Հայրենիքից հեռու ծնված հայերը շատ են: Նրանք դեպի տուն՝ Հայաստան է եկել կամ դեպքերի բերումով, կամ հատուկ մտադրությամբ՝ իրականացնելով պապերի կամ իրենց երազանքը: «Դեպի տուն» հաղորդաշարի յուրաքանչյուր հաղորդում մի վերադարձի պատմություն է:
Պարբերականությունը՝ ամեն կիրակի, ժամը 22:05-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի, ժամը 16:20-ին
|
ժիրո Բալյան-Աքարիժիրո Բալյանը Հայաստան է տեղափոխվել Լաթաքիայից, դեռ մինչև պատերազմը սկսվելը: Oտար երկրում ապրելը դուր չէր գալիս նրան: Այսօր Ժիրոն Երևանի Մելռոզ» ակումբի տնօրենն է: Ասում է՝ Հայաստանը հարստանալու տեղ չէ, Հայաստանը խաղաղվելու և ինքնություն գտնելու տեղ է: Սփյուռքահայերը պետք է հասկանան, որ Հայաստանը Հյուսիսային պողոտան չէ, կամ՝ Գառնին ու Գեղարդը, Հայաստանը մարդիկ են»: |
|
Ցեղասպանության զոհերի ժառանգների ձայնը. մաս 3-րդՀայոց ցեղասպանությունը վերապրած սերունդն իր պատմությունը փոքր պատառիկներով փոխանցել է սերնդեսերունդ: Դրանք դաժանության, ավերի, կսկիծի, միևնույն ժամանակ, վերածնության պատմություններ են: Ֆիլմի երրորդ մասում Ջորջ Տաբակյանի, Ռուբինա Ցոլակյանի, Անժելա Հասսասյանի, Վահե Կոշքերյանի, Ստիվ Դոնաթելլիի պատմություններն են: |
|
Ցեղասպանության զոհերի ժառանգների ձայնը. մաս 2-րդՀայոց ցեղասպանությունը վերապրած սերունդն իր պատմությունը փոքր պատառիկներով փոխանցել է սերնդեսերունդ: Դրանք դաժանության, ավերի, կսկիծի, միևնույն ժամանակ, վերածնության պատմություններ են: Ֆիլմի երկրորդ մասում Անդրե Սիմոնյանի, Ռիտա Մանճիկյանի, Շահե Քեշիշյանի, Լառա Ցոլակյանի, Դեյվիդ Բեքքեթի ընտանիքի պատմություններն են: |
|
Ցեղասպանության զոհերի ժառանգների ձայնը. մաս 1-ինՀայոց ցեղասպանությունը վերապրած սերունդն իր պատմությունը փոքր պատառիկներով փոխանցել է սերնդեսերունդ: Դրանք դաժանության, ավերի, կսկիծի, միևնույն ժամանակ, վերածնության պատմություններ են: Ֆիլմի առաջին մասում Արշավիր Գաբուջյանի, Մադլեն Մինասյանի, Րաֆֆի Էլիոթի, Մհեր Բոյաջյանի, Տիրան Բաղդատյանի ընտանիքի պատմություններն են: |
|
Սևանա ՉագրյանCollectif Medz Bazar խմբի երաժիշտ Սևանա Չագրյանը ծնվել է Ֆրանսիայում: Հայաստանը պատկերացրել ու սիրել է երազանքների մեջ: Այժմ որոշել է ոչ թե երազել հայրենիքի մասին, այլ ապրել այնտեղ: |
|
Ղազար ՀակոբյանՂազարը 13 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան: Մոսկվայում ապրելը վատ չէ, բայց միշտ մի բան պակասում է»: Հիմա Ղազարի կյանքը լիարժեք է. նա վերադարձել է Հայաստան: |
|
Ալին ՄոմջյանԱլին Մոմջյանը Հայաստան է տեղափոխվել Հալեպից՝ վստահ, որ Հայաստանն ու ժողովուրդը իրեն ուժ են տալու: Երեխաներս երջանիկ են, որովհետև ոչ մի օր օտարության զգացողություն չեն ունեցել: Այս զգացողությունը ամենակարևորն է ու ամենաարժեքավորը, իսկ դա կարող ես զգալ միայն այստեղ ապրելով»: |
|
Ամանորը հայրենիքումԱմանորյան շնորհավորանքեր Դեպի Հայք» և Հայ կամվորների միություն» ծրագրերով Հայասատանում գտնվողներից, ազգությամբ շվեդ Ուլֆ Հարբորգից, ում համար Հայաստանը վաղուց տուն է: Շնորհավորանքներ իտալացի Ալեսանդրո Մամբելլիի և անգլիացի Նայջել Շարփի կողմից, ովքեր բնակվում են Հայաստանում ու վստահ են, որ այստեղ կարելի է նոր մտքեր իրագործել: Դեպի տուն» հաղորդաշարի ամանորյա թողարկումը: |
|
Սուրբ Ծնունդը հայրենիքումՀայաստան տեղափոխված սփյուռքահայ երաժիշտներ Շահե Քեշիշյանը, Ռենա Տաղտևիրենյանը և Հովհաննես Մոբայեդն ամփոփում են հայաստանյան իրենց հաջողությունները երաժշտության բնագավառում, կիսում Սուրբ Ծնունդը Հայաստանում անցկացնելու ուրախությունը հեռուստադիտողի հետ: |
|
Լինա ՊառավյանԼինան ծնվել է Հայաստանում, 20 տարի ապրել է Մոսկվայում, ապա՝ վերադարձել հայրենիք: Բամբիռ» խմբի տղաների հետ ծանոթությունը նրան վերջնականապես համոզել է հաստատվել Հայաստանում: Այսօր փոքրիկ բիզնես ունեմ, նկարում եմ: Ձորաղբյուրում ծնողներիս տունը վերանորոգել ենք ու արվեստագետ երիտասարդների համար հանդիպման վայր դարձրել: Այստեղ արվեստագետների ներուժ կա, այնպիսի մարդականց եմ հանդիպել, որ ոչ մի երկրում դեռ չեմ հանդիպել: Եվ, վերջապես, այստեղ ես ազատ եմ շնչում...»
|
|
Գևորգ ԹախտաջյանԳևորգը Հայաստան է տեղափոխվել Սիրիայից: Դիլիջանում բացել է Քեսաբ» ռեստորանը և Հայաստանում հաջողության հասնելու իր բանաձն ունի. Իմ բոլոր ընկերներին, որոք հեռվից են սիրում Հայաստանն ու Մասիսը, խորհուրդ եմ տալիս ավելի մոտենալ Հայաստանին, չկենտրոնանալ միայն վատ երևույթների վրա, Հայաստանից ավելին չպահանջել, այլ հարմարվել այստեղի պահանջներին: Միայն այդպես կարելի է հաջողել»: |
|
Արամ ՓախչանյանԱրամ Փախչանյանը 22 տարի Մոսկվայում ABBY ընկերությունում աշխատելուց հետո վերադառնում է Հայաստան: ԱՅԲ» դպրոցի տնօրեն աշխատելու առաջարկն ընդունելը պահանջեց 2 օր: 2005թ.-ին մենք ընկերներով հիմնել էինք ԱՅԲ հիմնադրամը ու պարտավորություն վերցրել իրագործել կրթական ծրագիր: Միայն կրթությամբ է հնարավոր Հայաստանի առաջընթացն ապահովել:
|