Շարքի հերոսները դպրոցահասակ երեխաներ են՝ իրենց հետաքրքրություններով և հոգսերով: Բայց կա մի բան, որ նրանք անում են մեծ ջանասիրությամբ` շապիկ են հագնում և Խորան բարձրանում. ծառայում եկեղեցում որպես դպիր:
Յուրաքանչյուր հաղորդում մի պատմություն է, եկեղեցու հետ հաղորդակցության մի դեպք:
Պարբերականությունը՝ երկուշաբթի, ժամը 21:00-ին
|
ՀայկըՀայկն ու Նուշիկը ոչ միայն քույր ու եղբայր են, այլև՝ լավ ընկերներ: Սիրում են միասին շարականներ սովորել: Ամեն կիրակի Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում Հայկը պատարագի ժամանակ խորան է բարձրանում, իսկ Նուշիկը երգում է երգչախմբում: |
|
|
Իմ ԾաղկազարդըԵս ամբողջ գիշեր ուրախությունից չքնեցի, անընդհատ ձայնավարժություններ էի անում»:
|
|
|
Երկու աղոթքՌոմանն ու Գևորգը հաճախում են Աշտարակի Սբ. Մարինե եկեղեցի: Գևորգը երազում է օդաչու դառնալ, Ռոմանը՝ հոգևորական: Եկեղեցում ընկերներ շատ ունեն: Թե ինչով են նրանք տարբերվում բակի ու դպրոցի տղաներից, պատմում են մեր մանուկ դպիրները: |
|
ՍտեփանըՍտեփանը որոշել է երկու կարևոր բան՝ դառնալ լողի չեմպիոն ու հոգևորական: Գիտի, որ երկու նպատակի համար էլ շատ դժվարություններ պիտի հաղթահարի… |
|
|
ՆարեկըՄի անգամ Նարեկը օրենքի» գիրք գտավ, կարդաց ու որոշեց իրավաբան դառնալ. չի սիրում, երբ խախտում են օրենքը: Իսկ մինչ այդ, ամեն կիրակի սիրով շապիկ է հագում, եղբոր ու հայրիկի՝ Տ. Վարդան քահանա Գափոյանի հետ մասնակցում պատարագներին: |
|
ՎաչենՎաչեն երազում է քահանա դառնալ, շարունակել հայրիկի՝ Զաքարիա քահանա Ավետիսյանի ուղին: Ամենակարևորը ցանկությունն է, համոզված է Վաչեն, ու անկեղծ աղոթելը, որ երազանքներն իրականանան: |
|
|
ԷրիկըՄի առիթով Հառիճավանքում երգելուց հետո Էրիկը որոշում է դպիր դառնալ, շապիկ հագնել ու մասնակցել պատարագի: Ինչ է նա տանում իր հետ տուն ամեն պատարագից հետո՝ Էրիկը պատմում է մեր տեսախցիկի առջև... |
|
|
Տիգրանի աղոթքըԱստծուն մենք ուրախացնում ենք մեր աղոթքներով: Աղոթում եմ զինվորների համար, որ միշտ խաղաղություն լինի ամենուր»,-ասում է Տիգրանը: Նա երազում է հոգևորական դառնալ: Տիգրանն անհամբեր սպասում է զինվոր եղբոր վերադարձին, որ եղբայրներով հայրիկի հետ բարձրանան խորան: |
|
ԷդգարըԷդգարը ֆուտբոլ շատ է սիրում, բայց որոշել է հոգևորական դառնալ, չնայած պնդում է, որ սպասվելիք բոլոր դժվարությունների մասին գիտի: Երբ առաջին անգամ խորանի վրա տեսավ իր հասակակիցներին, ոգևորված խնդրեց հորեղբորը՝ Նորքի Սբ. Սարգիս եկեղեցու ավագ քահանա Տ. Նորայրին, թույլ տալ իրեն խորան բարձրանալ: Առաջին դժվարությունը հաղթահարված է... |
|
|
ՏիգրանըԵթե անկեղծ աղոթես, անպայման երազանքներդ կիրականանան»,-համոզված է Տիգրանը: Սուրբ Սարգիս եկեղեցում ամեն կիրակի պատարագներին մասնակցելը և գրաբարով աղոթքներ ու սաղմոսներ կարդալը նրա համար շատ կարևոր են ու հաճելի: Մայրը մեծ ուրախություն է ապրում՝ տեսնելով տղայի սերն ու խանդավառությունը: |
|
|
Երեք գույնԵրկրաշարժեր լինում են, որովհետև աղոթքները քիչ են, դրա համար ես խորանի վրա շատ եմ աղոթում, որ երկրաշարժ չլինի» -ասում է փոքրիկ Սպարտակը: Նա մեծ եղբոր՝ Սամվելի օրինակով շապիկ է հագնում և ամեն կիրակի մասնակցում է պատարագներին, իսկ քույրիկը՝ Նելլին երգում է եկեղեցու երգչախմբում: Նրանք Առինջի Սբ. Հովհաննես եկեղեցու երեք գույնն» են՝ երեքն էլ ինքնատիպ ու հետաքրքիր: |
|
ԶինվորիկըԵրբ խորանի վրա եմ, ինձ Աստծո զինվորիկ եմ զգում», -ասում է 12-ամյա Լևոնը:
|




