|
|
Կաղանդչեք Մայր ԱթոռումԴեկտեմբերի 31-ին, մինչև կեսգիշերային գոհաբանական աղոթքը, Սուրբ Էջմիածնի միաբանությունը մասնակցում է Գևորգյան հոգևոր ճեմարանի Կաղանդչեքի միջոցառմանը: Կաղանդչեքի հիմնական ու ամենասպասված մասը հումորն է:
|
|
|
Վեհափառ հայրապետի հանդիպումը երիտասադների հետԱստծո հետ ազնվանում է անձը, մտածումները լինում են բարի, սերն ավելանում է մարդու մեջ և մարդու ձեռաց և մտաց գործերը շաղախվում են այդ սիրով, իսկ որտեղ սեր կա, այնտեղ նաև կյանքի առաջընթացն է»: Հայ եկեղեցու թեմական երիտասարդական միությունների, հասարակական կազմակերպությունների, բուհական ուսանողական խորհուրդների հարյուրավոր երիտասարդներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեցին Ամենայն հայոց հայրապետին, շնորհավորեցին նրան Ծննդյան տոների առիթով և ստացան հայրապետի օրհնությունը:
|
|
|
Ս. Ծննդյան տնօրհնեք ՎեհարանումՍտանալով Հիսուս Քրիստոսի Ծննդյան ավետիսը` հոգևորակնների թափորը, խնկարկությամբ և երգեցողությամբ, Հայոց Հայրապետին ուղեկցեց Վեհարան, որտեղ կատարվեց այս տարվա առաջին տնօրհնյաց կարգը: |
|
|
Ամանորն ու Սուրբ Ծնունդը «Փրկություն» ՀԿ-ումՓրկություն» հասարակական կազմակերպությունը ցերեկային խնամքի կենտրոն է մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող դեռահասների և երիտասարդների համար: Այս օրերին այնտեղ ևս տոնական տրամադրություն է: |
|
|
Ամանորը քահանայի ընտանիքումԻնչպե՞ է քահանայի ընտանիքը դիմավորում Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ինչպե՞ս է մեր հաղորդման հերոսը՝ Տ. Պարույր քահանան, երեք երեխաների ու երեցկնոջ համար նվերներ ընտրում: Ո՞րն է ընտանիքի համար Ծննդյան տոների հրաշքը: |
|
|
«Մեկ բացիկը հավասար է մեկ բնակարանի» ծրագիրը Գյումրիում հաջողության է հասելԳյումրիում տնակային պայմաններում ապրող ընտանիքը Սուրբ Աստվածածին Յոթվերք եկեղեցու բարեգործական ջոկատի անդամների օգնությամբ նոր բնակարան է ձեռք բերել:
|
|
|
Նոր մասունքարան՝ Մայր Աթոռի Ալեք և Մարի Մանուկյան գանձատանըՄի քանի սուրբերի և Խաչափայտի մասունքներ պահպանող մասունքարանը երկար տարիներ Բագրեվան նահանգում սպասավորող հայ կաթոլիկ հոգևորականի է պատկանել: 1915թ. Եղեռնից հետո Միքայելյանների ընտանիքը հաստատվում է Շիրակում` իր հետ բերելով նաև նվիրական գանձը: Աիտա և Հռիփսիմե Միքայելյանները օրերս նվիրաբերեցին այն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին:
|
|
|
Լույս է տեսել Թովմա քահանա Անդրեասյանի բանաստեղծությունների ժողովածունԳրողների միությունում Տ. Թովմա քահանա Անդրեասյանի բանաստեղծությունների 5-րդ գրքի շնորհանդեսն էր: Գիրքը բաղկացած է երկու շարքից` Թիթեռների աշխարհում» և Դատաստան»: Հիմնական թեման անարդարությունն է: |
|
|
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի դասախոսությունը հղիության արհեստական ընդհատման խնդրի վերաբերյալԱպրել եմ ուզում» ծրագրի շրջանակում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդիրը քրիստոենական բարոյականության տեսանկյունից մեկնաբանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայեցակարգային հարցերով գրասենյակի պատասխանատու Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
|
|
|
«Վորլդ Վիժն Հայաստանը» 25 տարեկան էՔառորդ դար Հայաստանի հետ համաքայլ»: Այս խորագրով լուսանկարների ցուհանդեսըը պատմում է Հայաստանում Վորլդ Վիժն» քրիստոնեական բարեգործական կազմակերպության 25 տարիների աշխատանքի մասին: Ցուցահանդեսը Մոսկվայի տանը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը: Մուտքն ազատ է:
|
|
|
«Եկեղեցի-պետություն» թեմայով գիտաժողով Մայր Աթոռում. մաս 2-րդՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս օրերին Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողով է ընթանում, որին մասնակցում են նաև բանախոսներ քույր եկեղեցիներից: |
|
|
Սրբոց Թարգմանաչաց եկեղեցու հիմնարկեքըԹարգմանաչաց տոնին` հոկտեմբերի 12-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կատարեց ԱՅԲ ավանում կառուցվող Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հիմնարկեքը: Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: |