![]() |
Նոր Եդեսիա և Ուջան գյուղերՆոր Եդեսիայում մրգատու ծառերի էտ է: Խնձորենին, դեղձենին, տանձենին, նշենին էտելու իրենց եղանակներն ունեն: Արամ Սիրունյանը բացատրում է դրանց տարբերությունը: Ապա, «Հողը չի սպասում» հաղորդաշարը մեկնում է Ուջան: Այստեղ էլ խաղողակապ է: |
![]() |
Պատասխանում է Տ. Հեթում քահանա ԹարվերդյանըՖիզիկական տկարության պատճառով պատարագի չմասնակցած անձը կարո՞ղ է Տիրոջ ներմանն արժանանալ։ Նույն անձը կարո՞ղ է ընտանիքի բոլոր անդամների կնքահայրությունը ստանձնել: Մատաղի արարողության ժամանակ ինչո՞ւ է հենց աղը օրհնվում: Հոգեհանգստյան կարգը կարո՞ղ է խաղաղություն բերել հանգուցյալներին: Ինչպե՞ս սփոփվել, երբ բարեկամդ նեղացած է հեռացել երկրային կյանքից: Կա՞ն հստակ տոներ, որոնց նվիրված պատարագները Ամենայն հայոց կաթողիկոսն է մատուցում: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Հեթում քահանա Թարվերդյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին: |
|
Լրագրողները ծանոթացել են Մայր տաճարի հիմնանորոգության ընթացքին, հանդիպել Հայոց հայրապետի հետՄայր Աթոռ այցելած լրագրողները հնարավորություն ունեցան շրջել նորոգվող Մայր Տաճարում, հարցեր ուղղել շինարարության պատասխանատուներին, տեսանկարահանել հինավուրց սրբավայրը: |
|
Ամենայն հայոց կաթողիկոսը պատասխանել է մի շարք լրատվամիջոցների հարցերիՀայաստանյան տարբեր լրատվամիջոցների համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվել էր շրջայց: Մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալուց հետո լրագրողները տարաբնույթ հարցեր ուղղեցին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: |
![]() |
Պատասխանում է Տ. Երեմիա քահանա ՍարգսյանըԻնչու՞ է Քրիստոս ասում՝ ով իր կնոջն արձակման թերթիկ է տալիս, նա պատճառ է դառնում շնության: Ի՞նչ անել, երբ քեզ ծաղրում են: Այլազգին կարո՞ղ է հայ երեխայի մկրտության կնքահայրը լինել: Ի՞նչ կարելի է անել մահացածի մկրտության խաչի հետ: Ինչու՞ էր անհրաժեշտ Հիսուսի զոհաբերվելը: Կյանքն ընդունել որպես պարգե՞ւ, թե՞ փորձություն։ Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Երեմիա քահանա Սարգսյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին: |
![]() |
Իմ ԾաղկազարդըՍբ.Գայանե վանքի խորանը այս Ծաղկազարդին մանկաշատ էր: Տարբեր համայքներից եկած փոքրիկ դպիրները միացել էին տոնական պատարագին: Անակնկալներով լի օրվա մասին պատմում են երեխաները: |
|
Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորեց Մայր Աթոռի աշխատակցուհիներին Ավետման տոնի առիթովԳևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կոթողիկոսը հանդիպեց Մայր Աթոռի աշխատակցուհիներին: Նորին սրբությունը ներկաներին փոխանցեց Քրիստոսի Հարության ավետիսը և շնորհավորեց Ավետման տոնի առթիվ: |
![]() |
Արտակ սարկավագ Ղևոնդյան«Շնորհը ինքնաճանաչողության ճանապարհ է: Այդ ճանապարհը պիտի անցնել լուռ»: Հոգևոր երգեցողությունը և բանաստեղծություններ գրելը Արտակ սարկավագ Ղևոնդյանի համար ամենաներդաշնակ վիճակն է: Արդեն լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Մի բուռ լռությունը»: |
|
Ոտնլվայի արարողություն Մայր ԱթոռումԱվագ հինշաբթի է, ժամը 16։00-ից Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է Ոտնլվայի արարողություն: Հոգևորականներից, զինվորականներից ու մանուկներից կազմված թափորը Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետին Սուրբ Տրդատ բաց խորան է ուղեկցում: Նորին սրբությունը նախ օրհնեց խորանի վրա դրված ջուրը, յուղը, ծնրադրեց ու սկսեց լվալ և օծել առաքյալներին խորհրդանշող տասներկու անձանց ոտքերը: |
|
«Մանուկ դպիրներ» հաղորդաշարի հերոսները հյուրընկալվեցին Ամենայն հայոց հայրապետինԾաղկազարդի տոնին` մանուկների օրհնության օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, տոնական պատարագին սարկավագաց դասի կողքին սպասավորում էին նաև «Շողակաթ» ՀԸ «Մանուկ դպիրներ» ֆիլմաշարի հերոսները՝ Գառնիի, Ապարանի, Արտաշատի, Էջմիածնի, Բյուրականի, Դաշտավանի և Նորագավիթի մանուկ դպրիները: |
|
Ծաղկազարդ-ԾառզարդարՏեր Սահակ քահանա Սահակյանի պապենական տան այգում Ծաղկազարդի առիթով ծառատունկ է: |
![]() |
Պատասխանում է Տ. Արամ քահանա ՂազարյանըԻ՞նչ առնչություն ունի թուրինյան պատանը Քրիստոսի հետ: Հնարավո՞ր է արդյոք Սուրբ Հոգու զորությամբ խոսել ու աղոթել տարբեր լեզուներով: Ինչպե՞ս է մեր եկեղեցին վերաբերում հորոսկոպի նշաններին: Ո՞րն է Քրիստոսի եւ մյուս կրոնների հիմնադիրների տարբերությունը: Ովքե՞ր կարող են հուղարկավորվել եկեղեցիների բակերում: Ինչպե՞ս անընդհատ ու անխախտ կապ հաստատել Աստծո հետ: Վավերակա՞ն է արդյոք Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականի կատարած մկրտությունը: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Արամ քահանա Ղազարյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին: |