Ձայնագիր 07․12․2019

«Կոմիտաս-150» գիտական նստաշրջանին ներկայացվել են Կոմիտաս վարդապետի արվեստին առնչվող զեկույցներ։ Նստաշրջանը եզրափակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ վեհարանի դահլիճում:   
Կառլ Ջենկինսի «ԱԴԻԵՄՈՒՍԸ»՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:
Եվրոպական մշակութային EUROPAMUSICALE հիմնադրամի հրավերով Մյունխենում էր «Հովեր» պետական կամերային երգչախումբը։ 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր գործիքավորմամբ, DJ- ի ու երգիչների հետ համատեղ հնչեցրեց Մայքլ Ջեքսոնի ամենաճանաչված և սիրված երգերի մշակումները։
Կայացավ թումանյանական խոսքի և կոմիտասյան մեղեդիների հիման վրա ստեղծված «Անուշ» երաժշտական ներկայացման առաջնախաղը։
 
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Անահիտ Մարգարյան
2019-12-07T22:35:00+04:00
Մեկնաբանություններ