ԱԺ քննիչ հանձնաժողովը՝ անօրինական գործողությունները քողարկելու շղարշ


Հայ եկեղեցու իրավունքների խախտման գործը կարող է միանգամից ներկայացվել միջազգային դատական ատյաններին, եթե հիմնավորվի, որ ներպետական ատյանները արդյունավետ միջոց չեն։ Աննա Սարգսյանը զրուցել է ՄԻԵԴ Հայաստանի առաջին դատավոր, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի նախկին տեղակալ Ալվինա Գյուլումյանի հետ։

Սրբազան պայքարի գործով դատական նիստ․ հետազոտվել են առգրավված զենքերի տեսագրությունները


Հոկտեմբերի 29-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում դատարանը շուրջ 2.5 ժամ դիտեց փորձաքննության ենթարկված զենք-զինամթերքի վերաբերյալ տեսագրությունները։ Ավելի քան 1 տարի ընթացող դատավարության ընթացքում չի ներկայացվել որևէ իրեղեն ապացույց, որը կհաստատեր մասնակիցներին առաջադրված ծանրագույն մեղադրանքները։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 5-ին՝ ժամը 14:30-ին։

 

Իսկ հավատացյալներին ո՞վ է պաշտպանելու պետությունից


ՀՀ Վիճակագրական կոմիտեի վերջին՝ 2022 թ. մարդահամարի պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի բնակչության մոտ 95.4 տոկոսը (2,793,042 մարդ) Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է: Հակաեկեղեցական արշավ իրագործող Հայաստանի իշխանությունները ոտնահարո՞ւմ են սեփական երկրի բնակչության 95.4 տոկոսի կրոնական ազատության կամ այլ իրավունքներ: Աննա Սարգսյանը զրուցել է փաստաբան, մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանի հետ։

Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին ընդունեցՀայոց Հայրապետն


Հոկտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդ, COP17 համաժողովին մասնակից Անգլիկան եկեղեցու պատվիրակության ղեկավար Գրեհեմ Բարհամ Աշեր եպիսկոպոսին։ Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների բարեկամական հարաբերություններին և կարևորեց միջեկեղեցական երկխոսությունն ու գործակցությունը՝ ի խնդիր մարդկության առջև ծառացած մերօրյա մարտահրավերների հաղթահարման։

 

Աստծո սպասավորներ և հոգևոր հայրեր


Տեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 4-րդ գլուխը՝ անդրադառնալով հոգևոր հասունացմանը, դաստիարակությանն ու հայրության կարևորագույն թեմային։ Ի՞նչ պիտի լինի, որ մարդը հասունանա մտքով և հոգևոր կյանքով։ Եթե Կորնթացիները մանուկներ էին ի Քրիստոս, ապա ինչպե՞ս պիտի անցնեն դաստիարակության ընթացքը։ Մանկավարժական և հոգևոր տեսանկյունից ի՞նչ է դաստիարակությունն ու հայրությունը, և ի՞նչ աստիճանակարգում է տեսնում Պողոս առաքյալը, մինչև համայնքն իրեն ընկալի որպես հոգևոր հայր։ Հյուրը «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն է:

Հանցակազմ չկա, բայց դատարանը պիտի որոշի պատժաչափը․ Ներսիսյանների գործով հերթական նիստը


Հոկտեմբերի 22-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի, և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստը: Չնայած գործում հանցակազմ չկա, իսկ վկաներն ու տեսանյութերը հերքում են քարոզարշավին խոչընդոտելու մեղադրանքը, դատարանն արդեն պիտի որոշի հանցանքի պատժաչափը: Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 12-ին, ժամը 15:00-ին:

 

Հայ եկեղեցու դերը 19-րդ դարի վերջին, 20-րդ դարասկզբին ծավալված հայ ազատագրական պայքարում


Հայ Եկեղեցին՝ որպես համազգային կառույց, և հայ հոգևորականները՝ որպես նրա սպասավորներ, կարևոր դեր են ունեցել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ծավալված հայ ազգային-ազատագրական պայքարում։ Եկեղեցին ոչ միայն պահպանել է հայ ժողովրդի ազգային և հոգևոր ինքնությունը, այլև բազմաթիվ դեպքերում դարձել է հասարակական համախմբման կարևոր կենտրոն, իսկ առանձին հոգևորականներ անմիջականորեն մասնակցել են պայքարին։ Հայկական հարցը ստացավ միջազգային բովանդակություն և հնչեղություն, և ազդանշան հնչեցնողը դարձավ Խրիմյան Հայրիկը, ով լիազորվել էր Կ. Պոլսի Հայոց պատրիարքի կողմից՝ ներկայացնելու հայության խնդիրները և շահերը Բեռլինի վեհաժողովում։ Վերադառնալով հայրենիք՝ նա կոչ արեց մի կողմ նետել բանակցությունների «թղթե շերեփները» և ընտրել «երկաթի շերեփի» ճանապարհը՝ բալկանյան ժողովուրդների օրինակով։

 

ՀՀ ԶՈՒ-ում հոգևոր առաջնորդության լուծարման հնարավոր հետևանքները


ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Զինված ուժերում լուծարվեց հոգևոր առաջնորդության գործունեությունը, և 2026 թվականի փետրվարի 1-ից մոտ 50 գնդերեց լքեցին զորամասերը։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ՝ գնդերեցը զինվորի կողքին կանգնած վստահելի հենարան էր։ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի խոսքով՝ հոգևորականները կանխում էին բանակում արատավոր երևույթներն ու կոնֆլիկտները։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ նույն տարվա հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 22-ը բանակում գրանցվել է 34 մահվան դեպք։

 

Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոս


Ներսես Աշտարակեցին գործել է մի ժամանակաշրջանում, երբ Արևելյան Հայաստանի ճակատագիրը վճռվում էր պատերազմների և քաղաքական մեծ փոփոխությունների պայմաններում։ 1826–1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի տարիներին նա աջակցում էր հայերի ազատագրման գաղափարին, նպաստում հայկական կամավորական ուժերի ձևավորմանն ու կազմակերպմանը և փորձում պաշտպանել հայ բնակչության շահերը։ 1843 թվականին ընտրվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս և դառնում Արևելյան Հայաստանի տարածքում ծնված վերջին կաթողիկոսը՝ մինչև Գարեգին Բ-ն։ Ո՞վ էր Ներսես Աշտարակեցին, և ինչո՞ւ է նրա անունը պատմության մեջ մնացել որպես «Պաշտպան հայրենյաց»։ Ի՞նչ տեսլական ուներ նա Ռուսական կայսրության հովանու ներքո։ Ի՞նչ խնդիրներ դարձան նրա գործունեության առանցքը Երևանի գրավումից և Թուրքմենչայի պայմանագրից հետո։ Ինչո՞ւ է Թիֆլիսի հայոց Ներսիսյան դպրոցը համարվում ազգային կրթամշակութային զարթոնքի կարևորագույն կենտրոններից մեկը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Save Armenia կազմակերպության պատվիրակությանը


Հոկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի։ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց կազմակերպությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար, իսկ դոկտոր Փոլ Մյուրեյը հավաստիացրեց, որ կազմակերպությունը շարունակելու է զորակցել հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն։

Հոգևոր հասունությունն ու իմաստությունը


Տեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 3-րդ գլուխը՝ անդրադառնալով եկեղեցու պառակտման պատճառներին։ Ինչպիսի՞ն է հոգևոր հասունությունը, և ինչո՞ւ է գիտելիքը հպարտացնում, իսկ սերը՝ կառուցում։ Ի՞նչ է նշանակում լինել Աստծու տաճար, և ինչպե՞ս է իմաստությունը կապվում խոնարհության հետ։ Հյուրը «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն է:

Դվինի եկեղեցական ժողովներն՝ իբրև քաղաքակրթական երևույթ


Դվինում կայացած եկեղեցական ժողովները դարձան այն հարթակը, որտեղ քննարկվեցին ոչ միայն եկեղեցական, այլև հայ ժողովրդի հոգևոր ու ազգային կյանքին վերաբերող առանցքային հարցեր։ 506 թվականին Դվինի առաջին ժողովում Հայ Եկեղեցին հստակեցրեց իր դիրքորոշումը Քաղկեդոնի ժողովի որոշումների նկատմամբ, իսկ 554 թվականին Դվինի երկրորդ ժողովում վերահաստատեց դավանաբանական իր դիրքորոշումը՝ ավելի հստակ առանձնացնելով իր ուղին Բյուզանդական եկեղեցական ավանդույթից։ Դվինի ժողովները կարևոր դեր ունեցան Հայ Եկեղեցու ինքնուրույն դավանական ավանդույթի ձևավորման և ամրապնդման գործում՝ դառնալով հայ ժողովրդի հոգևոր ու ազգային ինքնության պահպանման կարևոր հենասյուն։