Հայկական կոնյակի տեխնոլոգը՝ Մարգար Սեդրակյան


Կոնյակագործ Մարգար Սեդրակյանը Խորհրդային Միությունում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրը դարձավ, ստեղծեց ամենահայտնի հայկական կոնյակները, նույնիսկ այնպիսի թնդության, որը չէր սառչում բևեռային ցրտից: Սովորականից թունդ կոնյակները հավանեցին թե բևեռախույզները, թե պետությունների ղեկավարները: Հայկական կոնյակը ճանաչվեց ֆրանսիականի արժանի մրցակից: Ճանաչվեց նաև հեղինակը` ցեղասպանությունից մի կերպ փրկված որբ տղան: