Ավետիք Իսահակյանի տուն- թանգարան


Նա մեծ ընտանիքի վերջին՝ ութերորդ զավակն էր: 1875թ. հոկտեմբերի 30-ի աշնանը, երբ ծնունդ ընդունող տատմերը ավետիք, ավետիք» գոչելով շտապում է աչքալուսանք տալ ընտանիքի հորը, Սահակ աղան հենց այդպես էլ կնքում է զավակին՝ Ավետիք:
Ինչպե՞ս է անցել բանաստեղծ Ավետիք Իսահակյանի կյանքը, ինչպե՞ս է գրողի բնակարանը վերածվել թանգարանի, ի՞նչ է այսօր ցուցադրվում այստեղ:

 

Alt

Բնության պետական թանգարան


Ինչպե՞ս է ստեղծվել Հայաստանի բնության պետական թանգարանը, ինչ՞ է ցուցադրում այն: Թանգարանի ցուցանմուշների միջոցով հաղորդումը ներկայացնում է Հայաստանի աշխարհագրական ռելիեֆի, երկրաբանության, կլիմայի, բուսական և կենդանական աշխարհի անհետացող, հազվագյուտ և էնդեմիկ տեսակների մասին:

Երեք նկանակի առակը


Այս առակը հանդիպում է միայն Ղուկասի Ավետարանում: Ինչպես պատմում է Ավետարանիչը՝ Քրիստոս աշակերտներին Տերունական աղոթքը սովորեցնելուց հետո անմիջապես պատմում է երեք նկանակաների մասին առակը: Այն հիշեցում է անդադար, անձանձրույթ աղոթքի արդյունքի մասին... Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Բարի սամարացու առակը


Հայոց մատենագրության մեջ այս առակը բազմաթիվ մեկնություններ ունի, սակայն դրանց բոլորի ելակետը Օգոստինոս Երանելու մեկնությունն է:
Ո՞վ էր սամարացին, ինչո՞ւ նա բարի անվանվեց, ի՞նչ փորձեց այս առակով ցույց տալ Քրիստոս: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

«Հավատամք» երգչախումբը` միջազգային փառատոնի մրցանակակիր


Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Հավատամք» երգչախումբը Բելառուսի հանրապետությունում կայացած միջազգային փառատոնում նվաճեց Լավագույն եկեղեցական երգչախումբ», իսկ խմբավարը` Լավագույն դիրիժոր» տիտղոսները:

Alt

Ջիմ Թորոսյանի մահվան 40-րդ օրվան նվիրված հոգեհանգիստ


Ակադեմիկոս, ճարտարապետ Ջիմ Թորոսյանի մահվան 40-րդ օրը Մայրավանքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Հայոց հայրապետը հոգեհանգստյան կարգ կատարեց:

Alt

Գևորգ Դաբաղյանը կնվագի օլիմպիական խաղերին նվիրված փառատոնի փակմանը


Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված փառատոնի ժամանակ Գևորգ Դաբաղյանի կատարմամբ կհնչի հայկական դուդուկը:

Alt

Տյառնընդառաջի տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Փետրվարի 13-ի երեկոյան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Հայոց հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Տյառնընդառաջի նախատոնակ, վառվեց տոնական խարույկը: Փետրվարի 14-ին մատուցվեց Տյառնընդառաջի տոնական պատարագ: Պատարագիչը Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանն էր: Նորապսակների օրհնության կարգ կատարեց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Alt

Տյառնընդառաջի նախատոնակ Մայր Աթոռում


Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Հայոց հայրապետի հանդիսապետությամբ, կատարվեց Տյառնըդառաջի նախատոնակ: Ժամերգության ավարտին Նորին սրբությունն անդասատանի կարգ կատարեց, ապա Մայրավանքի բակում վառվեց Քրիտոսի լույսն ու իմաստությունը խորհրդանշող կրակը:

Alt

Ծիսական պարագաներ. մաս 2-րդ


Խաչը, բուրվառն ու տապանակը, քշոցն ու խաչվառը Ս. Պատարագի արարողության կարևոր պարագաներ են: Ծիսական պարագաների խորհրդաբանությունն ու գործածության իմաստը մեկնում է Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:

Ծիսական պարագաներ. մաս 1-ին


Ս. Պատարագի արարողության ընթացքում գործածվում են ծիսական մի շարք պարագաներ: Սկիհը, մաղզման, ծածկոցը, մարմնակալը և նույնիսկ ամենասովորական թվացող մոմակալը առանձնահատուկ նշանակություն և խորհրդաբանություն ունեն:
Ծիսական պարագաների պատրաստման նյութերն ու դրանց վրա կատարված պատկերագրությունները նույնպես պատահական չեն: Ի՞չն են դրանք խորհրդաշնում, ինչպե՞ս են օրհնվում և սրբագործվում, ու՞մ է վերապահված այդ պարագաները կրելու կամ դրանց դիպչելու իրավունք: Մեկնում է Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:

 

Սիրով և հավատով


2013թ. Մոսկվայում օծվեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի Ս. Պայծառակերպություն առաջնորդանիստ եկեղեցին: Ռուբեն Գրիգորյանը մոսկվաբնակ այն բարերաներից է, ում աջակցությունը Ս. Պայծառակերպություն եկեղեցու շինարարարական աշխատանքներին առանցքային է եղել: Նա Ռուցոգ Ինվեստ» ընկերության ղեկավարն է: Եկեղեցու կառուցման աշխատանքներն ընկերությունը ստանձնել է 2006 թվականից: Ֆիլմում աշխատակիցները պատմում են եկեղեցու կառուցման ընթացքի, իրենց ոգևորության, հավատի ազդակների ու գործի հաջողության մասին: