Alt

Օծվել է Վաղաշենի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցին


Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի միակ ու հին սրբավայրը Սուրբ Վարվառա խոնարհված եկեղեցին էր: Վաղաշենցի Հենրի Մելքոնյանի  բարերարությամբ գյուղում նոր սրբավայր է կառուցվել`  Ս. Գրիգոր Նարեկացին: Հոկտեմբերի 4-ին եկեղեցին օծվեց:

Alt

«Ավետարանական առակներ» գիրքը՝ դպրոցներին


Մայր Աթոռ Ս. Էջմիածինը 1500 օրինակով տպագրվել է Ավետարանական առակներ» գիրքը, որը կբաշխվի Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցներին:

Alt

«Մեկ բացիկ՝ մեկ բնակարան» ծրագիրը Շիրակի թեմում շարունակվում է


Գյումրու Յոթվերք եկեղեցու բարեգործական ջոկատի երիտասարդները այս տարի ևս շարունակում են  Մեկ բացիկ՝ մեկ բնակարան» ծրագիրը: Նախորդ տարվանից խնայած գումարով տպագրել են 12.000 բացիկ: Ծրագիրը կավարտվի  դեկտեմբերի 7-ին, բացիկների վաճախքից ստացված գումարով բնարկարան կունենաա ևս մեկ անապահով ընտանիք: 

Alt

Ավարտաճեռերի պաշտպանություն Գևորգյան հոգևոր ճեմարանում


Գևորգյան հոգևոր ճեմարանում 5 սարկավագ պաշտպանեց մագիստրոսական թեզ:

Alt

Խուլերի միջազգային օրը Ս. Երրորդություն եկեղեցում


Բարև, ես խուլ եմ: Այսպես ողջունեցին հյուրերին երիտասարդները: Տ. Եսայի քահանա Արթենյանի ջանքերով ձևավորված Ս. Երրորդություն եկեղեցու խուլերի համայնքը նշում է խուլերի միջազգային օրը: 

Alt

«Քրիստոնեություն, ազգ, քաղաքակրթություն». ցուցահանդես Թերլեմեզյանի անվան քոլեջում


Մայր Աթոռում անցկացված Քրիստոնեություն, ազգ, քաղաքակրթություն» թեմայով միջազգային գիտաժողովի օտարերկրյա մասնակիցներն այցելեցին նաև Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական  քոլեջ: Այստեղ բացվել էր նույն խորագրով  ցուցահանդես: 

Alt

«Քրիստոնեություն, ազգ, քաղաքակրթություն». միջազգային գիտաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Ի՞նչ ավանդ են ունեցել ազգերն ու եկեղեցիները քրիստոնեական քաղաքակրթության մեջ անցյալում և այսօր: Ինչպե՞ս է իմաստավորում քրիստոնեությունը հայրենիք, ազգ, լեզու գաղափարները, ինչպե՞ս են այսօր եկեղեցին ու մշակույթը նպաստում անհատի աշխարհընկալման ձևավորմանը: Այս թեմաների շուրջ Հայաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Իսլանդիայից, Բելառուսից հրավիրված հոգևորականներն ու աշխարհական մասնագետները ներկայացնում են իրենց տեսակետն ու փորձը:  

Alt

Գերագույն հոգևոր խորհրդի նիստ Մայր Աթոռում


2015 թ. սեպտեմբերի 27-ի Մյուռոնօրհնության արարողության, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով նախատեսվող միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև Թեմական ուղենիշային կանոնադրության ներդրման գործընթացին առնչվող հարցեր քննարկվեցին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի երկօրյա ժողովում, որը նախագահում էր  Ամենայն հայոց  Գարեգին Բ կաթողիկոսը: 

Alt

Ավարտվեց եկեղեցական ներկայացուցչական 5-րդ ժողովը


Սեպտեմբերի 18-20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց եկեղեցական ներկայացուցչական 5-րդ ժողովը: Այն ընթանում էր Ամենայն հայոց կաթողիկսոսի նախագահությամբ, մասնակցում էին Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունների ներկայացուցիչները, հայրապետական պատվիրակությունների, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներն ու աշխարհական պատվիրակները, Հայ եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները:
Եկեղեցական ներկայացուցչական ժողովը լիազոր մարմինն է Ազգային եկեղեցական ժողովի, որը Հայ եկեղեցու բարձրագույն մարմինն է: Եկեղեցական ներկայացուցչական  ժողովը քննում է մեր եկեղեցու կյանքում առկա կարևոր խնդիրները, դրանց վերաբերյալ որոշումներ կայացնում և կիրառում: 

 

Alt

Քերոլայն Քոկսն այցելել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին


Սեպտեմբերի 17-ին, Մայր Աթոռում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը` գրող, հրապարակախոս Զորի Բալայանի ուղեկցությամբ: 

Alt

Օծվեց Բերդի Ս. Հովհաննես եկեղեցին


Սեպտեմբերի 14-ին՝ Խաչվերացի տոնին, օծվեց Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ս. Հովհաննես եկեղեցին: Արարողությունը հանդիսապետեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Բերդ քաղաք էր ժամանել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նորակառույց եկեղեցու ճարտարապետը Արտակ Ղուլյանն է:

Alt

Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Գիտական և առողջապահական ոլորտում ունեցած ձեռքբերումների համար Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Ս. Ներսես Շնորհալի և Ս. Սահակ, Ս. Մեսրոպ շքանշաններով պարգևատրեց Վիլեն Հակոբյանին, Հայրապետ Գալստյանին ու Արա
Բաբլոյանին: Արարողությունը սեպտեմբերի 9-ին էր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: