|
|
Ս. Սարգսին նվիրված ցուցահանդես Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնումՍուրբ Սարգիսը կերպարվեստում. Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաներն անձամբ էին հյուրերին ներկայացնում այս թեմայով արված իրենց աշխատանքները, պատմում դրանց մասին:
|
|
|
Ս. Սարգսին նվիրված միջոցառում Խամփերյանցի անվան ռազմական ինստիտուտումՍուրբ Սարգիս զորավարին նվիրված միջոցառումներ, որպես կանոն, լինում են նաև զորամասերում: Ա. Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում ամեն տարի Արատյան հայրապետական թեմը տոնական համերգ է կազմակերպում: |
|
|
Սուրբ Սարգիս զորավարի տոնը Նորքի Ս. Սարգիս եկեղեցումԱշակերտներ, ուսումնական տարբեր հաստատությունների ու հայորդյաց տների սաներ, բազմաթիվ հավատացյալներ ու հոգևորականներ քայլեցին դեպի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի: Ճանապարհին նրանց շատերը միացան` Սուրբ Սարգսի բարեխոսությունը հայցող աղոթքով: Եկեղեցու բակում կատարվեց երիտասարդների օրհնության կարգ:
|
|
|
Գյումրեցի Ավետիսյան ընտանիքի փոքրիկի հոգեհանգիստըԳյումրիի Ս. Նշան եկեղեցում հունվարի 20-ին տեղի ունեցավ ողբերգականորեն զոհված գյումրեցի Ավետիսյան ընտանիքի ամենափոքրիկ անդամի՝ Սերյոժայի հոգեհանգիստը, զուգահեռ հոգեհանգստյան արարողություն կատարվեց նաև Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում: Սերյոժա Ավետիսյանի մահվան առիթով խոսք է հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: |
|
|
Հրապարակվել են գաղտնի փաստաթղթեր Վատիկանի արխիվներիցՎատիկանը դեռ 2014թ-ին սկսել է իր արխիվներում պահվող գաղտնի փաստաթղթերի հրապարակումը: Ինչպես փոխանցում է Haber Turk պարբերականը, շուրջ 100 գաղտնի փաստաթղթերի ցուցադրությունը ներառում է նաև Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին վկայություններ: |
|
|
Մայր Աթոռի արխիվը ձեռք է բերել նոր ձեռագրերՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրատունն օրերս համալրվեց թանկարժեք ձեռագիր մատյաններով: Միջնադարյան մատյանների բացառիկ այդ նմուշներն ուսումնասիրման ու վերականգնման ընթացքի մեջ են: |
|
|
Մայր Աթոռը հրատարակել է հայոց պատմական վանքերի լուսանկարներով ալբոմ-օրացույցԱլբոմում պատկերված են հայկական սրբավայրերի հին և նոր լուսանկարները: Արևմտյան Հայաստանում ավերված վանքերի ու եկեղեցիների լուսանկարները պահվում են Մայր Աթոռի արխիվում: Նոր լուսանկարները 2000թ. են արվել, հեղինակը լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանն է: |
|
|
Հայրապետական պատարագ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնինՀունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում տոնական պատարագ մատուցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Արարողությանը ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հասարակական գործիչներ, կրթության, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ:
|
|
|
Ճրագալույցի պատարագ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցումՍ. Ծննդյան ճրագալույցի պատարագը մատուցվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, ծիսակատար հոգևորականը Տ. Նարեկ աբեղա Ավագյանն էր: Հավատացյալների շարքերում ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլ պաշտոնյաներ: |
|
|
Դպրական տվչություն Սևանավանքում և Մոսկավյի Ս. Պայծառակերպություն եկեղեցումՍտեփանոս Նախավկայի տոնի նախընթաց օրը Վազգենյան հոգևոր դպրանոցի սաներից 20-ը դպրի աստիճան ստացան, իսկ 4-րդ լսարանի սաներից 15-ը արժանացան ուրարակրության:
|
|
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայություն2014 թվականի սկզբին ստեղծվել է Մայր Աթոռի սոցիալական ծառայության բաժինը: Հայ եկեղեցու սոցիալական ուղղվածության ծրագրերը համակարգող այս հաստատությունը օժանդակում է սոցիալապես անապահով ընտանիքներին, տեղահանված մեր հայրենակիցներին՝ սիրիահայերին, քեսաբահայերին, իրաքահայերին, ինչպես նաև ազատամարտիկներին ու հաշմանդամներին, ուսանողներին, ծնողազուրկներին ու զինծառայողներին: Ծառայության գործունեությունն ուղղված է նաև սոցիալապես խոցելի վիճակում հայտնված ընտանիքների բացահայտմանը: |
|
|
Պարգևատրվել են «Ավետարանական առակները դպրոցներում» մրցույթի հաղթողներըՄրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Հայոց հայրապետի հանդիսապետությամբ, Էջմիածնի հայորդյաց տանը: Լավագույն սցենար, կատարում և բեմականացում անվանակարգերում հաղթող ճանաչվեցին համապատասխանաբար Արմավիրի մարզի Ապագա գյուղի, Երևանի Միկոյանի անվան թիվ 166 և Շիրակի մարզի Ջրափի գյուղի հիմնական դպրոցները: Հայրապետական մրցանակը ստացավ Արարատի թիվ 4 հիմնական դպրոցը: |