Գյումրու «Թռչունյան տան» սաների և տիկնիկային թատերախմբի հանդիպումը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Գյումրու «Թռչունյան տան» սաներին հյուրընկալվել էր «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան» կազմակերպության տիկնիկային թատերախումբը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: 
 

Երկրաշարժի երեսուներորդ տարելիցին նվիրված միջոցառում` Գյումրու հայորդյաց տանը


Գյումրու հայորդյաց տանը տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի երեսուներորդ տարելիցին նվիրված միջոցառում:

Հոգևոր երգի փառատոն՝ Գյումրիում


Գյումրու Ս. Նշան եկեղեցում տեղի ունեցավ հոգևոր երգերի ամենամյա փառատոնը: 

ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի օգնությունը՝ կարկտահարությունից տուժած Առափի գյուղին


Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և դաշինքի հայաստանյան ֆորումի համագործակցությամբ Շիրակի մարզում կարկտահարությունից տուժած 3 համայնք՝ Ոսկեհասկը, Հառիճը եւ Առափին աջակցություն ստացան: Ընդհանուր առմամբ հումանիտար օգնությունից օգտվեց Լոռու եւ Շիրակի մարզի 4000 քաղաքացի:  

Նոր երգեհոն` Գյումրիի Սբ. Նշան եկեղեցում


Աշխարհահռչակ երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանը դեռևս 10 տարի առաջ, Գյումրու Սբ. Աստվածածին Յոթվերք եկեղեցում կայացած համերգի ժամանակ խոստացել էր հայրենի քաղաքին ավելի լավ երգեհոն նվիրել: Նոյեմբերի 4-ին նա իր երազանքն ու խոստումն ի կատար ածեց:

 

 

 

Նորվեգական երգչախմբի համերգը` Գյումրիի Յոթ վերք եկեղեցում


Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Նորվեգիայի Կրագերո քաղաքի երգչախումբը ելույթ ունեցավ Գյումրու Սբ. Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցում: 45 երգչից կազմված երգչախումբը գործում է արդեն 25 տարի:  Աշխարհի տարբեր ծայրերում հանդես է եկել հոգևոր երգերի կատարումներով: Կրագերոյի երգչախումբը Գյումրիում առաջին անգամ էր նման ծրագրով հանդես գալիս: Երգիչներն արձանագրում են՝ Հայաստանի եկեղեցիները բացառիկ են: 

Նոր երգեհոն՝ Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում


Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում այսուհետ կհնչի երգեհոնային երաժշտություն որակյալ երգեհոնով։