|
|
Արմինե Կալենց` «Հայացք ներսից» դիմանկարների ցուցահանդեսՀունիսի 4-ին Կալենց թանգարանում բացված ցուցահանդեսը նկարչուհու՝ դիմանկարների առաջին խոշոր ցուցադրությունն է: Թանգարանը ներկայացրել է Արմինե Կալենցի լավագույն կտավները, որոնք նկարչուհին ստեղծել է հիսուն տարվա ընթացքում: |
|
|
Վիլեն Մարտիկյան19 տարեկանում նա Խորհրդային Հայաստանի ամենահեղինակավոր թերթերից մեկի` Ավանգարդի» Արվեստի և գրականության բաժնի քարտուղարն էր, 25 տարեկանում՝ Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի հիմնադիրը: Այժմ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի խորհրդական է:
|
|
|
Ճապոնական «Բուսիդոն»՝ հայերենԱշխարհի գրեթե բոլոր լեզուներով թարգմանված և լայնորեն տարածված Սամուրայի վարքագիրը` ճապոնական Բուսիդոն», այժմ նաև հայերն կարելի է կարդալ: Գրքի շնորհանդեսը մայիսի 24-ին էր՝ Բյուրոկրատ» գրախանութում: Թարգմանիչ Արտաշես Տեր-Հովհաննիսյանը գրքի հրատարակությունը նվիրել է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին: |
|
|
Վերդիի «Տրուբադուրը»՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի բեմումԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ջուզեպպե Վերդիի 28 օպերաներից բեմադրվել են 7-ը: Շուրջ քսանվեց տարվա դադարից հետո օպերային թատրոնում վերաբեմադրվեց Տրուբադուրը»: Ներկայացման ռեժիսորը Մարինա Սարգսյանն է: |
|
|
Կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի շրջանավարտների քննական համերգըԱրդեն երկրորդ տարին է շրջանավարտների գործերը անշահախնդրորեն կատարում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Դիրիժորական վահանակի մոտ ՀՀ վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանն է, նրա բնութագրմամբ ուսանողների ստեղծագործությունները բավական հետաքրքիր են, բարդ ու ապագայի նկատմամբ հուսադրող: |
|
|
Գևորգյան հոգևոր ճեմարանի համերգը Կամերային երաժշտության տանըՀոգևոր երաժշտության կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 21-ին տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի քառաձայն երգչախմբի համերգը: Հայ հոգևոր երաժշտության կողքին հնչեցին նաև հատվածներ Բախի, Վիվալդիի, Պյոտոր Յանչակի ստեղծագործություններից: |
|
|
Սվետլանա ԳրիգորյանՄենք միշտ ուզում ենք ձեզ վրա տպավորություն թողնել մեր լավ խաղով, մանավանդ, եթե դերը լավ է ստացվում: Այդ մոգական ուժն է, որ ձեզ պահում է մեզ հետ, թե չէ դուք ի~նչ եք կորցրել մեզ նայելով...»:
|
|
Հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդես ԵրևանումՄեր երկրում գտնվող ճապոնացի արվեստագետները ցուցահանդեսներ և հանդիպումներ կունենան Երևանում և Գյումրիում, կշրջեն Հայաստանի տարբեր մարզերում: Հայաստանի և Ճապոնիայի ժամանակակից արվեստագետների երևանյան համատեղ ցուցահանդեսը
|
|
|
«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնի բացումըՓառատոնի հոբելյանական համերգաշրջանը մեկնարկեց մայիսի 7-ին՝ Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում: Փառատոնի բացման համերգին մասնակցում էր Հայաստանի պետական կամերային նվագախումբը` դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Երեկոյի հյուրը շվեյցարաբնակ օպերային երգչուհի Վարդուհի Խաչատրյանն էր: |
|
|
Հենրիկ ՄամյանՆրա պատկերներով ենք մենք տեսել Լևոն Շանթի Հին Աստվածները», Դանիել Վարուժանի Հարճը», Լերմոնտովի Մծիրին», Թումանյանի Անուշը», Իսահակյանի և Չարենցի հերոսներին: Նկարչի աշխատանքները զարդարում են նաև Արցախի, Օշականի, Տաշիրի, Սիսիանի եկեղեցիները: Զինվոր, մշակ» Հենրիկ Մամյանի հեռուստադիմանկարը օգնում են ներկայացնել նկարչի ընկերները, գործընկերները, դուստրը: |
|
|
Ժան Կազանջյանի ցուցահանդեսը Ազգային պատկերասրահումԱշխարհի տարբեր երկրներում ցուցադրված ֆրանսահայ նկարիչ Ժան Կազանջյանը մայիսի 2-ին առաջին անգամ իր աշխատանքները ներկայացրեց հայրենիքում: Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է նկարչի անհատական ցուցահանդեսը: |
|
|
Բրունո Բրունիի հետահայաց ցուցահանդեսըԱպրիլի 27-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է իտալացի նկարիչ Բրունո Բրունիի հետահայաց ցուցահանդեսը: Իտալացի նկարիչը վարպետության դասեր կտա Գեղարվեստի ակաեմիայում և Թերլեմեզյանի անվան ուսումնարանում: Կհրատարակվի նաև Բրունոյի երևանյան ցուցահանդեսի եռալեզու ալբոմը: |

