Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում կբացվի հայագիտական ամբիոն: Այդ մասին հայտնեց ռեկտոր Սուրոմի Սաբոլչը՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի հետ հանդիպմանը: Հունգարիայի կաթոլիկ համալսարանը Երևանի մանկավարժական համալսարանի հետ համագործակցության պայմանագիր կկնքի, առաջիկա տարիներին կիրականացվեն նաև դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրեր: Պրոֆեսոր Սուրոմի Սաբոլչը վստահ է, որ ծրագիրը կամուրջ կդառնա առաքելական հայերի ու կաթոլիկ հունգարացիների միջև:
2016-03-24
Telecast type: Լուր Ռեպորտաժ