Թերլեմեզյանը՝ այն ժամանակ Նկարչական դպրոցը, բացվում է մի շրջանում, երբ սովից ու հիվանդություններից Երեւանում ամեն օր հարյուրավոր մարդիկ էին մահանում։ Չկար ներկ, մատիտ ու թուղթ։ Ուսումնարանը տասնամյակների ընթացքում մի քանի անգամ վերանվանվել է, սակայն պահպանվել են դեռևս հիմնադիրների կողմից ստեղծված ավանդույթները։ 1926 թվականին այն անվանվել է «Գեղարդ» գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկում, 1938 թվականից՝ Գեղարվեստական ուսումնարան, 1941 թվականին` կոչվել է հայ մեծ նկարիչ Փանոս Թերլեմեզյանի անունով։

 
Telecast type: Հաղորդում
Մեկնաբանություններ