|
Միջնադարյան ձեռագրերի վերականգնումըՀայաստանում ձեռագիր մատյանների վերականգնման մասնագիտական դպրոց չկա: Այդ գործով զբաղվում է միայն Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի վերականգնման բաժինը: |
|
Գիտություն ցպահանջ. մաս 3-րդԵՊՀ դասախոսներ, բանասեր Նունե Դիլանյանն ու սոցիալական աշխատող Ավետիք Մեջլումյանը Գիտություն ցպահանջ» թեմայի շրջանակում քննարկում են գիտության և կրթության փոխկապվածության, կրթության համակարգում արդի գիտական գիտելիքի ներդրման բարդությունների, ԲՈՒՀ-երում կրթական ու գիտական իրադրության խնդիրները: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Ջրօրհնյաց խաչը վերադարձավ Մայր ԱթոռՋրօրհնեքի արարողությունից 40 օր անց, համաձայն կարգի, խաչի կնքահայր, մոսկվաբնակ բարերար Հայկ Մաղաքելյանը Մայր Տաճարում հանդիսավորությամբ Հայոց հայրապետին հանձնեց ջրօրհնյաց խաչը, որի մշտական հանգրվանը Մայր Աթոռ Ս. Էջմիածինն է: |
|
Սուրբ Սարգսին տոնին նվիրված ցուցահանդեսներ Իգիթյանի անվան կենտրոնում և Նկարիչների միության տանըՍիրո ուժն է անհաղթ» կարգախոսն արդեն քանի տարի է Սուրբ Սարգսի տոնի ուղեկիցն է: Այս տարի այն նշվեց փետրվարի 15-ին: Գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց ամենամյա ցուցահանդես: Տոնի առիթով ևս մեկ ցուցահանդես բացվեց Նկարիչների միության տանը: Ցուցահանդես-մրցույթին մասնակցում էր շուրջ 60 երիտասարդ արվեստագետ: |
|
Տյառնընդառաջի նախատոնակ Մայր ԱթոռումՍուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Հայոց հայրապետի հանդիսապետությամբ, կատարվեց Տյառնըդառաջի նախատոնակ: Ժամերգության ավարտին Նորին սրբությունն անդասատանի կարգ կատարեց, ապա Մայրավանքի բակում վառվեց Քրիտոսի լույսն ու իմաստությունը խորհրդանշող կրակը: |
|
Գիտություն ցպահանջ, մաս 2-րդՍոցիոլոգ Ժաննա Անդրեասյանն ու փիլիսոփ. գիտ. թեկնածու Մովսես Դեմիրճյանը բանավիճում են գիտության նկատմամբ հասարակական վերաբերմունքի, հանրային ու պետական պատվերի ձևակերպման մեխանիզմների շուրջ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Անկարելին՝ կարելի. նախատիպի որոնումԸնդամենը կես դար առաջ համացանցը չկար, մեքենագիր թղթերով կամ լուսանկար գրքերով մարդիկ ձեռքից ձեռք էին փոխանցում մտքեր, գաղափարներ, նախասիրություններ: Վերսուս» ստուդիայի արտադրած ֆիլմը սամիզդատի մասին է՝ խորհրդային տարիների յուրօրինակ մի երևույթ, որը կարող է համացանցի նախատիպ համարվել: |
|
Գիտություն ցպահանջՀաճախ գիտական կոչումների հավակնում են մարդիկ, որոնք հիմնականում հասարակական պաշտոններ են զբաղեցնում, իսկ բուն գիտական գործունեությամբ զբաղվող՝ պրոֆեսինոալ գիտնականները հեռանում են կամ ոլորտից, կամ երկրից: Երբեմն էլ՝ երկուսից միաժամանակ: Ի՞նչ պահանջարկ ունի այսօր մեզանում գիտությունը, ինչու՞ են պահանջված գիտական աստիճանները: Գիտություն ցպահանջ» թեման քննարկում են մշակութային մարդաբան Գայանե Շագոյանը և ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Ճանապարհ բացե'ք, Սարգիսն է գալիսԴերասան Մեսրոպ Աբտոյանը 2006 թվականից խաղում է Ս.Սարգսի դերը: Տարիների ընթացքում դերը դարձել է ճակատագիր: Շատերը նրան հենց այդպես էլ դիմում են` Սարգիս: Այս տարի էլ Մեսրոպն իր սպիտակ ձիով կանցնի փողոցներով: Ս.Սարգսի դերի միջոցով դերասանն իր համար բացել է հոգևոր կյանքի դարպասները: |
|
Լիլիթ Պիպոյան, Անուշ Տեր-ՄինասյանԵրաժիշտ, երգահան Լիլիթ Պիպոյանը նաև ճարտարապետության տեսաբան է: Երեք տասնամյակից ավելի է՝ ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանի հետ ընկերներ են: Կյանքն ու ընկերությունն էլ առանց հումորի չեն պատկերացնում… |
|
Լույս է տեսել Զաքարիա վարդապետ Բաղումյանի՝ «Անապակ բաժակի խնդիրը Հայոց եկեղեցում» գիրքըՄայր Աթոռի հրատարակչատանը լույս տեսած ուսումնասիրությունն առաջին անգամ համակողմանիորեն անդրադառնում է ծիսաաստվածաբանական մեկ խնդրի, թե ինչու Հայ եկեղեցին, ի տարբերություն քրիստոնեական մյուս եկեղեցիների, Ս. Պատարագի ժամանակ ջուր չի խառնում Հաղորդության բաժակի մեջ: |
|
Դավիթ ՋամալյանՏ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է:
|