Շարքի հերոսները դպրոցահասակ երեխաներ են՝ իրենց հետաքրքրություններով և հոգսերով: Բայց կա մի բան, որ նրանք անում են մեծ ջանասիրությամբ` շապիկ են հագնում և Խորան բարձրանում. ծառայում եկեղեցում որպես դպիր:
Յուրաքանչյուր հաղորդում մի պատմություն է, եկեղեցու հետ հաղորդակցության մի դեպք:
Պարբերականությունը՝ երկուշաբթի, ժամը 21:00-ին
![]() |
Արաբկիրի դպիրներըԵրեք եղբայր՝ Հովհաննեսը, Գևորգը և Միքայելը շապիկ են հագնում Երևանի Արաբկիր համայնքի եկեղեցում: Մեր նկարահանող խումբը մեկ օր անցկացրեց երեխաների հետ: |
![]() |
Իջևանի դպիրների ձեռնադրությունըԱրդեն երկար ժամանակ շապիկ հագնող երեխաները անհամբեր սպասում էին դպրական ձեռնադրությանը... |
![]() |
ԱվետիքըՅոթնամյա Ավետիքը Դիլիջանի եկեղեցում շապիկ է հագնում և օգնում տեր Շավարշին ծիսակատարությունների ժամանակ: Ավետիքն իր ընկերոջ` Տիգրանի հետ, մեր նկարահանող խմբին ծանոթացնում է իր փոքրիկ աշխարհի ու մեծ հայրենքի հետ: |
![]() |
Ապարանի դպիրներըԶորին, Զավենը, Նարեկը, Մուշեղն ու Ազատը ամեն կիրակի շրջում են Ապարանի գյուղերի եկեղեցիներում և օգնում քահանաներին պատարագների ժամանակ: Մեզ պատմում են իրենց ճամփորդությունների ու արկածների մասին: |
![]() |
ՀրաչյանՀրաչյան կիրակին սկսում է Առինջի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում. ընկերների հետ օրը լավ է անցնում: Օրվա մնացած մասը հայրիկի արվեստանոցում է, մանրանկարչությամբ է զբաղվում: Գիտի, որ դեռ շատ բան ունի սովորելու: |
![]() |
Հրազդանի դպիրները
Նորայրը, Արենն ու Արամն ընկերներ են, նրանք ծանոթացել են Հրազդանի Սբ. Աստվածածին եկեղեցում: Ամենակրտսերը Նորայրն է, բայց Արենն ու Արամը պատմում են, որ շատ բաներ սովորել են նրանից...
|
![]() |
Ս. Շողակաթ եկեղեցու դպիրները
Ամեն կիրակի, երբ Հովհաննեսը գնում էր Գրիգորի հետ խաղալու, ասում էին, որ Գրիգորը եկեղեցում է: Մի օր էլ Հովհաննեսը խնդրեց Գրիգորին, որ միասին գնան: Այդ օրվանից Հովհաննեսն ու Գրիգորը միասին են գնում Շողակաթ եկեղեցի:
Ասում են, որ իրենց ընկերությունն էլ ավելի է ամապնդվել:
|
![]() |
Դսեղի երգչախումբը
«Կարծրատիպեր ունեի... հետո հասկացա, որ եկեղեցում երգելը և՛ ինձ համար է լավ, և՛ եկեղեցու: Հիմա սիրով մասնակցում եմ»:
Մեր նկարահանող խումբը Լոռվա Դսեղ գյուղ է մեկնել:
|
![]() |
ԷդուարդըԷդուարդը երազում է ֆուտբոլիստ հոգևորական դառնալ: Գիտի, որ հեշտ չի լինելու… |
![]() |
Ջրվեժի Գրիգորը«Երբ ամբողջ ընտանիքով ենք պատարագի մասնակցում, զգացողություններս մի տեսակ ամբողջական են»,- ասում է Ջրվեժի Սբ. Աստվածածին եկեղեցու փոքրիկ դպիր Գրիգորը: |
![]() |
Նարինեն ու Մարինեն
Նարինեին ու Մարինեին հանդիպեցինք Հաղպատի վանքում, պատարագ երգելիս:
«Սկզբում մի քիչ դժվար էր, չէինք հասկանում գրաբար, բայց, երբ հասկանալով ես երգում, ավելի վստահ ես,-պատմում են մեր հերոսները,- տեր հայրը մեծ համբերատարությամբ է մեզ սովորեցնում շարականները»:
Իսկ եկեղեցու երգչախմբի խմբավար տիկին Ռիտայի համար ամենակարևորը պատարագներին երեխաների ձայնն է, քանի հոգի էլ լինեն:
|
![]() |
Ալեքսանդրը«Շատ եմ սիրում, երբ եկեղեցով ուխտի ենք գնում: Տեր հայրերի հետ ֆուտբոլ ենք խաղում, նրանք մեր ավագ ընկերներն են»: Ալեքսանդրը Երևանի Սբ. Զորավոր եկեղեցու դպիրներից է: Երազում է դառնալ ֆուտբոլիստ, ծրագրավորող և շատ ու շատ այլ բաների մասին: |