Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում: Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը 13:30-ին
|
|
Թանգարանային գիշերներ և ցերեկներԹանգարանները միավորում են մեզ»: Այս խորագրով արդեն 10-րդ անգամ անցկացվեց Թանգարանային գիշեր» ակցիան: Միջոցառումը տարեցտարի մեծացնում է ընդգրկումը, ընդլայնվում է մասնակից թանգարանների ցանկը: Թանգարանները, սակայն, բազմաթիվ այլ գործառույթներ և դրանց իրացկանացման հետ կապված խնդիրներ ունեն, որոնք չեն լուծվում մեկ ակցիայի ընթացքում, չեն լուծվում նաև ամիսների ու տարիների ընթացքում: Թանգարանային տոնական գիշերների և ոչ տոնական ցերեկների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանի հետ: |
|
|
Հեքիաթի արդիականությունըԼինում է, չի լինում», երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթի բանաձևերը ծանոթ են բոլորիս: Հեքիաթի զարմանահրաշ աշխարհի միջով է անցնում մանուկ ունկնդիրը մեծ աշխարհ հասնելու, կայանալու ճանապարհին: Այս տեսանկյունից շատ կարևոր է, թե ինչ հեքիաթներ են լսում ու կարդում մեր մանուկները:
|
|
Տոնի և սգի հարաբերությունը հիշողության մշակույթումՀայ ժողովրդի պատմության մի շարք շրջադարձային իրադարձություններ տեղի են ունեցել ապրիլ, մայիս ամիսներին: Ցեղասպանության հիշատակի օրվան հաջորդում է հաղթանակների մայիսը՝ Շուշի ազատագրում, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օր, Ավարայրի հերոսամարտի, ապա՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրեր: Ինչպե՞ս են մեր կոլեկտիվ հիշողության մեջ հերթագայվում հաղթանակներն ու կորուստները, ինչպե՞ս են հարաբերվում տոներն ու հիշատակի արարողությունները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ազգագրագետ, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանի հետ:
|
|
|
Ամերիկյան հայագիտություն. անցյալ և ներկա1974թ. պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ամերիկյան հայտնի համալսարաններում աշխատող մի խումբ գիտնականներ հիմնեցին Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցությունը» (Soceiety for Armenian Studies, SAS)։
|
|
|
Ցեղասպանագիտություն. հեռանկարներ ու խնդիրներՄոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, այն շրջադարձային կարող է լինել հայ ժողովրդի մեծ ողբերգության՝ միջազգայնորեն ճանաչման գործընթացում, եթե իհարկե հիշատակի արարողությունները չսահամանափակվեն ցուցահանդեսներով, բողոքի ակցիաներով ու ֆիլմերի նկարահա¬նումներով: Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտական հիմնարար ուսումնասիրութ¬յունների սակավության, մեր գիտնականների՝ միջազգային ակադեմիական շրջանակներում պասիվության մասին շատերն են բարձրաձայնում:
|
|
|
Համո Սահյանի ծննդյան 100-ամյակը1944 թվականին Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում հրատարակվում է Նաիրյան դալար բարդի բանաստեղծությունը», որով հայ իրականության մեջ ազդարարվում է նոր բանաստեղծի՝ Համո Սահյանի ծնունդը:
|
|
|
Թատրոնը մրցանակների ու անտարբերության միջևՄշակութային գարունն ուղեկցվում է թատերական բազմաբնույթ իրադարձություններով: Թատրոնի օր, Արտավազդ» մրցանակա¬բաշխություն, նոր ներկայացումներ և Թատրոն X» թատերական փառատոն: Այս աշխուժությամբ հանդերձ, կան նաև մտահոգիչ երևույթներ. թատերական ինստիտուտը դեռևս չունի ռեկտոր, թատերարվեստի ոլորտում 2013-ի համար չհանձնվեց պետական մրցանակ և այլն: Թատերաշխարհի զարգացումների և խնդիրների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Ազգային թատերական ստեղծագործական միավորման» և Թատրոն X» փառատոնի նախագահ Արա Խզմալյանի հետ:
|
|
|
Քեսապ. իրականություն և տեղեկատվական պատերազմԱնցնող շաբաթվա ընթացքում իրարամերժ տեղեկություններ էին տարածվում Սիրիայի հայաբնակ Քեսապ ավանի բնակչության կորուստների, ունեցվածքի ոչնչացման ու եկեղեցիների պղծման վերաբերյալ: Համացանցում քեսապահայության փրկությանն ուղղված մեծ շարժում ծավալվեց, խնդրին անդրադարձան նաև օտարերկրյա լրատվամիջոցներն ու իշխանությունների ներկայացուցիչները: Որքանո՞վ էր ճիշտ ու ստուգված Քեսապի իրավիճակի մասին լրատվությունը: Ո՞վ և ի՞նչ խնդիրներ է լուծում ապատեղեկատվություն տարածելով: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է վերլուծաբան Սարգիս Հացպանյանի հետ: |
|
|
Թորոս ԹորամանյանՃարտարապետ, հնագետ, տեսաբան Թորոս Թորամանյանը համարվում է հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր: Թորամանյանն առաջինն է դասակարգել ու բնութագրել հայկական ճարտարապետության զարգացման շրջանները, բացահայտել մեր ճարտարապետության յուրահատկությունն ու ոճական ինքնուրույնությունը: Լրացավ Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակը: Թորոս Թորամանյանի կյանքի, գործունեության ու վաստակի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ճարտարապետ Դավիթ Քերթմենջյանի հետ:
|
|
|
Իրանական պոեզիաԺամանակակից իրանական պոեզիան յուրահատուկ ու հետաքրքիր երևույթ է: Այն նոր կողմից բացահայտում է բռնապետական համարվող երկրի արդի մշակույթը, մարդկանց աշխարհայացքն ու ներաշխարհը: Շնորհիվ նոր թարգմանությունների իրանցի ժամանակակից բանաստեղծների գործերը սիրված են նաև Հայաստանում: Ինչպիսի՞ն է իրանական պոեզիան այսօր, ինչպե՞ս է զարգանում փակ քաղաքական ու մշակութային համակարգում, ինչպե՞ս է թարգմանվում հայերեն:
|
|
|
Մոդեռնը և ավանգարդը ՀայաստանումՀայաստանն առաջինն էր Խորհրդային միությունում, որ ունեցավ ժամանակակից արվեստի թանգարան: Թանգարանը ստեղծվեց առանձին անհատների ջանքերով ու 1960-ականների մշակութային յուրահատուկ մթնոլորտի արդյունքում: Թանգարանի կայացման գործում և հայկական մոդեռնիզմի արվեստում կարևոր նշանակություն ունի Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունը: Մինասի արվեստն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունն ու հետաքրքրությունը: Ինչպե՞ս է ընկալվում Մինասն արտերկրում, ի՞նչ դեր ու նշանակություն ունի նրա ստեղծագործությունը ժամանակակից հայ արվեստում, ինչպե՞ս են հարաբերվում ազգային մոդեռնիզմն ու ավանգարդը: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ Նարեկ Ավետիսյանի հետ:
|
|
|
Կինն արվեստումՕրգանական ապակի, տաք գույներ, լույսի, ստվերի ու իրականության արտացոլման յուրահատուկ խաղ: Արև Պետրոսյանի ստեղծագործությունները ներկայացվում են Հայաստանում և արտերկրում, արժանանում արվեստաբանների գնահատականին ու արվեստասերների հիացմունքին: Կանանց ստեղծագործության յուրահատկությունների, կին արվեստագետի աշխարհընկալման, ներշնչման աղբյուրների ու արվեստի թեմաների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ, դիզայներ Արև Պետրոսյանի հետ: |
