Լոկալ և գլոբալ մշակույթներ


Ինչու՞ է կարևոր ազգային, լոկալ մշակույթի համամարդկայնացումը, ի՞նչ մեխանիզմներ է առաջարկում ժամանակակաից աշխարհը դրա համար: Ի՞նչ ենք մենք անում այդ ուղղությամբ, բացի ներկայացուցչական միջոցառումներից: Թեման քննարկում են արվեստագետ Արևիկ Արևշատյանը և «Փրինթինֆո» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Մշակութային զարգացում՝ պետություն, թե՞ անհատ


Ո՞րն է մեր մշակութային զարգացման հեռանկարը: Կա՞ այն: Ինչպե՞ս է կապվում զարգացման հայեցակարգը ազգային ինքնության, ավանդական մշակութային նորմերի ու ժամանակակից աշխարհին ինտեգրվելու մեր ցանկության հետ: Մշակութային քաղաքականության ո՞ր տարբերակն է առավել նախընտրելի՝ այն, ինչ այսօր ունենք և ժառանգել ենք խորհրդային անցյալից, թե՞ այն, ինչ ավելի ապակենտրոն է: Թեման քննարկում են մշակութաբան Համլետ Պետրոսյանը և հանրային քաղաքականության մասնագետ Նվարդ Մանասյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Տնտեսական զարգացում՝ թվեր, թե՞ մարդիկ


Ինչ արտադրել, ինչպես արտադրել և որտեղ սպառել: Ի՞նչ բարդություններ կան տնտեսության զարգացման այս պարզ բանաձևի իրականացման հիմքում: Արդյո՞ք մենք տնտեսական զարգացում ասելով հասկանում ենք յուրաքանչյուր մարդու լավակեցությունը, ի՞նչ տարբերություն կա տնտեսական աճի ցուցանիշի և տնտեսական զարգամցան միջև: Քննարկում են տնտեսագետ Անետա Բաբայանը և տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Հայաստանի զարգացման հեռանկարները


Կարո՞ղ ենք չպատկերացնել մեր ապագա տունը և սկսել այն կառուցել: Ինչպե՞ս են ձևակերպվում այդ պատկերացումները: Ի՞նչն է որոշում ազգի լավակեցությունը, ինչպե՞ս է պետությունն ընտրում զարգացման ու բարեկեցության իր մոդելը և տեղավորում այն գլոբալ աշխարհում: Զրուցում են փիլիսոփայական գիտությունների դոկտոր Աշոտ Ոսկանյանը և ազգագրագետ-մշակութաբան Նիկոլ Մարգարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Գլոբալ օրակարգ. ցանցապետություն


Թավշյա հեղափոխության խտացված սպասելիքը Հայաստանի զարգացման հեռանկարն է: Այն ենթադրում է նաև գլոբալ մտածողության և գլոբալ ծրագրերի իրագործում: Ի՞նչ հնարավորություններ ունի մեր երկիրը գլոբալացնելու իր օրակարգը: Թեման քննարկում են ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի առաջատար մասնագետ Հայկ Քոչարյանը և «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամի ծրագրերի տնօրեն Միքայել Հովհաննիսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անցումային իրականության վերելքներն ու խութերը


Թավշյա հեղափոխությունից հետո անցումային ժամանակներ են. անցումային է քաղաքական-իրավական համակարգի վերաձևավորումը, անցումային է արդարադատությունը, անցումային են արդեն արժեքներն ու նորմերը: Ինչպե՞ս անցնել այս լարված փուլը՝ ապահովելով իրավունքի գերակայության, զարգացման և ստեղծարարության հնարավորություն: Թեման քննարկում են քաղաքագետ
Անուշ Սեդրակյանը և իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 
 

Ազատության անորոշությունը «նոր» Հայաստանում


Հանրային-քաղաքական խմորումները շարունակվում են: Ոմանք ասում են՝ հեղափոխությունը նոր է սկսվում, ոմանք ասում են՝ «այո» կամ «ոչ» հակահեղափոխությանը, ոմանք էլ ասում են՝ չենք հասկանում` ինչ է կատարվում: Ի՞նչ տրամադրությունների մեջ է հասարակությունը, ի՞նչ ախտորոշում ունի պետության օրգանիզմը: Թեման քննարկում են մշակութային մարդաբան Սմբատ Հակոբյանը և քաղաքագետ Սարո Սարոյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Նոր սերնդի սպասելիքները թավշյա հեղափոխության արդյունքներից


Ի՞նչ հույսերով և դրդապատճառներով մասնակցեց նոր սերունդը թավշյա հեղափոխությանը և ի՞նչ սպասելիքներ ունի երիտասարդությունը հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարությունից: Քննարկում են պատմագետներ Աննա Խաչյանը և Գոռ Մադոյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Մեդիան և Հայաստանի նոր իրականությունը


Մեդիան և Հայաստանի նոր իրականությունը
Օրերս ԶԼՄ որոշ ներկայացուցիչներ հայտարարություն տարածեցին և լրատվամիջոցների գործունեության հետ կապված մտահոգիչ միտումներ արտահայտեցին: Հայտարարությունն ուղղված էր կառավարությանը: Սակայն քննարկումների առիթ բացեց հենց մեդիադաշտի փոփոխությունների մասին: Արդյո՞ք փոխվում են մեր պատկերացումները մեդիայի մասին: Արդյո՞ք մեդիա դաշտում խաղի կանոնները սահմանողը կառավարությունն է: Ի՞նչ է հանրությունն ակնկալում ԶԼՄ-ներից և ի՞նչ են լրատվամիջոցներն ակնկալում կառավարությունից: Քննարկում են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը և մեդիա փորձագետ Հարություն Ծատրյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 
 

Հետհեղափոխական Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորները և անխուսափելի խնդիրները


Ի՞նչ է փոխվել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում թավշյա հեղափոխությունից հետո: Փոխվել են վեկտորները, թե՞ ուղերձները: Փոխվե՞լ է արդյոք Հայաստանի նկատմամբ աշխարհաքաղաքական կենտրոնների վերաբերմունքը: Քննարկում են միջազգայնագետ Անահիտ Շիրինյանը և քաղաքագետ Էդգար Վարդանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Եկեղեցին և հասարակությունը. հին կապեր և նոր ակնկալիքներ


Քրիսոտնեական եկեղեցիները պատմության ընթացքում հաճախ են անցել հասարակական-քաղաքական խմորումների, հեղաբեկումների ու հեղափոխությունների միջով: Հայ եկեղեցին նույնպես: Եկեղեցի-հասարակություն, եկեղեցի-պետություն հարաբերությունները երբեմն եղել են համերաշխության, երբեմն` համագործակցության, երբեմն էլ` բացահայտ մերժման մեջ, 20-րդ դարում բոլշևիկ հասարակությունն, օրինակ, այրում էր եկեղեցիներ ու գնդակահարում հոգևորականներին: Մի քանի տասնամյակ անց նույն հասարակությունը, հասարակական-քաղաքական համակարգի փոփոխության հետ բացահայտեց, որ ոչ միայն եկեղեցու հետևորդ է, այլև` եկեղեցին իր ինքնության առանցքային մաս է և ազգային հարստություն: 
Ի՞նչ ընթացք ունեն եկեղեցի-հասարակություն հարաբերությունները 21-րդ դարում: Ի՞նչ է ակնկալում հայաստանյան հասարակությունը Հայ եկեղեցուց մեր օրերում: Թեման քննարկում են Մայր Աթոռի միաբան Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և արևելագետ Վարուժան Գեղամյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 
 

Արդարադատության ու վենդետայի միջև


Ինչպե՞ս հաստատել օրենքի գերակայություն և չոտնահարել իրավունքը: Ինչպե՞ս համատարած պատժել օրինախախտներին և ձևավորել համերաշխ հասարակություն: 
Քննարկում են Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանը և քաղաքագետ Գոռ Հակոբյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: