Տեղեկատվական թողարկումն ամեն շաբաթ հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա արժանահիշատակ երաժշտական իրադարձություններին:
Փառատոններ և հյուրախաղեր, նշանավոր տարեթվեր և հոբելյաններ, շնորհանդեսներ, գիտաժողովներ, ստեղծագործական հավաքներ, ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտների հյուրախաղեր Հայաստանում. այս բոլոր իրադարձությունները մշտապես տեղ ունեն «Ձայնագրի»  էջերում:
Հաղորդաշարի «Միջազգային լրահոսը» ներկայացնում է աշխարհում կատարվող երաժշտական կարևոր իրադարձությունները:
 
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ կիրակի օրը, ժամը 08:00-ին և 17:00-ին

Ձայնագիր 21.09.2019


Անվանի դաշնակահար Սըր Անդրաշ Շիֆը «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում մենահամերգ ունեցավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։  
Բեթհովենի, Շումանի, Բրամսի մեծակտավ ստեղծագործություններով մեկնարկեց «Երևանյան հեռանկարներ» 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը։ Երեկոյի հրավիրյալ երաժիշտներն էին դաշնակահար Սիմոն Տրպչեսկին և դիրիժոր Պիեր Կառլո Օրիցիոն։
Հայաստանի պետական ջազ նվագախմբի «Դասականները ջազում» նոր նախագիծը:
Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված միջոցառումներ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ 
«Մեկ մարզ, մեկ երգ»․ արգենտինահայ երգչուհի, երգահան Ալին Դեմիրճյանը Հայաստանում իրականացնում է նոր նախագիծ։
 

Ձայնագիր 14.09.2019


Պեկինի օպերայի հյուրախաղերը Երևանում: 
Մեկնարկել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2019-2020 թթ. աշնանային համերգաշրջանը։
Երաժշտական ժանրերի երկխոսություն՝ Dialog Musical Project-ի համերգը։
«Բամբիռ» ու «Լավ էլի»՝ երկու էրնեկ՝ մի տեղ։ 
«Նարեկացի» արվեստի միությունը  15 տարեկան է:  
 

Ձայնագիր 07.09.2019


Սեպտեմբերի 1-ից 13-ը Հայաստանում և Արցախում մանսուրյանական օրեր են։ «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարի շրջանակում սեպտեմբերի 5-ին ներկայացվեցին կոմպոզիտորի գործիքային կոնցերտները:
Սեպտեմբերի 6-ին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հնչեց Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը։
Սեպտեմբերի 1-ին, 89 տարեկանում կյանքից հեռացավ կոմպոզիտոր Գագիկ Հովունցը։ Նա հայտնի էր որպես նոր արվեստի քարոզիչ, նորարարության համար պայքարող մարտիկ:
Ճապոնացի անվանի դաշնակահար Նոբույուկի Ցուջիի մենահամերգով մեկնարկել է «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարը։
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան յուրօրինակ ծրագրով ընդունեց իր նոր ուսանողներին։
 

Ձայնագիր 27.07.2019


Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերան նվիրվեց երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի մահվան 25-րդ տարելիցին:
Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային կատարման գլխավոր փորձը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
ՀԲԸՄ նախաձեռնած «Երաժշտական Հայաստան» ծրագիրն այս տարի 10-ը մասնակից ուներ:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ երաժշտական պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերը ձայնագրեց Ավետ Տերտերյանի և Ջոն Տեր-Թադևոսյանի սիմֆոնիաները: 
«Վիշապ» լողափում անցկացվեց «Հուսո առագաստ» հեղինակային երգի 5-րդ փառատոնը:
 

Ձայնագիր 20.07.2019


Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում կազմակերպված համերգը նվիրված էր Կոմիտասի և Թումանյանի ծննդյան 150-ամյակներին:  
Կլարնետահար, մանկավարժ Աբգար Մուրադյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հուշ-երեկո էր կազմակերպվել:
Ֆրանսիայի ազգային տոնը համերգով նշվեց նաև Հայաստանում:
16 տարի Իտալիայում անցկացվող «Շլեռն» երաժշտական միջազգային փառատոնն այսուհետ կկայանա Երևանում: 
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն իր 10-ամյակը տոնեց համերգային ծրագրով:
 

Ձայնագիր 06.07.2019


Նշվեց անվանի դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանի 90-ամյակը:
Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ հայազգի անվանի դաշնակահար Նիկիտա Մնդոյանցի համերգը: 
Պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը հանդես եկավ երկու ներկայացմամբ, որոնցից մեկը պրեմիերա էր:
Հայտնի են Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակակիրները:
Ժիզել Ջեքսոնի և Ռաֆայել Րեսնիգի «Սոուլ Գիֆթ» բենդի բացօթյա համերգը նվիրված էր ԱՄՆ անկախության տոնին:
 

Ձայնագիր 29.06.2019


Սոպրանո Վերոնիկա Ջիոևան ելույթ ունեցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Համերգ՝ նվիրված Հայկական երաժշտական համաժողվի 25-ամյակին: 
Հայաստանի պետական կամերային նվագախմբի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը՝ Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ:
Մեր երկրում առաջին անգամ անցկացվեց արգենտինական տանգոյի միջազգային փառատոն:
 

Ձայնագիր 22.06.2019


Հոբելյանական համերգ՝ նվիրված Արաքս Դավթյանի 70-ամյակին:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանում էր «Ամադինդա» հարվածային անսամբլը: 
Վահան Արծրունին բարեգործական համերգ էր կազմակրեպել:
Հունիսի 18-ը ռոք երաժիշտ Արեգ Նազարյանի ծննդյան օրն է:
Վերաբացվել է «Ուլիխանյան» ակումբը:
 

Ձայնագիր 15.06.2019


Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի փակման արարողությունն ու գալա համերգը:
Սոպրանո Լիանա Ալեքսանյանը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: 
Արզաս Ոսկանյանի` Կոմիտասի 15 ծիսերգերից կազմված ստեղծագործությունը՝ առաջին անգամ:
Ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: 
‹‹Նեմրա›› խմբի ձայնագրած նոր երգը ՝ ‹‹Why››: 
 

Ձայնագիր 08.06.2019


Երևանում էին լեգենդար Իըն Գիլանն ու Թոնի Այոմին:
Մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթ-փառատոնը: 
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հեքիաթային համերգը՝ երեխաների համար:
Ովքե՞ր են «Նոր անուններ» պատանի երաժիշտ կատարողների 9-րդ միջազգային փառատոնի հաղթողները:
Միացյալ Թագավորության և ՀՀ պաշտպանության նախարարությունների զինվորական նվագախմբերի համատեղ համերգը Երևանի Ազատության հրապարակում:
Տեղի ունեցավ կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի գրքի շնորհանդեսը: 
 

Ձայնագիր 01.06.2019


Համերգային հուշ-երեկո Երևանի մարզահամերգային համալիրում՝ լեգենդար Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին: 
Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 3-րդ միջազգային փառատոնի բացման համերգը՝ Կամերային երաժշտության տանը:
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանի պատմության մեջ առաջին անգամ համերգ էր կազմակերպվել:
Երևանում ելույթ ունեցավ «Գրեմմի» մրցանակի արժանացած ամերիկյան ամենահայտնի անսամբլներից մեկը՝ «Փարքեր» քառյակը: 
Հայրենիքում բեմական գործունեության 60-ամյակը նշեց ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը:
Կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի հեղինակային երեկոն՝ Կամերային երաժշտության տանը:
 
 

Ձայնագիր 25.05.2019


Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան հնչեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Դաս A» կրթամշակութային նախագծի գալա-համերգը:
«Արտ սինեմա» անսամբլի կատարմամբ հնչեցին եվրոպացի կոմպոզիտորների 20 հայտնի ֆիլմերի համար գրված ստեղծագործություններ:
Հայաստանում «Կորեական մշակույթի փառատոնի» շրջանակում ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան կորեացի երաժիշտներ: 
«Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը նվիրված էր երաժշտագետ Զառա Տեր-Ղազարյանի հիշատակին: