Ինչ լուծումներ ունի Արցախի հիմնախնդիրը
Արցախի հիմնախնդիրը, որ ամենազգայուն թեման է եղել Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացում, այժմ դարձել է նաև ամենատարբեր տեսանկյուններից քննարկվող թեմա. քաղաքական ամենաբարձր մակարդակից, մինչև հասարակության ամենապարզ շերտերը ԼՂՀ հակամարտության կարգավորման տարբերակների մասին են մտածում՝ մեջտեղ բերելով բազմաժանր փաստեր՝ միջազգային փաստաթղթերից մինչև բախտագուշակության արդյունքներ: Ի՞նչ է փոխվել Արցախի հարցի հանրային ընկալումների մեջ և բանակցությունների բուն գործընթացում: Քննարկում են միջազգայնագետ Անահիտ Շիրինյանը և քաղաքագետ Արմեն Վարդանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:
|
|
Ինչպես չսայթաքել գրաքննության և անբարեխղճության սահմանինԲազմակարծիք և վստահելի տեղեկատվության խնդիրը մտահոգության և նոր լուծումների փնտրման առարկա է արդի աշխարհում: Ցանցային տեխնոլոգիաները մի կողմից հեշտացրել են իրադարձությունը վայրկենապես իմանալու և մեկնաբանելու հնարավորությունը, մյուս կողմից՝ անբարեխիղճ հաղորդակցության միջավայր ստեղծել: Հայաստանյան հետհեղափոխական մեդիան նույնպես դառնում է աշխարհի մեդիաճգնաժամի մաս: Ինչպե՞ս չսայթաքել գրաքննության և անբարեխղճության միջև ձգվող բարակ պարանի վրա: Քննարկում են ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը և «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Ինչպես փոխել հասարակությունԻնչպե՞ս է փոխվում հասարակական վարքը: Ի՞նչ գործոններ են ազդում դրա վրա: Ի՞նչ մոտիվացիաներ են անհրաժեշտ քաղաքացուն կյանքի ընդունված նորմերը մերժելու և նորը որդեգրելու համար: Թեման քննարկում են տնտեսական գիտությունների դոկտոր Հեղինե Մանասյանը և փիլիսոփայագետ Մովսես Դեմիրճյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Մեդիա և միֆերԻ՞նչ իշխանություն է մեդիան, ովքեր են տիրապետողները, ովքեր՝ օգտագործողները: Քննարկում են մեդիահետազոտող Հարություն Ծատրյանը և պատմաբան Գոռ Մադոյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Քաղաքական նոր մշակույթ. ի՞նչ պահանջել և ինչպե՞ս պահանջելԻ՞նչ պահանջել և ինչպե՞ս պահանջել: Ի՞նչն է ձևավորելու քաղաքական նոր մշակույթը, ինչպե՞ս է արդիականացվելու հասարակական կյանքը: Ո՞վ ավելի շատ ադապտացման կարիք ունի նոր իրավիճակին՝ քաղաքացի՞ն, թե՞ կառավարող քաղաքական ուժը: Քննարկում են մշակութային մարդաբան Սաթենիկ Մկրտչյանը և բանաստեղծ Կարեն Անտաշյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Մեդիան` տեղեկատվության, քարոզչության, թե՞ մանիպուլիացիայի միջոցԱյս օրերին աշխարհը քննարկում է թվային հեղափոխության բերած փոփոխությունները: «Գլոբալացման 4-րդ ալիքը պետք է լինի մարդակենտրոն, ներառական և կայուն: Մենք թևակոխում ենք համաշխարհային լուրջ անկայունյության փուլ»,-ասել է Դավոսի ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբը: Տեխնոլոգիաների փոփոխության հետ նոր նշանակություն է ստանում մեդիան: Հասարակական էական փոփոխությունները Հայաստանում նույնպես բերում են նոր մեդիաալիքներ: Մեդիան` տեղեկատվության, քարոզչության, թե՞ մանիպուլիացիայի միջոց: Թեման քննարկում են Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և «Բուն» TV-ի համահիմնադիր Գեմաֆին Գասպարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Կրթական համակարգը՝ հեղափոխությունից հետո
Ինչու՞ հեղափոխությունը դժվարությամբ է մտնում կրթական համակարգ: Որո՞նք են կրթական համակարգի անհրաժեշտ փոփոխություններն այսօր: Քննարկում են Կրթական քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամներ Էսթեր Հակոբյանը և Միշա Թադևոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:
|
|
Ընտանիքում բռնությունը՝ ըստ ՀՀ օրենքի
2018թ. հունվարից ուժի մեջ է Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին ՀՀ օրենքը: Օրենքի նախագիծը, որը հանրային բուռն քննարկումների առարկա դարձավ, կոչվում էր Ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին: Այսինքն, գործող օրենքում ընտանիքում համերաշխության վերականգնման բաղադրիչը լրացվել է:
Ի՞նչ դեր կարող է կատարել օրենքը՝ ընտանիքում կատարվող բռնությունների գործում: Ի՞նչ բարդություններ կան օրենքի կիրառման հարցում այսօր: Արդարացվա՞ծ էր ընտանիքում բռնության վերաբերյալ առանձին օրենք ընդունելը, երբ բռնությունը ՀՀ օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարք է:
Քննարկում են Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:
|
|
Կրթական հեղափոխություն` սպասելիքներ և անորոշությունՄշակութային հեղափոխություն արտահայտությունը խիզախ և գեղեցիկ է: Բայց մշակութային հարաբերությունների մեջ կարևոր բաղադրիչ է կրթական գործընթացը: Իսկ կրթական հեղափոխությունը վախեցնող չէ՞: Քննարկում են Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը և կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Մշակութային հեղափոխություն, թե՞ հեղափոխության մշակույթԵրկար տարիներ փոփոխությունների սպասող հանրությունը արձանագրել է հեղափոխություն: Ավելին, արձանագրել է հեղափոխություն անելու մշակույթի փոփոխություն: Իսկ կարո՞ղ ենք կամ պե՞տք է անել մշակութային հեղափոխություն: Քննարկում են մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը և արվեստագետ Արման Գրիգորյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Վարքագծի փոփոխությունը՝ զարգացման հնարավորությունԻնչի՞ հետ է կապված Հայաստանի հեռանկարային զարգացումն ու բարեկեցությունը: Ի՞նչ է փոխվել մեզանում թավշյա հեղափոխությունից հետո և ինչ՝ չի փոխվել: Քննարկում են սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանը և տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Սիրելի ժողովուրդ, թե՞ հարգելի քաղաքացիՄենք ստիպվա՞ծ ենք պատասխանել «Ով է հայը հարցին», որ ստեղծենք ժամանակակից հայկական պետություն: Ինչպե՞ս է հանրությունն ընտրում իր կենսագործունեության հիմնարար արժեքները և զարգացման իր մոդելը: Ինչպե՞ս են կարգավորվում պետական կառավարման համակարգ-հասարակություն հարաբերությունները: Քննարկում են մշակութաբան Մխիթար Գաբրիելյանը և քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |