![]() |
Հարությունն ու Վահեն(Ապարան)Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու խորանը մանկաշատ է: Հարությունն ու Վահեն մտերիմ ընկերներ են դարձել, երբ սկսել են հաճախել են պատարագների։ Արձակուրդներին սիրով մասնակցում են նաև ժամերգություններին: Նրանք համարում են, որ դեռ շատ բան ունեն սովորելու, դժվարություններն էլ հաղթահարում են ավագ ընկերների օգնությամբ: |
![]() |
Արթուր Ավետիսյան44-օրյա պատերազմի ժամանակ անոթային վիրոբույժ Արթուր Ավետիսյանը մեկնեց արդեն ռմբակոծված Մարտունի: Այդ օրերի հիշողությունները ծանր են ու հուզիչ: Ամեն օգնող ձեռք, շատ կարևոր էր: Ամեն փրկված զինվորի կյանքր՝ բժիշկները պարգև են համարում: |
![]() |
Սրտաբան Վարդգես Մովսեսյան44-օրյա պատերազմի մասնակից, սրտաբան Վարդգես Մովսեսյանի համար դժվար է վերապրել այդ օրերի հիշողությունները: Յուրաքանչյուր բժշկի համար ամեն զինվորի փրկված կյանք մեծ պարգև է: Պատերազմում զոհվել է նրա հարազատ եղբայրը, սրտաբանի համար հայրենիքը սկսվում է Արցախց, որտեղից նա սերում է, ու չի ավարտվում։ |
![]() |
Մհերն ու ԱնդրանիկըԱնդրանիկն ու Մհերը եղբայրներ են, միասին ամեն կիրակի այցելում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, շապիկ հագնում և մասնակցում պատարագին: Նրանք եկեղեցում ընկերներ են ձեռք բերել, սիրում են օրն անցկացնել միասին: |
![]() |
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ՍերոբըՍերոբը շատ հետաքրքրված է մաթեմատիկայով, ազատ ժամանակ ընկերներով ֆուտբոլ են խաղում: Նրա կիրակիները սկսվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց, Սերոբը շապիկ է հագնում և խորան բարձրանում: |
![]() |
Հովանավանքի դպիր ԱլիկըԱմեն կիրակի Ալիկը մայրիկի հետ Ուշիից գնում է Հովանավանք՝ պատարագի մասնակցելու։ Տեսնելով իրենից ավագ դպիրներին՝ նա երազում է շապիկ հագնել և խորան բարձրանալ՝ ցանկանալով դառնալ հոգևորական։ Բացի հոգևոր ճանապարհից, Ալիկը սիրում է ծաղիկներ աճեցնել, հողագործությամբ զբաղվել և իր սիրելի շանը խնամել։ |
![]() |
Կարապետ Սիմոնյան44-օրյա պատերազմի մասնակից՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ռեաբիլիտոլոգ Կարապետ Սիմոնյանը հուզմունքով է հիշում առաջնագծի ամեն օրը: Այսօր էլ,աշխատելով Զինվորի տանը, հոսպիտալում, ամեն օր առնչվում է պատերազմ անցած զինվորների խնդիրներին: |
![]() |
Արցախից Բռնի տեղահանված Արամեն ոգեւորությամբ է խորան բարձրանումԱրցախից տեղահանված Արամեի ընտանիքը ապրում է Ոստանում: Սուրբ Սարգիս եկեղեցի առաջին անգամ մայրիկի հետ է հաճախել, ու սիրով ընդունել է Տեր Միքայելի՝ խորան բարձրանալու առաջարկը: Ամեն կիրակի, անսահման ոգևորությամբ մասնակցում է պատարագին: Արամեի առօրյան շատ հետաքրքիր է անցնում գյուղում: |
![]() |
Խոր Վիրապի դպիրներըԽոր Վիրապի դպիրները ամեն կիրակի շապիկ են հագնում՝ մասնակցում պատարագի: Ավելի փորձառու դպիրները նորեկներին սիրով օգնում են: Պատարագից հետո միասին աղավնիներին են կերակրում, շտապում՝ ֆուտբոլ խաղալու: Երեխաների առօրյան գյուղում հետաքրքիր է ու արկածներով լի: |
![]() |
Ծաղկազարդ (Արտաշատ)Ծաղկազարդին Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցու խորանը դպրաշատ էր: Երեխաները վաղ առավոտյան շտապել էին եկեղեցի: Ուռենու ճյուղերից հյուսել պսակներ ու մասնակցել պատարագին։ |
![]() |
Ջրվեժի դպիրները (երեք եղբայր)Հովհաննեսը, Տիգրանն ու Արշավիրը եղբայրներ են,նրանք արդեն ինը տարի հաճախում են Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցի, շապիկ հագնում և մասնակցում պատարագին: Նրանց նախասիրությունները բազմազան են, առօրյան՝ հագեցած։ |
![]() |
Առինջի եկեղեցու դպիր ՆարեկըՆարեկի կիրակին սկսվում է Առինջի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, նա շապիկ է հագնում և խորան բարձրանում: Երազում է ճարտարապետ դառնալ, սիրում է նկարել, կիթառ նվագել, եղբոր համար գրքեր կարդալ: |