Alt

Արմինե Հայրապետյան, Վախթանգ Հարությունյան


Եթե ճակատագրով ընկերներ եք, անպայման կհանդիպեք կյանքի որևէ խաչմերուկում: Արմինե Հայրապետյանի և Վախթանգ Հարությունյանի հանդիպումը սկսվել է երգով և այդպես էլ շարունակվում է երկու տասնամյակից ավելի: Հեղինակային երգի հաճելի ու ջերմ երեկոները միախմբում են շատ ընկերների, նոր ընկերների...  

Alt

Հասմիկ Հարությունյան, Արմինե Պետրոսյան


Ընկեր գտնել կարող ես, դժվարը և կարևորը ընկերությունը պահելն է: 
Հասմիկ Հարությունյանը և Արմինե Պետրոսյանը քառասուն տարվա ընկերներ են:

 

Alt

Երգի լույսը


Մարգարիտան և Նունեն երգում են Առինջի Սբ. Հովհաննես եկեղեցու երգչախմբում: Սիրում են հատկապես ուխտագնացությունները, երբ միասին ճամփորդում են, երգում, այցելում տարբեր եկեղեցիներ: Իսկ երազանքները տարբեր են. Մարգարիտան երազում է դառնալ ռազմական բժիշկ, Նունեն՝ երգչուհի...  

Վրեժ Պետրոսյան


Հավատում եմ ճակատագրին, որովհետև մեծ դժվարությամբ ու մեծ տարիքում կարողացա ճեղքել կինոյի դարպասները»,- պատմում է ՀՀ արվեստի վաստակավոր  գործիչ, կինոօպերատոր, կինոռեժիսոր Վրեժ Պետրոսյանը:
Անվերջ ձգվող դասամիջոց», Ապրելու առաքելությունը» վավերագրական հեղինակային ֆիլմերը շրջադարձային եղան նրա կյանքում: Վրեժ Պետրոսյանի մտորումներն իր անցած ճանապարհի, հեղինակային կինոյի, նոր կինոմտածողության   մասին՝ կադրից դուրս:

 

Alt

Վաչագան Սարգսյան, Խորեն Հակոբյան


Թե ինչպես ծնվեց Վաչագան Սարգսյանի Այբբենարանը»՝ նկարիչ Խորեն Հակոբյանի  նկարազարդումով, տարիների հեռվից ժպիտով հիշում ու պատմում են ընկերները: Իհարկե, պատմողն ավելի շատ Վաչագան Սարգսյանն է: Խորեն Հակոբյանը խոսքաշատ մարդ չէ: Ընկերությունը նաև իրար հետ լռելն է, կարծում են նրանք:

Alt

Սամվելը


Երկար սպասելուց հետո, վերջապես, իրականացավ Սամվելի երազանքը. մկրտվեց, շապիկ հագավ ու բարձրացավ խորան: Կիրակիները ավելի ուրախ ու բովանդակալից    դարձան, ընտանիքով են հաճախում Մասիսի Սբ. Գևորգ եկեղեցի: Սամվելը փոքրիկ քրոջն օգնում է, որ նա էլ եկեղեցու երգչախմբում երգի: Շատ է ուզում հոգևորական դառնալ...  

Alt

Սարգիսը


Ամեն կիրակի զբոսնել, շախմատ խաղալ, կիթառ նվագել, ջանալ իրականացնել որոշումը՝ դառնալ իրավաբան: Սա Աշտարակի սբ. Մարիանե եկեղեցու մանուկ դպիր Սարգսի առօրյան է:  Մյուս մանրամասների մասին պատմում են տեր հայրը, քույրը և հենց ինքը՝ Սարգիսը:    

Խաչիկ գյուղի կիրակին


Խաչիկ գյուղի եկեղեցու զանգերը երկար տարիների դադարից հետո կրկին հնչեցին: Գյուղի երեխաները սկսեցին երգել: Մանկական երգչախումբը եկեղեցու ժամերգությունների ու պատարագների անբաժան մասը դարձավ: Խաչիկ գյուղի կյանքը նոր երանգ ստացավ: Փոխվել էր մի աննշան թվացող բան. գյուղում ծառայության էր նշանակվել մի սարկավագ...

Alt

Վահե Բեգոյան, Աշոտ Չտչյան


 Չհանդիպած ընկերը կիսատ է թողնում  մարդուն»,- ասում է ռեժիսոր Աշոտ Չտչյանը: Երաժիշտ Վահե Բեգոյանի հետ նրանք ստեղծագործական երկար ճանապարհ են անցել:   Սաղմոսերգու» արական հոգևոր երգչախումբը նույնպես ստեղծական մեծ ջանքերի ու իրենց ընկերության արդյունք են համարում:

Հրանտ Հակոբյան


Կինովավերագրող Հրանտ Հակոբյանը երեք տասնյակ ֆիլմերի հեղինակ է. Մոնթե»,  Հայրենիքս՝ Հայաստան», Մոռացված կղզիների բնակիչները», Հրանտ Դինք» և այլ: Նրա ֆիլմերի առանցքը մարդն է՝ իր բոլոր դրսևորումներով: Ռեժիսորի կարծիքով, եթե նորից սկսեր կյանքը, կանցներ վավերագրողի նույն ճանապարհով:

Alt

Հակոբի երազը


Արդեն երեք տարի է, Հակոբի ընտանիքը հաճախում է Օշականի Սբ. Մաշտոց եկեղեցի: Սկզբում շատ դժվար էր երեք ժամ մասնակցել պատարագին: Բան չէի հասկանում: Բայց երբ Հակոբիկին տեսա խորանի վրա... Հիմա եմ հասկանում, ինչ ենք կորցրել նախկինում»,-ասում է Հակոբի մայրը: Իսկ ամեն ինչ սկսվեց Հակոբի երազից...

Alt

Մոնի Հովսեփյան, Ռուբեն Գինեյ


Իմ ու մորաքրոջս՝ Մոնիի ընկերությունը սկսվեց հենց այն պահին, երբ ծնվեցի...» Ռեժիսոր Ռուբեն Գինեյի մանկության հուշերը շատ գունեղ են: Նկարչուհի Մոնի Հովսեփյանը հիշում է, որ Ռուբենը դեռ մանկուց շատ լուրջ էր ու հետաքրքրքսեր: Միշտ Ռուբենից սովորելու բան ունեմ: Մեր գերդաստանի արխիվահյուսն է Ռուբենը»,-ասում է Մոնին: