Հայ գրականության ընտանեկան սագաները


Համաշխարհային գրականության մեջ ընտանեկան սագան, որպես վեպի ներժանրային ձև, բավական հայտնի է ու տարածված, և այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են Թոմաս Մանի «Բուտենբրոոկները» կամ Էմիլի Բրոնթեի «Մոլեգին հողմերի դարավանդը» հենց այդպիսի իրացումներ են: Բայց և փաստ է, որ ոչ բոլոր ժողովուրդների գրականությանն է բնորոշ ընտանեկան սագան: Ո՞րն է այդ ժանրաձևի յուրահատկությունը, հայ գրականության մեջ ունե՞նք ընտանեկան սագաներ: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Ազնավուրը հուշագիր ու նովելագիր


Շառլ Ազնավուրը հեղինակել է ուշագրավ հուշեր, ինքնակենսագրություններ, նույնիսկ պատմվածքներ ու վեպ: Ի՞նչ առանձհատակություն ունի նրա հրատարակված արձակը։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը

Բանաստեղծ Ազնավուրը


Շառլ Ազնավուրի նշանավոր երգերի խոսքերը մենք առանց մեղեդու ուղեկցության չենք պատկերացնում, սակայն Ազնավուրի հարյուրավոր երգերի խոսքեր կարելի է ընթերցել նաև որպես բանաստեղծություն: Կարող ենք արդյո՞ք խոսել Ազնավուր բանաստեղծի մասին և ի՞նչ առանձնահատկություններ ունեն այդ բանաստեղծությունները: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը այս հարցերը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Մեկ պատմվածքի շուրջ. Սերգեյ Դովլաթով, «Գնդապետն ասաց, որ սիրում եմ»


Նշանավոր արձակագիր Սերգեյ Դովլաթովի, «Գնդապետն ասաց, որ սիրում եմ» պատմվածքում հեղինակը որոշակի մարդու կենցաղի ու կյանքի փոքրիկ դրվագներով արձանագրում է խորհրդային երկրում մարդու ապրելու մոտիվացիայի պակասը, կյանքի անորոշությունը, հեռանկարների բացակայությունը և այս ամենի վրա՝ իշխանությունների վերահսկողությունը: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը պատմվածքը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Սերը հայրեններում


Հայ միջնադարյան գրականության սիրո թեմայով այս նուրբ ու առինքնող ստեղծագործությունները՝ հայրենները, ընթերցողներին հիացնում են իրենց հոգեբանական խորությամբ ու բազմաշերտությամբ, արտահայտության ձևերի պարզությամբ ու ապրումների անմիջականությամբ: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը սիրային հայրենները քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Բոլորովին ուրիշ աշուն


Հայ դասական պոեզիայի «աշնանային» երանգները շարունակվում են խորհրդահայ և անկախության շրջանի բանաստեղծություններում։ Տրամադրություններն ու թեմաները թեև նույնն են մնում, սակայն գրականության «աշունը» հարստանում է նոր մոտիվներով ու արտահայտչաձեւերով։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը քննարկում են Հայ գրականության աշնանային շերտերը:

Պարույր Սևակն ու միջնադարյան գրականությունը


Պարույր Սևակը, ինչպես մեր շատ բանաստեղծներ ներշնչվել է հայ միջնադարյան գրականությունից։ Նա խորությամբ ու գիտականորեն է ուսումնասիրել միջնադարյան գրականությունը: Ինչպե՞ս են Պ.Սևակի ստեղծագործության մեջ հարաբերվել անցյալն ու ներկան, գրական ավանդույթն ու նորարարությունը և ի՞նչ ազդեցություն է ունեցել հայ միջնադարյան գրականությունը նրա պոեզիայի վրա: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Ինչպե՞ս են աշխատում գրողները


Հուշագրություններում հանդիպում են գրողների ստեղծագործական պրոցեսի մասին հետաքրքիր վկայություններ: Կան գրողներ, որ գրում են գիշերը, խմում են շատ սուրճ, ստեղծագործում են կանգնած կամ պառկած: Շատերին հետաքրքիր այս փաստերը գրականագիտության համար կարևոր են այնքանով, որքանով կարող են պայմանավորել ստեղծագործությունների գեղարվեստական առանձնահատկությունները: Ի՞նչպես են անդրադառնում գրականության վրա հեղինակների ստեղծագործելու կերպն ու պայմանները, և անդրադառնո՞ւմ են արդյոք։ Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Մեկ պատմվածքի շուրջ. Էռնեստ Հեմինգուեյ, «Կիլիմանջարոյի ձյուները»


Էռնեստ Հեմինգուեյի «Կիլիմանջարոյի ձյուները» պատմվածքը այդ ժանրով գրված թերևս ամենաազդեցիկ ու ամենաքննարկված գործերից մեկն է համաշխարհային գրականության մեջ: Հեմինգուեյին բնորոշ պարզ ու երկխոսական պատումն այստեղ հատկանշվում է կառուցվածքային փայլուն լուծումներով: Պատմվածքի յուրահատկությունները «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Հենրիկ Էդոյանի “Preterito nostalgia” սոնետների պսակը


Սոնետը հայ և համաշխարհային պոեզիայի սիրված տեսակներից է։ Հայ դասական ու ժամանակակից շատ բանաստեղծներ անդրադարձել են սոնետին։ Հենրիկ Էդոյանն իր ստեղծագործության վաղ շրջանից սկսած ստեղծել է ուշագրավ սոնետներ, որոնց առանձնահատկությունները «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդաշարի շրջանակում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Ստեղծագործում է արհեստական բանականությունը


Արհեստական բանականությունը ներխուժել է նաև գրականության աշխարհ։ Վտանգվա՞ծ է արդյոք գրականության ապագան արհեստական բանականության հետագա զարգացմամբ, թե այդուհանդերձ մարդու կողմից ստեղծված լավ գրականությունը հավերժ անհասանելի կմնա արհեստական բանականությանը։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդաշարի շրջանակում այս հարցերը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Մեկ պատմվածքի շուրջ․ Բորխես, «Շեքսպիրի հիշողությունը»


Ինչպե՞ս խորությամբ հասկանալ գրականությունը: Հեղինակի կենսագրության իմացությունը օգնո՞ւմ է դրան, ի՞նչ հարաբերություն ունեն գրողն ու գրականագետը և որտե՞ղ է ավարտվում գրական տեքստն ու սկսվում նրա մասին ուսումնասիրությունը։ Այս թեմաները լավագույնս ներկայացվում են Խորխե Լուիս Բորխեսի «Շեքսպիրի հիշողությունը» պատմվածքում։ Այս պատմվածքը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: