|
|
Հայ եկեղեցու թեմական ուղենիշային կանոնադրության գործարկման աշխատանքներըՀայ եկեղեցու թեմերում ուղենիշային միասնական կանոնադրության ներդրման վերաբեյալ հերթական քննարկումն է տեղի ունեցել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: |
|
|
Տոնական համերգ՝ նվիրված Գարեգին Բ հայրապետի օծման 15-ամյակինԱրամ Խաչատրյան» համերգասրահում Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օծման և գահակալության 15-ամյակի կապակցությամբ տոնական համերգին էին կազմակերպել Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող հայորդյաց տների սաները: Համերգին ներկա էր նաև Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: |
|
|
Զինվորների օրհնություն Մրգավան գյուղումՄարտական և կարգապահական բարձր պատրաստվածության համար ԼՂ պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում ծառայող, Արարատի մարզում բնակվող զինվորներին պարգևատրել էր 5-օրյա ուղեգրով դեպի տուն: Զինվորների օրհնության կարգ կատարեց Մրգավանի հոգևոր հովիվ Մխիթար քահանա Ալոյանը: |
|
|
Մարկոսի ավետարան 1.1-3Ինչպես է սկսում Հիսուս Քրիստոսի՝ Աստծո որդու ավետարանի սկիզբը Մարկոս Ավետարանիչը, որն է Մարկոսի ավետարանի խորհրդանիշը, ինչով է այն տարբերվում մյուս երեք ավետարաններից՝ մեկնում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
|
Նոր համակարգիչներ «Էօրնեկյան» դպրոցի սաներինՄայր Աթոռի հովանու ներքո գործող Էօրնեկյան» դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտները բարերար Էդուարդո Էօռնեկյանի կողմից նվեր ստացան վերջին սերնդի, Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչներ: Համակարգիչն աշակերտի սեփականն է, ուսումնական գործընթացում այն կարող է փոխարինվել ավելի հզորով: |
|
|
Կարդինալ Ջանֆրանկո Ռավասիի այցը Մայր Աթոռ Ս. ԷջմիածինՀՀ մշակույթի նախարարի հրավերով մեր երկիր է ժամանել Վատիկանի մշակույթի գծով քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավասին: Հոկտեմբերի 27-ին կարդինալն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: |
|
|
Մանկական գրքերի որակի մասին ահազանգում են մասնագետներըՍոսը գազանանոցում 3 ուղտի էր գժվացնում, ուղտերից յուրաքանչյուրը 3 անգամ Սոսի վրա թքեց: Ուղտերը քա՞նի անգամ Սոսի վրա թքեցին»: Ովքե՞ր են պատասխանատու անորակ, անհեթեթ գրականության տարածման համար, ինչպե՞ս պետք է կարգավորել գործընթացը. ահազանգում են մասնագետները, հոգևորականները: |
|
|
Մարկոսի ավետարանի ներածությունԻ՞նչ է Ավետարանը: Ե՞րբ և ինչու՞ են գրվել ավետարանները: Ինչո՞ւ է Մարկոսի ավետարանը համարվում առաջին գրված Ավետարանը: Ո՞վ էր Մարկոս Ավետարանիչը:
|
|
|
Մկրտիչ ՍերթշիմշեկՊոլսահայ վարպետ Մկրտիչ Սերթշիմշեկը 30 տարուց ավելի է` պատրաստում կամ նորոգում է ծիսական պարագաներ ու նվիրում եկեղեցիներին: 70-ամյա բարերարը ուրախ ու շնորհակալ է, որ կյանքն անցնում է Հայաստանի և աշխարհի զանազան երկրներում գործող հայկական եկեղեցիներում: |
|
|
Ասորի ուղղափառ եկեղեցու պատրիարքի հովվապետական պտույտը ՀայաստանումՀոկտեմբերի 13-ին ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր պատրիարք Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդի հովվապետական այցը մեր երկիր: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ պատրիարքն այցելեց ասորաբնակ Արզնի ու Դվին գյուղեր, Երևանի պետական համալսարան, Խոր Վիրապի վանական համալիր, Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան, Էջմիածնի հայորդյաց տուն: |
|
|
Ասորի Ուղղափառ եկեղեցու գահակալի այցը ՀայաստանՀոկտեմբերի 10-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով եռօրյա այցով Հայաստան ժամանեց Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր պատրիարք Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը: Իջման Ս. Սեղանի առջև կատարվեց միասնական գոհաբանական աղոթք: Հայ և ասորի եկեղեցիների գահակալներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցեցին Դիլիջանի միջազգային քոլեջի բացման արարողությանը, եղան Սևանի Վազգենյան դպրանոցում, Մայր Աթոռի հովանու ներքո գործող Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Պատրիարքի այցը կշարունակվի մինչև հոկտեմբերի 13-ը: |
|
|
Էջմիածնի քույր քաղաքների ներկայացուցիչների այցը Մայր Աթոռ Ս. ԷջմիածինԷջմիածնի տոնի առիթով ժամանել են քույր քաղաքներ Պետրոզավոդսկի, Ֆրեզնոյի և Իսի-լե-Մուլինոյի ներկայացուցիչները: Նրանց ընդունեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Հյուրերին ուղեկցում էր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: |