Շարքի  հերոսները դպրոցահասակ երեխաներ են՝ իրենց հետաքրքրություններով և հոգսերով: Բայց կա մի բան, որ նրանք անում են մեծ ջանասիրությամբ` շապիկ են հագնում և Խորան բարձրանում. ծառայում եկեղեցում որպես դպիր:   
Յուրաքանչյուր  հաղորդում մի պատմություն է, եկեղեցու հետ հաղորդակցության մի դեպք:
 
Պարբերականությունը՝ երկուշաբթի, ժամը 21:00-ին

Գևորգն ու Լևոնը (Արտաշատ)


Գևորգն ու Լևոնը դասընկերներ են, հաճախում են Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցի, խորան են բարձրանում, մասնակցում Պատարագին: Նրանք անհամբեր սպասում են կիրակի օրվան՝ ընկերներով զբոսնում են, կիթառ նվագում, օրն անցկացնում են միասին։

Տիգրանն ու Ալբերտը (Ջրվեժ)


Մանուկ դպիր Ալբերտը Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցում խորան է բարձրանում։ Նրա օրինակին հետեւել է եղբայրը՝ Տիգրանը։ Հիմա եղբայրներով ծռայում են եկեղեցում։

Սուրբ Աննայի դպիր Գրիգորը


Գրիգորն ու պապիկի ամեն կիրակի գնում են Սբ. Աննա եկեղեցի։ Նա շապիկ է հագնում՝ մասնակցում պատարագին: Հետո միասին զբոսնում են, հաճելի ժամանակ անցկացնում: Գրիգորի առօրյան հագեցած է, զբաղվում է սպորտով՝օգնում քույրիկներին:

Կեչառիսի դպիր Ալեքսը


Պապիկի ուղեկցությամբ Ալեքսը մանկուց էր հաճախում Կեչառիս։ Նա մի օր շապիկ հագնելու և խորան բարձրանալու ցանկություն է հայտնել: Այդպես՝ ամեն կիրակի Ծովագյուղից գալիս են, մասնակցում պատարագին ու վերադառնում:

Սուրբ Զորավոր եկեղեցու Գոռը


Սուրբ Զորավոր եկեղեցու դպիր Գոռը առաջին անգամ խորան է բարձրացել լարվածությամբ ու շիկնելով։ Հիմա այլեւս չկա այդ լարվածոթությունը։ Հոգեւորականները նրան օգնում ու կողմնորոշում են արարողությունների ժամանակ։ Նույնիսկ ձայնն է փոխվել այս ընթացքում և արդեն կարողանում է երգել։ 

Սուրբ Ամենափրկչի դպիր եղբայրները


Եղբայրներ Վախթանգն ու Ռուբենը ամեն կիրակի մարզվում են և քայլում դեպի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի: Շապիկ են հագնում, ընկերների հետ սպասավորում խորանին, իսկ պատարագից հետո ամբողջ օրը նվիրում են եկեղեցուն:

Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու ֆուտբոլիստը


Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու դպիր Հայկն իր ընտանիքով ամեն կիրակի մասնակցում է պատարագի: Ապագա ֆուտբոլիստը երազում է ուխտավորաբար այցելել Հայաստանի բոլոր եկեղեցիները:

Վարդենիս գյուղի անտրտունջ դպիրները


Արագածոտնի թեմի Վարդենիս գյուղի երեխաների համար տոն է, երբ տեր Մուշեն այցելում է գյուղ և պատարագ մատուցում: Մեծ պատասխանատվությամբ ու սիրով են վերաբերվում եկեղեցուն: Պատարագից հետո չեն շտապում տուն վերադառնալ, վայելում են տեր հոր ընկերակցությունը միչև ուշ երեկո:

 

Եկեղեցին դպիր Արամի համար միասնություն է


Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու դպիր Արամի համար եկեղեցին միասնություն է։ Նա ցանկացած կարեւոր գործ աղոթքով է սկսում։ Ամեն կիրակի Արամի հետ պատարագի է մասնակցում նաև նրա ընտանիքը: Արամի նախասիրությունները բազմազան են. սպորտ, հրթիռաշինություն, ֆիզիկա:

Պատարագը Վահագնի կյանքի մի մասն է


Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Տիրայրի Պատարագին մասնակցելու հրավերը փոխեց Վահագնի կյանքը։ Մանուկ դպիր Վահագնը ամեն կիրակի վաղ առավոտյան հաճախում է ֆուտբոլի, որից հետո շտապում է պատարագի։

Սևանի դպիրները


Սևանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու խորանը միշտ մանկաշատ է: Երեխաները կիրակիները անցկացնում են եկեղեցում, սիրում են տեր հոր հետ ուխտագնացությունների գնալ, նաև՝ ճամփորդել և ձուկ որսալ:

Նորայրը


8-ամյա Նորայրը հայրիկի հետ ամեն կիրակի այցելում է Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցի։Նա շապիկ է հագնում և օգնում տեր հորը խորանին սպասավորելիս: