|
ՎարդանըՎարդանի` շապիկ հագնելու և պատարագներին մասնակցելու ցանկությունը զարմանք առաջացրեց տանը: Ինչպե՞ս տղան կայացրեց այդ որոշումը, անակնկա՞լ էր դա ծնողների համար, թե տևական դաստիարակության արդյունք` պատմում են Վարդանի ծնողներն ու Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու ավագ քահանա տեր Նորայրը: |
|
|
Եվ ամեն կիրակիԲազմանդամ ընտանիքի համար ամեն կիրակի եկեղեցում լինելը ընտանեկան բարի սովորույթ է: Երեխաները՝ Հովհաննեսը, Գրիգորն ու Մարիամը հայրիկին համարում են իրենց լավագույն ուսուցիչը, տղաները ամեն կիրակի հոր հետ խորան են բարձրանում: Մանուկ դպիրները նաև Կաթողիկե Ս. Ատվածածին եկեղեցու հոգևոր հովվի՝ Տեր Ավետիս քահանայի մեծագույն ուրախությունն են: |
|
|
Արթուր Շահնազարյան, Գագիկ ՂազանչյանԿոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը և նկարիչ Գագիկ Ղազանչյանը մանկության ընկերներ են: Դժվարանում են անգամ մտաբերել, թե երբ է սկսվել ընկերությունը… Գագիկ Ղազանչյանը հիշում է, որ ընկերների մեջ Արթուրն ամենադիպուկ նետաձիգն էր, հետո դարձավ դիպուկ» երաժիշտ: Կատակում են, որ դեռ կհասցնեն միմյանց երաժշտություն ու նկարչություն էլ սովորեցնել: Արթուր Շահնազարյանի կարծիքով ընկերությունը երգի պես անհրաժեշտ է: Կյանք չկա առանց երգի ու ընկերության… |
|
|
Հրաչյա Գասպարյան և Էդուարդ ԶորիկյանԵրգահան Էդուարդ Զորիկյանի և ՀՀ ժող. արտիստ Հրաչյա Գասպարյանի ընկերությունն սկսվել է հայկական առաջին ռոք-օպերայի բեմադրությամբ. Հրաչյա Գասպարյանը բեմադրում էր Էդուարդ Զորիկյանի Մերկ արքան»: Արդեն 17 տարի է՝ նրանք ջերմ ընկերներ են... |
|
|
Բարի հետքՀեղինեն երազում է նկարչուհի դառնալ, Տիգրանը՝ հայտնի ճարտարապետ, իսկ Հովհաննեսը`սպորտի վարպետ: Ընտանիքը հաճախում է Ջրվեժի սբ. Աստվածածին եկեղեցի, երեխաները պատարագին մասնակցում են մեծ ոգևորությամբ: Ինչ մասնագիտություն էլ ընտրեն նրանք ապագայում՝ ծնողներն ու սիրելի քահանան վստահ են, որ պարարտ հողում աճած սերմը բարեբեր պտուղ կտա: |
|
|
Մարտին ՎարդազարյանՀՀ ժող. արտիստ Մարտին Վարդազարյանի մուտքը մեծ կինո պատահական է եղել, բայց դարձել է ճակատագրական… Բարև, ես եմ», Սարոյան եղբայրներ», Երկունք», Մենավոր ընկուզենին», Ապրեցեք երկար» ֆիլմերի, բազմաթիվ այլ վավերագրական ու մուլիպլիկացիոն ֆիլմերի համար գրված երաժշտությունները Մարտին Վարդազարյանի ստեղծագործական կյանքի հետաքրքիր ու հիշուղություններով հարուստ էջերից են: Այդ մասին են պատմում ինքը՝ մաեստրոն, նրա վաղեմի ընկերներ, ՀՀ ժող. արտիստներ Հրաչյա Գասպարյանը, Ալեքսանդր Գրիգորյանն ու արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանը: |
|
|
Ռուբեն ՄամուլյանԹատրոնի և կինոյի ռեժիսոր, աշխարհում առաջին գունավոր կինոնկարի՝ Բեքի Շարփ» (1935թ.) ստեղծող, կինոյի նորարար Ռուբեն Մամուլյանն ապրել ու ստեղծագործել է ԱՄՆ-ում: Աշխարհը թատրոն է, մարդիկ` դերասան, և ամենակարևորը` լավ խաղալն է՝ անկախ պիեսի որակից»,-ասում էր կինոյի դասականը: Ռուբեն Մամուլյան և այլք» պիեսը տևեց 90 տարի: Նրա հերոսն ունեցավ ուրախություններ ու դառնություններ, նրան հաջողվեց ստեղծել իր ժամանակի համար անգերազանցելի ֆիլմեր՝ Ծափահարություններ», Քրիստինա թագուհին», Մետաքսե գուլպաները» ... Հաղորդումը ներկայացնում է Ռուբեն Մամուլյանի գործունեությունը, ինչպես նաև բացառիկ կադրեր Հայաստան այցելությունից: |
|
|
Ռոման ԲալայանԹռիչքներ երազում և արթմնի», Կաշտանկա», Բիրյուկ», Պահպանիր ինձ իմ թալիսման» ... Ռոման Բալայանի ֆիլմերը հայտնի ու սիրված են տարբեր սերնդների կողմից: Դրանք արտացոլում են ժամանակի շունչը և սոցիալական տարբեր խմբերի բարքերը: Մեր հայրենակիցն այժմ ապրում և ստեղծագործում է Կիևում: Նա ուկրաինական ժամանակակից կինոյի ամենավառ անհատականությունն է: Բալայանը հայտնի է նաև ռուս դասական գրականության՝ իր նուրբ ու բարձրաճաշակ էկրանավորումներով: Կադրից դուրս նա մի քանի ժամ մեզ հետ էր... |
|
|
Վլադիմիր Մսրյան
ՀՀ ժող. արտիստ Վլադիմիր Մսրյանի ավանդը մեծ է հայ բեմարվեստում: Նա խաղաց բազմաթիվ դերեր՝ ծաղրածուից մինչեւ արքա, անդավաճան մնալով իր սկզբունքներին: Կինոյում նա մնաց որպես անփոխարինելի Պագանինի, թատորնում՝ Հերոստրատ, կյանքում՝ պարզ ու սովորական Վլադիմիր Մսրյան: Կադրից դուրս նրա մասին պատմում են մտերիմները:
Մասնակցում են՝
Գուժ Մանուկյան. ՀՀ ժող.արտիստ,
Լևոն Իգիթյան. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
Կարեն Ջանիբեկյան. ՀՀ ժող. արտիստ,
Վալերի Թումասյան,
Մայիս Մխիթարյան. գեղանկարիչ,
Տիգրան Խզմալյան. կինոռեժիսոր
|
|
Դավիթ Հակոբյան, Արամ ԳրիգորյանԲեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանը և Արամ Գրիգորյանը կատակում են, թե ընկերներ են անհիշելի ժամանակներից. հինգերորդ դասարանի տղաներ էին, հաճախում էին գեղարվեստի դպրոց: Շատ արագ մտերմացան ու մինչև այսօր անբաժան ընկերներ են: Դավիթն Արամին է համարում իր արվեստի առաջին ու ամենամեծ քննադատը: Արամն էլ հիացած է ընկերոջ՝ արվեստի նկատմամբ ունեցած մեծ նվիրումով: Երկուսի համար էլ ընկերությունը փայփայանքի արժանի մեծ պարգև է: |
|
Տեր Կյուրեղ քահանա Տալյան, Սարգիս ՄարգարյանՏեր Կյուրեղ քահանա Տալյանի և ինժեներ-երկրաբան Սարգիս Մարգարյանի համար ընկերության ամենաբարձր դրսևորումը զոհաբերելու պատրաստակամությունն է: Սարգիս Մարգարյանը մեծ պատիվ է համարում Տեր Կյուրեղի ընկերը լինելը: Նա մեծ սիրով ընդունեց Պատարագին շապիկ հագնելու՝ Տեր Հոր առաջարկը: Այս ընկերությունը երկուսն էլ նախախնամության պարգև են համարում… |
|
Շավարշ ՎարդանյանԿինոօպերատոր, ռեժիսոր Շավարշ Վարդանյանը Լենինգրադից վերադառնալուց հետո աշխատանքի է անցնում Հայֆիլմում»: Կարճ ժամանակ անց սկսվում է Արցախյան շարժումը: 1988-90-ական թթ.՝ Արցախայան հերոսամարտի առաջին օրերից, վերցնում է տեսախցիկն ու մեկնում ռազմաճակատի առաջին գիծ: Նրա շնորհիվ մենք այսօր ունենք մոտ 1200 ժամ վավերագրական տեսանյութ պատերազմի շրջանից: Այդ յուրատիպ վավերագրության ստեղծման մասին կադրից դուրս պատմում է կինոօպերատորը: |



