Ամեն տարի` Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակության տոնին, Մայր Աթոռի գանձատնից դուրս է բերվում սրբուհիների մասունքարան-աջը: Այս տարի ևս, հունիսի 1-ին` Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրը, ուխտավորների ուղեկցությամբ եկեղեցականները երգելով ու խնկարկելով շարժվեցին դեպի Ս. Հռիփսիմե վանք: Տոնական պատարագ մատուցեց Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը:
2015-06-02
Telecast type: Լուր Ռեպորտաժ