Տեղեկատվական թողարկումն ամեն շաբաթ հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա արժանահիշատակ երաժշտական իրադարձություններին:
Փառատոններ և հյուրախաղեր, նշանավոր տարեթվեր և հոբելյաններ, շնորհանդեսներ, գիտաժողովներ, ստեղծագործական հավաքներ, ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտների հյուրախաղեր Հայաստանում. այս բոլոր իրադարձությունները մշտապես տեղ ունեն «Ձայնագրի» էջերում:
Հաղորդաշարի «Միջազգային լրահոսը» ներկայացնում է աշխարհում կատարվող երաժշտական կարևոր իրադարձությունները:
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ կիրակի օրը, ժամը 08:00-ին և 17:00-ին
Ձայնագիր 23.02.2019
Մեկնարկեց հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական փառատոնը, որն այս տարի նվիրված է Ավետ Տերտերյանի 90-ամյակին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ երգչուհի Հասմիկ Պապյանը:
«Հովեր» պետական կամերային երգչախումբը կատարեց կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում Օսիպ Մանդելշտամի 7 բանաստեղծությունների հիման վրա գրված Կանտատը և «Հավատքի ծովը» խմբերգը՝ ըստ Մեթյու Արնոլդի բանաստեղծության հնչեցին առաջին անգամ:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հանդես եկան դաշնակահար Օլգա Զադոն և ալտահար Դավիթ Աբրահամյանը: Համերգը նվիրված էր կամերային նվագախմբի հիմնադիր Զարեհ Սահակյանցի հիշատակին:
Դասական և ժողովրդական գործիքների զուգակցում՝ «Գողթ» բենդում. խումբը կատարում է ֆոլկ մշակումներ ու հեղինակային ստեղծագործություններ:
Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգին հնչեցին Կոմիտաս վարդապետի մեներգերից, խմբերգերից և դաշնամուրային մանրանվագներից:
Արտո Թունջբոյաջյանի ու «Արմենիան նեվի բենդի» համերգը՝ «Մեցցո» ակումբում:
|
|
Ձայնագիր 16.02.2019
Սուրբ Սարգսի կերպարը երգերում:
«Լույս հայի աչքերին» բարեգործական համերգ Կամերային երաժշտության տանը:
Թավջութակահարուհի Անաստասիա Կոբեկինան Հայաստանում էր:
Հնդկական էթնիկ նվագարանների և հայկական դուդուկի համադրությամբ կազմված ծրագրով «Նարեկացի» արվեստի միությունում ներկայացավ «Գարանա էթնո ֆյուժն» բենդը:
Արեգնազ Մարտիրոսյանն ու Բարդի Մինասյանը Նյու Յորքում կայացած «Սայաթ-Նովա» միջազգային կոմպոզիտորական մրցույթի հաղթողներն են:
|
|
Ձայնագիր 09.02.2019
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն անգլիական Wright Music Management-ի նախաձեռնությամբ ձայնագրել է Չայկովսկու՝ 6-րդ և Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիաները:
Հայ արվեստի նվիրյալ Դանիել Երաժիշտը 73 տարեկան է. մաեստրոն նոր ծրագրեր ու մտահղացումներ ունի:
Փետրվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 5-ից, հայաստանցի հեռուստադիտողը կարող է հետևել ‹‹Գրեմմի›› 61-րդ մրցանակաբաշխության արարողությանը:
|
|
Ձայնագիր 02.02.2019
Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ հունվարի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կազմակերպված հոբելյանական համերգին հնչեցին մաեստրոյի կամերային ստեղծագործությունները:
Ռեժիսոր Գագիկ Հարությունյանի ‹‹Անցյալը սահմանում է ապագան›› ֆիլմը Կոմիտաս վարդապետի կենսագրության հետաքրքիր մի դրվագի է նվիրված:
Հայաստանում էր իտալացի դաշնակահար Ռիտա Կուչեն:
‹‹Նուրի›› նորաստեղծ բենդը փետրվարի 1-ին համերգ ունեցավ «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում:
86 տարեկանում կյանքից հեռացավ ֆրանսահայ կոմպոզիտոր, երգահան, դիրիժոր Միշել Լեգրանը:
|
|
Ձայնագիր 29.12.2018
Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնն ամփոփեց բեղմնավոր 2018 թվականը՝ տարեվերջյան գալա համերգով։
Կամիլ Սեն Սանսի «Սուրբ Ծննդյան օրատորիան» Հայաստանի պետական կամերային նվագախմբի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի տարեվերջյան համերգի զարդն էր։
«Հայաստանի ազգային հերոս» Հովհաննես Չեքիջյանը նշել է 90-րդ տարեդարձը։
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, չխախտելով ավանդույթը, այս տարի ևս Ամանորի նախօրեին ժամանել է Երևան:
Հայաստանի պետական ջազ նվագախումբն առանց տոնական կատարումների չի պատկերացնում տարեմուտը:
|
|
Ձայնագիր 22.12.2018
Ռուս շեփորահար Վադիմ Էյլենկրիգը` Երևանի Մոսկվայի տան բեմում:
Երեսուն տարվա պատմություն ունեցող «Յարմրկա» ռուսական ժողովրդական երգի-պարի անսամբլն առաջին անգամ Հայաստան էր ժամանել։
Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը տարին ամփոփեց տոնական մեծ համերգով։
Սուրբ Ծննդյան տոնին նվիրված շարականներ` «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ։
|
|
Ձայնագիր 15.12.2018
«Հայաստանի սոխակ», աշխարհահռչակ օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի ծննդյան օրը դեկտեմբերի 14-ին էր։
Անտոնին Դվորժակի «Ռեքվիեմը» հնչել է ցեղասպանության զոհերի հիշատակին, այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ:
Դաշնամուր, կոնտրաբաս և հարվածայիններ. Ֆրեդերիկ Շոպենի նոկտյուրններ, պրելյուդներ ու մազուրկաներ ջազային մեկնաբանությամբ. «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում «Անջեյ Յագոջինսկի» տրիոն էր:
Մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները` երևանյան բեմից։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նշել է կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակը։
|
|
Ձայնագիր 08.12.2018
Դեկտեմբերի 3-ին համերգային ծրագրով նշվել է Բարսեղ Թումանյանի 60-րդ հոբելյանը։
Հայաստանի պարի պետական անսամբլի համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների բուժմանը։
Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում առաջին անգամ կատարվել է Անտոն Բրուքների «Ռեքվիեմ»-ը:
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմ»-ը հնչել է Գյումրու «Սև բերդ» ամրոցում։
Ռոմանոս Մելիքյանի ռոմանսները կատարել են «Գեղարդ» երգեցիկ խմբի մենակատարները։
|
|
Ձայնագիր 01․12․2018
Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան 90-ամյակը:
«Երջանկության 100 ժամ» Մարիամ Մերաբովայի հետ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում․ անվանի ջազ-էստրադային երգչուհին հյուրընկալվել է նաև «Ձայնագրի» տաղավարում։
Ջորջ Գերշվինի «Բլյուզի ոճով գրված ռապսոդիան»՝ Վահագն Պապյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։
Ռոմանոս Մելիքյանի ռոմանսները կատարել են «Գեղարդ» երգեցիկ խմբի մենակատարները։
|
|
Ձայնագիր 24.11.2018
Չայնա Մոսեսի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը` «Դվին» հյուրանոցի նորաբաց համերգասրահում։
Լունդստրեմի անվան ջազ նվագախմբի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգի ժամանակ հնչեց «Երևան ջազֆեստի» վերջին ակորդը։
Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնի վեց համերգների ընթացքում ներկայացվել են մոտ հինգ տասնյակ երաժիշտների գործեր:
«Ռիխարդ Վագներն ու ժամանակակից արվեստի զարգացումները» թեմայով երկօրյա սիմպոզիում է կազմակերպվել:
17-18-րդ դարերում ստեղծված պատմական գործիքների կրկնօրինակներով բարոկկյան երաժշտություն՝ շվեդական «Բրիգգան» անսամբլի կատարմամբ։
Գեղասահքի համաշխարհային աստղեր, օլիմպիական և աշխարհի չեմպիոններ ժամանել են Երևան՝ սառույցի վրա «Ախթամար» շոուն ներկայացնելու համար:
|
|
Ձայնագիր 17.11.2018
Գնչուներ, ցլամարտիկներ, կիրք, սեր, դավաճանություն․ նոր «Կարմենի» առաջնախաղը Դուբայի օպերային թատրոնից հետո նաև մեր օպերայի և բալետի թատրոնում է կայացել։
Հայաստանում բալետի պարողների 90%-ը բանակային ծառայությունից հետո չի վերադառնում բալետային արվեստին և ստիպված է լինում այլ աշխատանք փնտրել:
Բորիս Բերեզովսկու, Դանիել Ռոհնի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգով ամփոփվեց Ա. Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը:
Կինոյի համար Արամ Խաչատրյանի գրած գործերը հնչեցին «Խաչատրյան նոն ստոպ» համերգային ծրագրի շրջանակում։
|
|
Ձայնագիր 10.11.2018
Անկախացումից հետո առաջին անգամ Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում մանկական ներկայացում է բեմադրվել. բեմում «Չիպոլինոն» էր:
Հայկական ջազֆեստի բացման համերգը նշանավորվեց համաշխարահային ճանաչում ունեցող շեփորահար Արթուրո Սանդովալի ելույթով:
Դաշնակահար և մանկավարժ Յուրի Հայրապետյանի ծննդյան 85-ամյակին նվիրված փառատոն՝ երաժշտի հայրենիքում։
Արամ Խաչատրյանի հայտնի և հազվադեպ հնչվող ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, դիրիժոր Հարություն Արզումանյանի և թավջութակահար Ալեքսանդր Ռամի կատարմամբ։
|