անորսալի վրիժառուները», «Երբ գալիս է սեպտեմբերը»,  «Տղամարդիկ» և այլ ֆիլմեր, պատմում են դերասանուհի Լաուրա Գևորգյանը և կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը:

Ազատանի եկեղեցու Արթուրը


«Մի անգամ ուխտագնացության ժամանակ դեպք եղավ, ու դրանից հետո մամային խնդրեցի, որ եկեղեցում ծառայեմ»: Տասնամյա Արթուրը Ազատանի Սբ. Ստեփանոս եկեղեցում շապիկ է հագնում և մասնակցում պատարագի: Մեզ հետ կիսում է իր մտորումներն ու պատմում երազանքների մասին. դրանցից ամենակարևորը Ֆրունզիկի պես դերասան դառնալն է:

Արքմենիկ Նիկողոսյան, Արարատ Թովմասյան


Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի և տեխնիկական խմբագիր Արարատ Թովմասյանի ընկերությունն սկսվեց աշխատանքային միջադեպով: Իսկ հետո նրանք սկսեցին միմյանց հասկանալ կես խոսքից…

Սևան դպիր Իչ


Սևան դպիր Իչը ծնվել ու մեծացել է Ստամբուլում: Ութ տարեկանից զբաղվում է արծաթագործությամբ: Միշտ երազել է իր աշխատանքներից մի օր տեսնել եկեղեցում: Հայաստան գալը լիովին փոխեց նրա կյանքը, այժմ Գևորգյան հոգևոր ճեմարանի քահանայից լսարանի դպիր է: 

Լիլիթ Գալստյան, Ռուզաննա Սիրունյան


Լիլիթ Գալստյանի և Ռուզաննա Սիրունյանի ընդհանուր հետաքրքրությունները շատ են՝ նորաձևությունից մինչև քաղաքականություն: Նրանց ընկերությունը երկու տասնամյակից ավելի կենսագրություն ունի: 

Ջրվեժի Սբ. Կաթողիկեի Դավիթը


Փոքրիկ Դավիթն մենք հանդիպեցինք Ջրվեժի Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցում: Նա մեզ պատմում է առաջին անգամ դպրի շապիկ հագնելու, խորան բարձրանալու և իր երազանքների մասին: