Վաղ առավոտյան կատարվել է Արևագալի ժամերգություն


Մայր Աթոռի միաբանությունն Ամենայն Հայոց Հայրապետին ու Կ. Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին ուղեկցել է Ս. Հովհաննես Մկրտիչ, Ս. Վարդան մատուռ Մկրտարան, որտեղ կատարվել է Արևագալի ժամերգություն։ Այս ժամերգությունը կատարվում է Մեծ Պահքի շրջանում և հավատացյալներին հիշեցնում Քրիստոսի Երկրորդ գալստյան ու արդարների հարության մասին:

 

Ղեվոնդյանք՝ նվիրյալները


«Ղևոնդ երեց» պատվո շքանշանակիրները «Պատերազմի ժամանակ տարբերություն չկա՝ զինվորական ես, թե հոգևորական»

44-օրյա պատերազմի ընթացքում գնդերեցներն ու հոգևորականները ոչ միայն աղոթքներով, այլև ֆիզիկապես էին զինվորների կողքին։ Նրանք քաջալերում էին ու բարձրացնում զինորների մարտական ոգին։ Նրանք Ղևոնդ երեցի արժանի հետևորդներն ու մարտիկներն են: Իրենց անցած ճանապարհի, մարտական ընկերների մասին պատմում են հոգևորականները, որոնք արժանացան «Ղևոնդ երեց» պատվո բարձր շքանշանին:

Մայր Աթոռի 11 սարկավագ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ձեռնադրվել է քահանա


Նրանք սովորել են Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա ծառայել են, մինչև ամրացել է վճռականությունը` ընտրելու հոգևոր ճանապարհը: 11-ից հինգը ընտրել է կուսակրոն քահանայության ուղին։ 6 սարկավագ ձեռնադրվելուց հետո եկեղեցում կծառայի որպես ամուսնացյալ քահանա: Նորաօծ քահանաները Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:
 

Տեղահանության պատմություններ


Արցախի տարբեր բնակավայրերից բռնի տեղահանված մարդկանց պատմություններ

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 300 մարդ այժմ ապրում է Արարատի մարզի Ռանչպար գյուղում։ Նրանց վարձակալած բնակարաններն անմխիթար վիճակում են՝ չունեն խոհանոց, բաղնիք, մահճակալներ ու կենցաղային տեխնիկա։ Սովորաբար մեկ սենյակում քնում են մի քանի հոգով։ Բռնի տեղահանված արցախցիների մեծ մասը աշխատանք չունի։

Տ. Հովսեփ քահանա Սարգսյան


Ինչո՞ւ «Թուխ Մանուկ» ավետարանը դուրս չի բերվում` ի երկրպագություն հավատացյալների: Սրբանկարներում ինչո՞ւ են լուսապսակներ կիրառվում: Եկեղեցուց դուրս ի՞նչ տարբերակներ կան պահքը լուծելու: Կարելի՞ է պահք պահել, սակայն այդ ամբողջ ընթացքում չմասնակցել եկեղեցական արարողությունների, պատարագների: Սուրբ Գրքում կա՞ն օրինակներ պահք պահելու մասին: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Հովսեփ քահանա Սարգսյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Ռաֆիկը


Մրգավանցի Ռաֆիկը երազում է ընդունվել Գևերգյան ճեմարան և դառնալ հոգևորական։ Նա արդեն երեք տարի է հաճախում է Սբ. Հովհաննես եկեղեցի, շապիկ հագնում, խորան բարձրանում, մասնակցում պատարագներին: Տեր Միքայելի հետ ամեն օր ժամերգություն են անում, տնօրհնեքներ, մկրտության ծեսեր:

Արմինա


Արմինան ամեն կիրակի ծնորների հետ հաճախում է Առինջի Սբ. Հովհաննես եկեղեցի, մասնակցում պատարագներին, երգում՝ երգչախմբում: 44 օրյա պատերազմի ընթացքում գրեթե ամեն օր անցկացրել են եկեղեցում։ Նա եկեղեցում սովորել է շարականներ երգել, սաղմոսներ կարդալ և ձեռք է բերել նոր ընկերներ։ Նրա առօրյան հագեցած ու հետաքրքիր է:

Ռաֆայելը


Ռաֆայելը որոշել է հոգևորական դառնալ: Նա Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցում ընկերների հետ շապիկ է հագնում, խորան բարձրանում, մասնակցում պատարագներին: Հատկապես հետաքրքիր են անցնում կիրակի օրերը։ Ընկերներով մաքրում են եկեղեցին, երգում շարականներ, ավելի ուշ խաղում են եկեղեցուց դուրս:

Ծափաթաղ


Սևանա լճի արևելյան ափին գտնվող Ծափաթաղ գյուղը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Գյուղը գտնվում է Սևանի անմիջապես ափին։ Ունի զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքներ՝ հյուրանոցներ ու հյուրատներ։

Արտանիշ


Սևանա լճի ափին գտնվող այս գյուղում հայտնաբերված հնագույն խաչքարերը, եկեղեցիներն ու հնավայրերը վկայում են տարածաշրջանի պատմական լինելու և կարևոր նշանակություն ունենալու մասին։ Գյուղին հարեւանությամբ գտնվում է նաև «Պորտ Այաս» հանգստավայրը, որտեղ կանգնեցված է Կիլիկիա նավը:

Խոզնավար


Հայաստանի տարածքային ամբողջականությունը 2021-ին Ադրբեջանը խախտեց հարձակվելով և ներխուժելով Խոզնավար գյուղ։ Այժմ գյուղը երեք կողմերի բարձր բլուրներից թշնամու նշանառության տակ է։ Խոզնավարի միակ ճանապարհը դիտարկվում է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից։

Խնածախ


Խնածախը 44_օրյա պատերազմից հետո կորցրել է ավելի քան 32 հեկտար վարելահող և արոտավայրերի մեծ մասը։ Այժմ այն երեք կողմից շրջափակման մեջ է, իսկ գյուղի հետ կապող միակ ճանապարհը թշնամու ուղիղ նշանառության տակ է։ Ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել՝ հասնելով գյուղի ափերին, տեղակայվելով տներից 100-200մ հեռավորության վրա։ Բնակիչները ակտիվ անասնապահությամբ են զբաղվել, բայց պատերազմից հետո ստիպված վաճառել են՝ արոտավայրերը կորցնելու պատճառով։