Հոկտեմբերի 10-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով եռօրյա այցով Հայաստան ժամանեց Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր պատրիարք Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը: Իջման Ս. Սեղանի առջև կատարվեց միասնական գոհաբանական աղոթք: Հայ և ասորի եկեղեցիների գահակալներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցեցին Դիլիջանի միջազգային քոլեջի բացման արարողությանը, եղան Սևանի Վազգենյան դպրանոցում, Մայր Աթոռի հովանու ներքո գործող Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Պատրիարքի այցը կշարունակվի մինչև հոկտեմբերի 13-ը:
2014-10-13
Telecast type: Լուր Ռեպորտաժ