|
|
«Նարեկացի» ժողգործիքների համույթՔանոն, ուդ, քամանչա, սազ, սանթուր, շվի... հայկական գրեթե բոլոր նվագարանները՝ մեկ համությում: 16-25 տարեկան երիտասարդների կատարումներն այս գործիքներին նոր շունչ են հաղորդել:
|
|
|
«Նարեկացի» ժողգործիքների համույթը հինգ տարեկան էՆարեկացի» արվեստի միության հարկի ներքո գործող ժողգործիքների համույթն արդեն հինգ տարի է` եվրոպական տարբեր երկրներում ներկայացնում է հայկական ժողովրդական երաժշտարվեստը: Առաջիկայում համույթը պատրաստվում է համերգ նվիրել Շառլ Ազնավուրի 90-ամյակին: |
|
|
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու փոքրիկների համայնքըՄայրավանքի տարածքում գտնվող Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում ճեմարանականների շուրջ ձևավորել է նոր համայնք: Այստեղ մեզ սպասում էին 7-15 տարեկան երեխաներ ու պատանիներ: |
|
|
Պոեզիայի միջազգային օրը «Բյուրոկրատ» գրախանութումՄարտի 21-ը պոեզիայի միջազգային օրն է: Բյուրոկրատ» գրախանութում այդ օրը երիտասարդ պոետներ Աննա Դավթյանը, Նշան Աբասյանը, Հասմիկ Սիմոնյանն ու Կարեն Անտաշյանն ընթերցեցին իրենց գործերը: |
|
|
Գևորգ Չորեքչյան. քարոզներ և ելույթներՍովետական ռեժիմի պայմաններում եպիսկոպոսը հաճախ հնարավորություն չի ունեցել խոսել իր նախընտրած թեմաներով: Նման քարոզների տակ Չորեքչյանը գրել է. Չի խօսուած»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչատունը լույս է ընծայել Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոսի արքեպիսկոպոսական շրջանի քարոզներն ու ելույթները: |
|
|
Պրեմիերա Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնումՌուս անվանի դրամատուրգ, սցենարիստ Յուրի Պոլյակովի Աստվածների նման» պիեսը մարտի 14-ին բեմադրվեց Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Դերասաններն ու գեղարվեստական կազմը հպարտ են, որ գործի առաջին բեմադրությունը հեղինակը վստահել է հենց երևանյան թատրոնին: |
|
|
Լույս է տեսել Հովհաննես Սարկավագի «Աղոթագիրքը»Գիտական վիթխարի ժառանգությանը զուգահեռ Հովհաննես Իմաստասեր Սարկավագը թողել է նաև աղոթքներ, որոնք ի տարբերություն գիտական ժառանգության, չեն ուսումնասիրվել: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Իմաստասերի Աղոթագիրքը»: |
|
|
«Նա քահանա է» մրցույթն ամփոփվեցՄարտի 9-ին ամփոփվեց Ղևոնդյանց տոնի առիթով կազմակերպված Նա քահանա է» ստեղծագործական մրցույթը: Քահանա, թե մարգարե» հոդվածի համար գլխավոր մրցանակին արժանացավ Հրապարակ» օրաթերթի մշակութային բաժնի լրագրող Աշխեն Քեշիշյանը:
|
|
|
«Դոգմա» ռոք խմբի ԶառանԴաշնակահարի կրթությամբ Զարուհի Գևորգյանը, որ երաժշտական միջավայրում հայտնի է Դոգմայի Զառա» անունով, 2008 թ.-ից է սկսել հանդես գալ ռոքում: Մասնագետներից ու ռոքի սիրահարներից շատերը վերապահումով էին մոտենում ռոքում կնոջ ներկայությանը… |
|
|
«Ընտանիքը ազգային-քրիստոնեական արժեհամակարգում և արդի մարտահրավերները». գիտաժողով ԳԱԱ-ում2013 թվականին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ ժողովին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի զեկույցը նվիրված էր ընտանիքի` որպես հասարակության կարևորագույն բջջի պահպանմանն ու ամրապնդմանը: Արեգ» գիտավերլուծական կենտրոնի հրավիրած քննարկման ժամանակ ասաց Մայր Աթոռի հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ հավաստելով, որ ԵՀԽ 4000 պատվիրակներին հղած այս պատգամը ռազմավարական նշանակություն ունի: |
|
|
«Բարեկամություն» անսամբլ1987 թ.-ից մինչ այսօր Բարեկամություն» անսամբլում ավելի քան հինգ սերունդ է փոխվել, սակայն խումբը շարունակում է պահել յուրատիպ դիմագիծը և առանձնանալ հայկական պարարվեստում: Բարեկամություն» անսամբլի գեղարվեստական ղեկավարներն ու պարողները փորձասենյակում պատմում են ամենօրյա քրտնաջան աշխատանքի և ստեղծագործական հետաքրքրությունների մասին: |
|
Բորիս ՊեպանյանԱյս տղան ծնվել է մեր ժանրի համար»,- տեսնելով Բորիս Պեպանյանին` ասել է ՀՀ ժող. արտիստ, հայ բեմի մեծ կատակերգակ Կարպ Խաչվանքյանը: Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո Բորիս Պեպանյանն արդեն շուրջ 40 տարի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում է: Իր խաղացած մեծ ու փոքր դերերի, երիտասարդ տարիների, ներկա աշխատանքի ու ապագայի սպասելիքների մասին է վաստակավոր դերասանին նվիրված այս հաղորդումը: |

