Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան 
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում:  Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ  տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը  13:30-ին

Alt

Հայոց քաղաքակրթական ինքնությունը


Ի՞նչ բաղադիրչներով է ձևավորվում հայոց քաղաքակրթական ինքնությունը, ի՞նչ նշանակություն ունի Արտաշիսյան դարաշրջանը մեր քաղաքակրթական հղացքի ձևավորման գործում, ինչպիսի՞ն պետք է լինի հայոց թագավորը և ո՞րն է հասարակական համակեցության իդեալական մոդելը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,  ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ Ալբերտ Ստեփանյանի հետ:

Alt

Պատմության հետագիծը


Հայեցելով պատմությունը՝ պատմագետը կազմակերպում է անցյալի, ներկայի և ապագայի թատրոնը իբրև հեղինակ և դերուսույց»,- գրում է Ալբերտ Ստեփանյանն իր նոր` Պատմության հետագիծը» գրքի նախաբանում: Ի՞նչ է պատմությունը, ինչպե՞ս է փոխվել նրա ընկալումը, ո՞վ է արդի պատմագետը և ինչպե՞ս պետք է ներկայացվի պատմությունն այսօր: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ Ալբերտ Ստեփանյանի հետ:

Alt

Հրանտ Մաթևոսյան. մարգարե, թե՞ սև օրերի տարեգիր


Ինչո՞ւ և ինչպե՞ս էր գրում Հրանտ Մաթևոսյանը մինչև անկախությունը: Ինչո՞ւ չգրեց անկախությունից հետո: Հր. Մաթևոսյանին պետք է համարել խորհրդայի՞ն գրող էր, թե՞ հեղինակ, ում ստեղծագործությունները նախապատրաստեցին Խորհրդային Միության փլուզումը: Ի՞նչ ազդեցություն ունեցավ Մաթևոսյանի գրականությունը ետանկախության շրջանի արձակի վրա: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Վահրամ Դանիելյանի հետ: 

Alt

Անհայտ Տերյանը


Հուշերից, դասագրքերից և բանաստեղծություններից հառնում է Վահան Տերյանի` զգացմունքային, թոքախտավոր պոետի կերպարը, որ նաև նվիրված կուսակցական գործիչ էր և կյանքն էլ ավարտում է կուսակցական կարևոր հանձնարարություն կատարելու ճանապարհին: Բայց որքանո՞վ է Տերյանի ամբողջական կերպարը համապատասխանում խորհրդային շրջանում ստեղծված այս պատկերացմանը, ի՞նչ նպատակով ու պատճառներով Տերյանը սերունդներին այդպես ներկայացավ: Բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության անհայտ էջերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի հետ: 

Alt

Հայ մատենագրությունն ու հունա-հռոմեական գրական ավանդույթը


Հայ գրավոր մշակույթը բազմազան կապերի մեջ է եղել անտիկ գրականության հետ: Հայ միջնադարյան մատենագրության ուսումնասիրությունը լիարժեք չի լինի առանց հունա-հռոմեական պատմագրական-գրական ավանդույթի հետ համադրման: Միջնադարյան գրական-մշակութային կապերի, հունա-հռոմեական ու հայ գրականության հարաբերությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բան. գիտ. դոկտոր, Մատենադարանի Հին բնագրերի ուսումնասիրման ու թարգմանության բաժնի վարիչ Գոհար Մուրադյանի հետ:

Alt

«Վարդի անունն» ու թարգմանչական մարտահրավերները


Պոստմոդեռնիստական գրականության գագաթներից մեկը, եվրոպական միջնադարյան կյանքի ու մշակույթի հանրագիտարան, 20-րդ դարի գրականության ամենանշանավոր երևույթներից մեկը. այսպես է բնութագրվում իտալացի գրող, գրականագետ ու մշակութաբան Ումբերտո Էկոյի ամենահայտնի վեպը` Վարդի անունը», որի հայերեն թարգմանությունը լույս տեսավ 2014 թվականի վերջին: Թարգմանության տեսանկյունից բարդագույն այս վեպի թարգմանության առանձնահատկությունների, թարգմանական պետական ու մասնավոր ծրագրերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանի հետ: 

 

Alt

Էպոսի արդիականությունը


Սասնա ծռեր» էպոսը կամ Սասունցի Դավիթ» ազգային դյուցազներգությունը մեր մշակույթի ամենաճանաչված կոթողներից է արտերկրում: Դեռևս խորհրդային շրջանում այն թարգմանվել է բազում լեզուներով, Հայաստանում ու արտերկրում էպոսին նվիված գիտաժողովներ են լինում, իսկ 2012-ին Սասնա ծռեր» կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՈՅ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Այս ամենով հանդերձ, էպոսի հանրահռչակման  ու ուսումնասիրության ուղղությամբ դեռևս շատ անելիքներ կան: Սասնա ծռերի» ուսումնասիրության, համաշխարհային էպոսագիտության միտումների ու էպոսի արդիականության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանի հետ: 

Alt

Եկեղեցական տոներն ու ժամանակակից մարդը


Ինչպե՞ս են քրիստոնյաները նշում Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ի՞նչ խորհուրդ ու նշանակություն ունեն եկեղեցական տոներն ու պահոց օրերը: Ինչպե՞ս է հնարավոր ժամանակակից աշխարհում հետևել եկեղեցու պատգամներին: 
Ի՞նչ առանձնահատկություններ ունի եկեղեցական տարին, ինչպե՞ս է մեր եկեղեցին հիշատակելու Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանի հետ: 

 

Alt

Գրական 2014 թվականը


Գիր ու գրականությամբ ապրող մարդկանց համար տարվա նվաճումները չափվում են  այլ կերպ՝ գրված լավ հոդված, թարգմանված, խմբագրված կամ ուղղակի ընթերցված լավ գիրք: Տարեմուտի խոհերով Հայկ Համբարձումյանի հետ Թեմայի» այս տարվա վերջին թողարկմանը կիսվել է գրականագետ, Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:

Alt

Թատրոն. զվարճանք և արվեստ


Եթե տարիներ առաջ հանդիսատեսը տրտնջում էր, որ քիչ են թատերական պրեմիերաները, չկա ժանրային բազմազանության, ապա վերջին շրջանում այս խնդիրները կարծես լուծվել են: Սակայն առաջանում են նոր հարցեր. արդյո՞ք թատրոններում ներկայացվող ամեն ինչ կապ ունի թատերարվեստի հետ, ինչպե՞ս կողմնորոշվել թվացյալ առատության մեջ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ռեժիսոր Գառնիկ Սեյրանյանի հետ:

Alt

Կինոմամուլ և քննադատություն


Վերջին տարիներին փորձ է արվում վերականգնել կինոմամուլի գործունեության ավանդույթները: Հայաստանյան կինոմամուլի առանձնահատկությունների ու կինոյի հանրայնացման մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Կինոաշխարհ» կայքի խմբագիր Անահիտ Հարությունյանի հետ:

Alt

Երիտասարդական նվագախումբ


Ամփոփվեց Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը:  Անցնող ամիսներին փառատոնի շրջանակում եղան բազմաթիվ համերգներ, վարպետության դասեր, Երևանում ելույթ ունեցան հայտնի ու անհայտ երաժիշտներ: Հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող փառատոնի նշանակության ինչպես նաև երիտասարդական նվագախմբի գործունեության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ: