Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան 
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում:  Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ  տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը  13:30-ին

Alt

Ճիշտ խոսելու և գրելու արվեստը


Ինչպե՞ս վարպետորեն, այս կամ այն  իրավիճակին համապատասխան, կառուցել բանավոր ու գրավոր խոսքը, ինչպե՞ս արտահայտվել գեղեցիկ, բայց ոչ ճոռոմ, պարզ, սակայն ոչ պարզունակ: Ինչպե՞ս ավելի կանոնավոր արտահայտել մտքերը, շարահյուսական ու լեզվաարտահայտչական ի՞նչ միջոցներ ընտրել, որպեսզի խոսքը լինի հագեցած, տպավորիչ, տրամաբանական ու ազդեցիկ: Խոսքարվեստի առանձնահատկությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է  լեզվաբան  Դավիթ Գյուրջին¬յանի հետ:  

Alt

Հայկական Փարիզ. 1915-1940թթ.


Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած շրջանում Փարիզը համաշխարհային մշակույթի կենտրոն էր, որտեղ ապրելու, ստեղծագործելու, հայտնի դառնալու հնարավորություն էին ստանում բոլորը: Սակայն, այս հնարավորությամբ հանդերձ, շատ դժվար էր հաստատվել մշակութային խառնարանում, հայտնի դառնալ արվեստի մյուս մեծերի կողքին, ապահովել մշակութային ծանրակշիռ ներկայություն, ինչն էլ հաջողվեց մեր արվեստագետներին: Հայկական մշակութային Փարիզի, մեր արվեստի՝ համաշխարհային միտումներին արձագանքելու, ինքնակազմակերպվելու ունակության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է մշակութաբան Ռուբեն Անգալադյանի հետ:

Alt

Գրական թարգմանության ներկան ու հեռանկարները


20-րդ դարի համաշխարհային գրականության հայտնի ստեղծագոր¬ծութ¬յունների հայերեն թարգմանությունների վերջին շրջանում նկատելի աճը ինչպես առանձին թարգմանիչների, այնպես էլ հրատարակչական ծրագրերի ու նախաձեռնությունների արդյունք է: Նոր թարգմանությունները նպաստում են ընթերցողական ուշադրության ու հետաքրքրության խթանմանը, անդրադառնում նաև ընդհանուր գրական դաշտի զարգացման վրա: Օրերս ընթերցողին ներկայացված ամերիկյան ու համաշխարհային գրականության ամենահայտնի վեպերից մեկի՝ Հարփըր Լիի Ծաղրասարյակ սպանելը» վեպի թարգմանության առանձնահատկությունների, ինչպես նաև գրական թարգմա¬նության խնդիրների մասին  Հայկ Համբարձումյանը զրուցել է գրող, թարգմանիչ Արամ Արսենյանի հետ:

Alt

Խորհրդային Հայաստանի պատմության լույսն ու ստվերը


Հայաստանի պատմության խորհրդային շրջանը եղել է տնտեսության ու մշակույթի վերելքի, արդյունաբերական նվաճումների շրջան, մյուս կողմից անժխտելի է, որ այդ ամենն ուղեկցվել է ամենաբիրտ ճնշումներով, մտավորականության աքսորով ու ոչնչացմամբ, ազգային արժեքների  ոտնահարմամբ: Եվ առաջին, և երկրորդ պնդումների համար հիմք են հանդիսացել պատմության դասագրքերը, գիտական ուսումնասիրությունները: Ինչպե՞ս է ուսումնասիրվել և այսօր ի՞նչ սկզբունքերով պետք է ուսումնասիրվի ու ներկայացվի Հայաստանի երկրորդ հանրապետության պատմությունը, ինչպե՞ս պիտի արժևորվի հայոց պատմության 70-ամյա այդ շրջանը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ԱՄՆ Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արա Սանջյանի հետ:

Alt

Հայկական կինո և թատերական հետքը Ֆրանսիայում


12-րդ Ոսկե ծիրանն» այս տարի ևս բազմաթիվ հյուրեր ու մասնակիցներ ունի Ֆրանսիայից: Փառատոնի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին այս տարի գլխավորում է հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր Ռոբեր Գեդիգյանը, ում  Խենթի պատմությունը» ֆիլմով բացվեց կինոփառատոնը: Փառատոնի բացման արարողությունը վարում էր ֆրանսիայում ստեղծագործող դերասան, ռեժիսոր Ժիրայր Փափազյանը, որը նաև խաղացել է Խենթի պատմությունը» ֆիլմում: Ֆրանսիայում հայկական կինո և թատերական ներկայության առանձնահատկությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է դերասան, ռեժիսոր Ժիրայր Փափազյանի հետ:

Alt

«Ոսկե ծիրանն» ու հայկական կինոյի տեսլականը


Երևանում մեկնարկում է Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը: Սպասվող կինոտոնը ավանդաբար խոստանում է ֆիլմերի պրեմիերաներ, վարպետության դասեր, հանդիպումներ հայտնի կինոգործիչների հետ: Այնուհանդերձ, հնչում են մտահոգություններ, թե որքանով և ինչպես է փառատոնն անդրադառնում մեր կինոյի զարգացման վրա, նպաստում հայկական կինոյի արտադրությանն ու հանրահռչակմանը, կինոգործիչների նոր սերնդի կայացմանը:  
Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կինոռեժիսոր, Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի հետ:

 

Alt

Հայկական «Ժամը» Մոսկվայում


Հայրենիքից դուրս ազգային ինքնության պահպանության, ազգային մշակույթն ու արժեքները համայնքում և օտարազգիների շրջապատում ներկայացման գործում ավանդաբար կարևոր դերակատարություն է ունեցել պարբերական մամուլը: Այսօր համացանցի զարգացմամբ իրավիճակը կարծես փոխվել է, սակայն պարբերականներ շարունակվում են հրատարակվել:  Որքանո՞վ են արտերկրում հրատարակվող հայկական մշակութային ամսագրերն այսօր պահանջված, ի՞նչ ծրագրեր ու նպատակներ ունեն: Այս հարցերի, ինչպես նաև ռուսաստանյան հայկական մշակութային մամուլի առանձնահատկությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է մոսկավյան Ժամ» հայկական ամսագրի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանի հետ:

 

Alt

Մասնագիտական խոսքի սպասումով


Արվեստի քննադատությունը տարբեր ժամանակներում տարբեր գործառույթներ, նպատակներ ու նշանակություն է ունեցել: Տեսական գրականության մեջ քննադատությունը սահմանվում է որպես ստեղծագործական ընթացքի կազմակերպիչ, միջնորդ իրականության ու արվեստագետի, արվեստի ու ընթերցողի, ունկնդրի ու հանդիսատեսի միջև: Ի՞նչ գործառույթներ ու նշանակութուն ունի քննադատական-մասնագիտական խոսքն այսօր, ո՞ւմ պետք է ուղղված լինի այն և կա՞ արդյոք այդ խոսքի իրացման միջավայր: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Ազգային թատերական ստեղծագործական միավորման» նախագահ Արա Խզմալյանի հետ:

Alt

Հայ սոցիալիստներն ու ցեղասպանությունը


1915 թ. հունիսի 15-ին Կ. Պոլսի Բեյազիտ հրապարակում մահապատժի ենթարկվեցին սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության 20 ղեկավար անդամներ:  Ինչո՞ւ կախաղան բարձրացվեցին հնչակյան գործիչները, որքանո՞վ էին նրանց ծրագրերն իրատեսական և նպաստավո՞ր էր արդյոք սոցիալիստական գաղափարա¬խո¬սությունը հայկական հարցի լուծման համար: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմաբան Գեղամ Հովհաննիսյանի հետ:

Alt

Աղետի պատկերը


Արևմտահայության կոտորածները,  ապա՝ Մեծ Եղեռնը խոր ու աջնջելի հետք են թողել մեր ժողովրդի հոգեբանության ու աշխարհայացքի վրա, արտացոլվել գրականության մեջ և արվեստում: Տարբեր սերունդների, գեղարվեստական տարբեր սկզբունքներ դավանող բազում հայ նկարիչներ՝ սկսած Հովհ. Այվազովսկուց մինչ մեր ժամանակակիցներ, անդրադարձել են այդ թեմաներին:
Ինչպե՞ս է ցեղասպանության թեման իրացվել հայ կերպարվեստում, ինչպե՞ս է հնարավոր պատկերել աղետը և հնարավո՞ր է արդյոք: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է  արվեստաբան Շահեն Խաչատրյանի հետ:   

 

Alt

Ժամանակակից կերպարվեստ. ինչո՞ւ և ինչպե՞ս


Երիտասարդ արվեստագետների կայացման, ստեղծագործական կարողությունների  իրացման համար ի թիվս այլ պայմանների, մեծ կարևորություն ունեն միջազգային համագործակցությունը, փոխանակման տարբեր ծրագրերն ու համատեղ աշխատանքը: Ի՞նչ կարող է տալ հայ նկարչին միջավայրի փոփոխությունը, աշխատանքն ու ցուցահանդեսներն արտասահմանում, ինչո՞ւ և ինչպե՞ս  է այսօր ստեղծագործում երիտասարդ հայ նկարիչը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ Տիգրան Կիրակոսյանի հետ: 

Alt

Պարույր Սևակի անտիպ ժառանգությունը


2015 թվականին` երկար տասնամյակներ անհայտության մեջ մնալուց հետո, հրատարակվեց Պարույր Սևակի Ամանեջ» վեպը: Սա անսպասելի հայտնության էր Սևակի ստեղծագործության երկրպագուների համար: Վեպի, ինպես նաև Պ. Սևակի ստեղծագործության արդիականության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Սևակ Ղազարյանի հետ: