Տեղեկատվական թողարկումն ամեն շաբաթ հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա արժանահիշատակ երաժշտական իրադարձություններին:
Փառատոններ և հյուրախաղեր, նշանավոր տարեթվեր և հոբելյաններ, շնորհանդեսներ, գիտաժողովներ, ստեղծագործական հավաքներ, ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտների հյուրախաղեր Հայաստանում. այս բոլոր իրադարձությունները մշտապես տեղ ունեն «Ձայնագրի»  էջերում:
Հաղորդաշարի «Միջազգային լրահոսը» ներկայացնում է աշխարհում կատարվող երաժշտական կարևոր իրադարձությունները:
 
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ կիրակի օրը, ժամը 08:00-ին և 17:00-ին

Ձայնագիր 18.05.2019


Կառլ Օրֆի «Կարմինա Բուրանան»՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Մեր երկրում առաջին անգամ հանդես եկավ դաշնակահար Իվո Պոգորելիչը:
«Հինգ տառ» բալետային ներկայացման առաջնախաղը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Շոպենի Դաշնամուրի 1-ին կոնցերտը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու գերմանացի դաշնակահար Վալենտինա Բաբորի կատարմամբ:
Հայտնի դարձան Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողները:
Փակ քվեարկությամբ կայացել է Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտորի ընտրությունը:   
 

Ձայնագիր 11.05.2019


«Երկու տարբերակ. դասականը հանդիպում է ջազին» համերգին «Շելկունչիկ» և «Պեր Գյունտ» ստեծագործությունները հնչեցին բնագրով և ջազային մշակմամբ:
«Քաղաքի լույսերը»՝ համերգ չապլինյան ֆիլմերի երաժշտության սիրահարների համար:
Էդվարդ Միրզոյանի ծննդյան 98-ամյակին էր նվիրված «Տարվա եղանակաները» գրքույկ- երգաշարի շնորհանդեսը:
«Crossroads՝ խաչմերուկներ-2019 ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնի շրջանակում ելույթ ունեցավ դաշնակահար Լորանս Մխիթարյանը Բելգիայից:
Ապագա դիմորդների համար Երևանի պետական կոնսերվատորիան առաջին անգամ հայտարարել էր բաց դռների օր: 
 

Ձայնագիր 04.05.2019


«The Swingles» լեգենդար վոկալ խմբի համերգով ազդարարվեց «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի հոբելյանական տարվա մեկնարկը:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում ջազի միջազգային օրվան նվիրված համերգային ծրագրով հանդես եկան «Գրեմմի»-ի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան, աշխարհահռչակ Էրիկ Հարլենդն ու Մեթյու Բրուերը:
«Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում ջութակահար Ռուբեն Կոսեմյանն ու դաշնակահար Նատալյա Մնացականյանը նվագեցին Յաշա Հայֆեցի կատարած փոխադրումները: 
Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչեցին հոլանդական «Սլավույ» երգչախմբի ու «Զվարթ Զի» քառյակի կատարմամբ: 
Պարի միջազգային օրվան նվիրված ելույթ ունեցավ «Բարեկամություն» անսամբլը:
Հայաստանի բոլոր ռազմական ուսումնական հաստատություններում շուտով հայկական ռազմապարեր կդասավանդվեն: 
 

Ձայնագիր 27.04.2019


Հոբելյանական համերգ՝ նվիրված Ռուբեն Ալթունյանի 80-ամյակին:
Դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին ելույթ ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ:
«Կոմիտասի աշխարհայացքը, նամականի» խորագրով դասախոսություն կարդաց Կոմպոզիտոր, երաժշտագետ, դաշնակահար Արթուր Ավանեսովը:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում «1900+ նոր երաժշտության տասնամյակ» նախագծի հոբելյանական՝ 15-րդ համերգն էր: 
«Բարոկկո և վաղ դասական շրջանի երաժշտության կատարողականությունը ժամանակակից գործիքներով». վարպետության դաս Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողների համար: 
 

Ձայնագիր 20.04.2019


Առաջին անգամ Հայաստանում հնչեց Ֆերենց Լիստի «Ֆաուստ» սիմֆոնիան:
Բացառիկ ձևաչափով համերգ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի ու «5th Season» խմբի կատարմամբ:
Դաշնակահար Մարիաննա Շիրինյանի, ջութակահար Դանիել Ռոլանդի և թավջութակահար Մայա Բոգդանովիչի համերգը՝ ՀԲԸՄ 113-ամյակի միջոցառումների շրջանակում:
Երգեհոնային երաժշտության համերգ՝ նվիրված երգեհոնի հայկական դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի հիշատակին։
Վիեննայի կոնսերվատորիայի ուսանողուհի, լիրիկական սոպրանո Շուշան Բլեյանի համերգը՝ «Սեբաստացի» կրթահամալիրի համերգասրահում: 
 

Ձայնագիր 13.04.2019


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց Գուստավ Մալերի 9-րդ սիմֆոնիան:
«Արամ Խաչատրյան» համեգասրահում մեկնարկեց «Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը:
Արգենտինահայ կոմպոզիտոր Ալիսիա Թերզյանի «Էնկուենտրոս» խումբը երրորդ անգամ է Հայաստանում:
«Հովեր» պետական կամերային երգչախումբը, Հայաստանի պետական կամերային նվագախումբն ու երգչախումբը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում հանդես եկան համերգային ծրագրով։
Առաջին անգամ մեկնարկեց «Երաժշտական խճանկար» խորագրով համերգաշարը:
Հանրապետության տարբեր մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցները համալրվեցին երաժշտական նոր գործիքներով:
 

Ձայնագիր 06.04.2019


Authentic Light Orchestra խմբի համերգը «Հայկական էսքիզներ» խորագրով:  
«Ա. Խաչատրյան» համերգասրահում հնչեցին Ջորջ Գերշվինի և Ջուզեպե Մարտուչիի ստեղծագործությունները, մենակատարը շեփորահար Կիրիլ Սոլդատովն էր:
«Գեղարդ» երգեցիկ խմբի մասնակցությամբ կայացած համերգը նվիրված էր Կոմիտասի 150-ամյակին: Համերգն ուղեկցվում էր խմբի գեղարվեստական ղեկավար, երաժշտագետ Մհեր Նավոյանի դասախոսությամբ:
Միացյալ Նահանգներից ժամանած հայտնի ջազ վոկալիստ Ջեյմի Դեվիսի ելույթը Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ:
«Գանձեր» քառաձայն երգչախմբի առաջին մենահամերգին հնչեցին հոգևոր, դասական ու ազգային երգեր:
 
 

Ձայնագիր 30.03.2019


Վերդիի «Աթթիլա» օպերան՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում:
«Հայ դաշնամուրային երաժշտության անթոլոգիա» նախագծի 4-րդ սկավառակը նվիրվեց Ալեքսանդր Սպենդիարյանին ու Սարգիս Բարխուդարյանին, շնորհանդեսը մարտի 28-ին էր: 
Կայացավ դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի հավակնորդների եզրափակիչ փուլի համերգը:
«Տաթևի զանգակներ» երգչախմբի համերգային երեկոն նվիրված էր Կոմիտաս վարդապետի 150-ամյակին:
 
 

Ձայնագիր 23.03.2019


Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ելույթ ունեցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Մարտի 19-22-ն անցկացվեց «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագիրը:
Հայկական օրորոցայինները՝ Հասմիկ Հարությունյանի կատարմամբ:
Կամերային երաժշտության տանը հնչեցին Տիգրան Մանսուրյանի Արվեստ քերթության կոնցերտը՝ երգչախմբի համար և տարբեր երգեր:
Դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» անվանակարգում ՀՀ նախագահի 2018 թվականի Երիտասարդական մրցանակի հավակնորդների եզրափակիչ փուլ անցան 4 երաժիշտներ:
 
 

Ձայնագիր 16.03.2019


Մեր երկրում էր իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին:
Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի փակման գալա համերգը: 
«Տանգոյի հետքերով» համերգին հանդես եկան երաժիշտներ Յարոսլավ Սվեցենին և Լադիսլավ Հորակը:
Տիրան Լոքմագյոզյանի «Կոմիտաս. գերմանական երկեր» գրքի շնորհանդեսը` Գրականության և արվեստի թանգարանում:
Garage Vinyl Store-ը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ վերսկսենք վինիլ լսել:
3 տարվա պատմություն ունեցող «Կայթ» խմբի համերգը` «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում:
 

Ձայնագիր 09.03.2019


Բարուխ Բերլիների «Աշխարհի արարումը» սիմֆոնիկ պոեմի հայաստանյան պրեմիերան՝ Կամերային երաժշտության տանը:
«Սևիլյան սափրիչը» օպերայի թատերականացված համերգային տարբերակը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ:
Կոմպոզիտոր Գագիկ Հովունցի «Մտքեր հարմոնիայի մասին» գրքի շնորհանդեսը՝ «Նարեկացի» արվեստի միությունում:
Ռեժիսոր Հայկ Մկրտչյանի «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի պրեմիերան՝ «Մոսկվա» կինոթատրոնում:

Ձայնգաիր 02.03.2019


Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի հայաստանյան պրեմիերան՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Մեր երկրում էր Վիեննայի պետական օպերային և Ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր ֆագոտահար Սոֆի Դերվոն:
Ամփոփվեց «ԵրազԱրտ» պղնձափողային բասային գործիքների ձմեռային դպրոցի երկրորդ շրջանը:
Կայացավ Երևանի պետական կամերային երգչախմբի նախատեսած «Կոմիտասը և մենք» խորագրով 7 համերգներից առաջինը: 
Փետրվարի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մենահամերգով հանդես եկավ դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը:  
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում 0-3 տարեկան երեխաների համար անցկացվում են դասական և ավանդական երաժշտության համերգներ: