Ձայնագիր 23.02.2019

Մեկնարկեց հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական փառատոնը, որն այս տարի նվիրված է Ավետ Տերտերյանի 90-ամյակին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ երգչուհի Հասմիկ Պապյանը:
«Հովեր» պետական կամերային երգչախումբը կատարեց կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում Օսիպ Մանդելշտամի 7 բանաստեղծությունների հիման վրա գրված Կանտատը և «Հավատքի ծովը» խմբերգը՝ ըստ Մեթյու Արնոլդի բանաստեղծության հնչեցին առաջին անգամ:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հանդես եկան դաշնակահար Օլգա Զադոն և ալտահար Դավիթ Աբրահամյանը: Համերգը նվիրված էր կամերային նվագախմբի հիմնադիր Զարեհ Սահակյանցի հիշատակին:
Դասական և ժողովրդական գործիքների զուգակցում՝ «Գողթ» բենդում. խումբը կատարում է ֆոլկ մշակումներ ու հեղինակային ստեղծագործություններ:
Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգին հնչեցին Կոմիտաս վարդապետի մեներգերից, խմբերգերից և դաշնամուրային մանրանվագներից:
Արտո Թունջբոյաջյանի ու «Արմենիան նեվի բենդի» համերգը՝ «Մեցցո» ակումբում:
 

 

2019-02-23T20:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ