Լույս է տեսել Տ. Ներսես քահանա Ռուշանյանի «Հին ու նոր Արտիմետ» գիրքը


«Հին ու նոր Արտիմետ» գրքի վրա Ներսես քահանա Ռուշանյանն աշխատել է 2015 թվականից: Գրքի առաջին մասում գյուղի պատմությունն է՝ ամենավաղ ժամանակներից մինչև մեր օրեր: Երկրորդ մասում գյուղին ու գյուղացիներին վերաբերող վավերագրեր են, որոնք պահպանվել են Հայաստանի ազգային արխիվում և հավելյալ տեղեկություններ են տալիս 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Ալիբեկլուի պատմության մասին:
 

Գարնանային հանրապետական ցուցահանդես՝ Հայաստանի նկարիչների միությունում


Նկարիչների միության երեք ցուցասրահներում շուրջ 300 աշխատանք է ներկայացված՝ քանդակ և գեղանկար: Գարնանային հանրապետական ցուցահանդես է: 
 

«Սևիլյան սափրիչը» օպերան՝ համերգային, թատերականացված մեկնաբանությամբ


Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» կատակերգական օպերան Հայաստանում վերջին անգամ հնչել է 2005 թվականին: Ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի նախաձեռնությամբ, 14 տարի անց «Արամ Խաչատրյան» համերգասրահում այն նորից ներկայացվեց երաժշտասերներին: Այս անգամ ավելացվել է թատերական բաղադրիչը, զգեստներն ու բեմը ձևավորել են ֆրանսաբնակ հայ մոդելավորողներ Գևորգ և Վարդան Թառլոյանները: Բեմադրող ռեժիսորը Սուրեն Շահիջանյանն է:
 

«Թումանյանի աշխարհը». Արմեն Վահրամյանի ցուցահանդեսը նվիրված էր բանաստեղծի 150-ամյակին


Հայաստանի նկարիչների միությունում բացվել էր Արմեն Վահրամյանի ցուցահանդեսը: «Թումանյանի աշխարհը» խորագրով ցուցահանդեսը նկարիչը նվիրել է մեծ բանաստեղծի ծննդյան 150-ամյակին:
 

ԵՀԽ «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ ուսուցիչներ են վերապատրաստվում


Արագածոտնի մարզի Սաղմոսավան և հարակից համայնքների ուսուցիչները համակարգչային գիտելիքի վերապատրաստման դասընթացի են մասնակցել, որը կազմակերպվել էր Սաղմոսավան համայնքում գործող սոցիալական կենտրոնում՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ: Հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը ուսուցիչներին վկայագրեր հանձնեց:
 

Բուն Բարեկենդանը՝ Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում


Բուն Բարեկենդանի օրը Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցում տոնական պատարագը մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանը, քարոզիչը Արարատի մարզի հոգևոր տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանն էր:
 

Ֆագոտահար Սոֆի Դերվոն հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ


Մեր երկրում էր Վիեննայի պետական օպերային և Ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր ֆագոտահար Սոֆի Դերվոն:
 

 

Էջմիածնի քաղաքապետը Թումանյան է ընթերցում «Էօրնեկեան» դպրոցի աշակերտների համար


Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հյուրընկալվել էր Մայր Աթոռի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում: Նա էօրնեկյանցիների համար ընթերցեց Թումանյանի հեքիաթներից:
 

Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները հնչեցին «Հովեր» երգչախմբի կատարմամբ


«Հովեր» պետական կամերային երգչախումբը կատարեց կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում Օսիպ Մանդելշտամի 7 բանաստեղծությունների հիման վրա գրված Կանտատը և «Հավատքի ծովը» խմբերգը՝ ըստ Մեթյու Արնոլդի բանաստեղծության, հնչեցին առաջին անգամ:
 

Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը նվիրված էր Կոմիտասի 150-ամյակին


Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգին հնչեցին Կոմիտաս վարդապետի մեներգերից, խմբերգերից և դաշնամուրային մանրանվագներից:
 

Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ «Էօրնեկեան» դպրոցում հյուր էր Դավիթ Գյուրջինյանը


Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է: Այդ առթիվ տոնական միջոցառում էր կազմակերպվել Մայր Աթոռի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում: Էօրնեկյանցիների հյուրը լեզվաբան, ԿԳ նախարարության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն էր: 
 

Էջմիածնի հայորդյաց տանը բացվել է Լիանա Ղազարյանի անհատական ցուցահանդեսը


Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը բացվել է Լիանա Ղազարյանի «Իմ մոլորակը ներսից» անհատական ցուցահանդեսը: