|
|
Գյուտ ՆշխարացԱյսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը: Սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: Ամեն տարի Լուսավորչի նշխարների գյուտի նախատոնակին շատ գեղեցիկ արարողակարգ կա Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում: Ուխատավորները Խոր Վիրապից լույս են բերում և վառում Երևանի մայր եկեղեցու գլխավոր կանթեղը: |
|
|
Ճեմարանցիների տարեվերջյան պտույտըԳևորգյան հոգևոր ճեմարանում ավանդույթ կա ուսումնական տարին ավարտել ուխտագնացությամբ: Այս տարի դասախոսների և տեսչի հետ նրանք մեկնեցին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց և Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի: Ճեմարանցիներին միացել էին նաև Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու համայնքի խուլ երիտասարդները: |
|
|
Մեկնարկեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրըԲարեգործական ծրագրի շրջանակում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի սոցիալական բաժինը դրամական օգնություն կբաշխի զոհված, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինվորներին և այս պահին ՀՀ զինված ուժերում երկու և ավելի զինծառայող ունեցող ընտանիքներին: |
|
|
Իրաքում ծառայող հայ հոգևորականներըԻրաքի հայոց թեմը կազմավորվել է 1944թ.: Մինչ օրս այնտեղ Մայր Աթոռ Ս. Էջմիածնից հոգևորական չէր նշանակվել: Տ. Պետրոս աբեղա Ազարյանն ու Տ. Նարեկը վարդապետ Ավագյանը Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ ծառայում են Իրաքում: |
|
|
Համագործակցության հուշագրի կնքում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԳարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ Հայ առաքելական եկեղեցու, Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ՄԳԱ Վոթր» ընկերության միջև կնքվեց համագործակցության հուշագիր: |
|
|
Գերագույն հոգևոր խորհրդի նիստ Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՀունիսի 23-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի նիստ: Որոշվել է առաջիկա մյուռոնօրհնության արարողությունն անցկացնել 2015թ. սեպտեմբերի 27-ին` Ս. Վարագա խաչի տոնին: |
|
|
Ելն ի վիրապ տոնը Արթիկի քրեակատարողական հիմնարկումԱյսօր Ելն ի վիրապի տոնը նշվեց նաև Արթիկ քրեակատարողական հիմնարկի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մտադրություն կա այս տոնը դարձնել կալանավայրերում գործող եկեղեցիների ուխտի օր: |
|
|
Այսօր Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր վիրապից ելնելու տոնն էՄայր Աթոռ Ս. Էջմիածնի պահոցից հանդիսավորությամբ Խոր վիրապի վանական համալիր տարվեց Լուսավորչի մասունքը, մատուցվեց տոնական պատարագ: |
|
|
Միաբանական համագումար Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԵրկու տարին մեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրվում է միաբանական համագումար: Միաբանների վեցերորդ համագումարը՝ Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով էր: |
|
|
Ս. Գայանյանց տոնըԳայանյան կույսերի հիշատակը Հայ եկեղեցին տոնում է հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց՝ երեքշաբթի օրը: Տոնի օրը աշխարհասփյուռ թեմերից Մայր Աթոռ ժամանած միաբանները պատարագի մասնակցեցին Սբ. Գայանե վանքում: |
|
|
Ս. Հռիփսիմյանց տոնՀունիսի 16-ին Հայ եկեղեցին նշեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրը: Բազմաթիվ հոգևորականների ու հավատացյալների ուղեկցությամբ սրբուհու մասունքը Ս. Հռիփսիմե վանք տարվեց, մատուցվեց տոնական պատարագ: |
|
|
Հունիսի 16-ին Հռիփսիմյանց կույսերի հիշատակության տոնն էՀունիսի 16-ին` Հռիփսիմյանց կույսերի հիշատակի տոնին, սբ. Հռիփսիմե վանքում կմատուցվի պատարագ: Այդ օրը Հռիփսիմե անունը կրող կանանց անվանակոչության տոնն է: |