Alt

«Երգում է 70-ականների Երևանը»


Երաժիշտ Վազգեն Ասատրյանի նախաձեռնությամբ 2005 թ.-ից իրականացվում է Երգում է 70-ականների Երևանը» երաժշտական նախագիծը: Փետրվարի 22-ին և 23-ին Արամ Խաչատրյան» համերգասրահում կրկին բեմում էին 70-ականների ջազային և էստրադային երաժիշտները:

Alt

Սուրբ Սարգսի տոնակատարությունը Կարապի լճում


Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի միջոցառումները մայրաքաղաքում սկսվեցին փետրվարի 14-ի երեկոյան: Արարատյան Հայրապետական թեմի կազմակերպած տոնախմբությունը Կարապի լիճ էր բերել հարյուրավոր երիտասարդների: Սուրբ Սարգիս Զորավարին խորհրդանշող ձիավորը երիտասարդներին օրհնված աղաբլիթներ էր բաժանում:

Alt

«Շնորհակալություն արաբական աշխարհին». համերգ Արամ Խաչատրյան համերգասրահում


ՀՀ մշակույթի նախարարության և Պետֆիլհարմոնիայի համատեղ ջանքերով ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ փետրվարի 12-ին Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Շնորհակալություն արաբական աշխարհին» խորագրով համերգ: Երևանի պետական կամերային երգչախմբի հետ համերգին մասնակցում էր նաև Լիբանանից ժամանած Ֆայհա» երգչախումբը` Պարգև Թասլաքյանի ղեկավարությամբ :

Մեծագործ հայրապետը


Ազգի բոլոր հիվանդությունների պատճառը տգիտությունն է, և լուսավորությունն է այդ ախտերի բուժման միակ դեղը»,- ասում էր Ամենայն հայոց Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը: Գևորգ Դ-ի գահակալության 16 տարիները գնահատվում են իբրև հայության մտավոր զարգացման, դպրոցաշինության և գրատպության վերելքի շրջան: Հենց նա ձեռնամուխ եղավ հայոց առաջին բարձրագույն ուսումնական հաստատության՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրմանը:

Alt

Տեառնընդառաջի տոնին ընդառաջ


Գնամ անեմ բարություն, հոգիս գնա արքայություն»,- այսպես էին մեր նախնիները շնորհավորում միմյանց Տյառընդառաջին: Ինչպե՞ս են այսօր մեր համաքաղաքացիները պատրաստվում նշել տոնը:

Alt

«Կարինե» օպերետի պրեմիերան Պարոնյանի անվան թատրոնում


Հունվարի 25-ին և 26-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում պրեմիերա էր: Երկար տարիներ դադարից հետո հայկական բեմում կրկին Տիգրան Չուխաջյանի Կարինե» օպերետն էր: Առաջին անգամ Երևանում Չուխաջյանի օպերետը բեմադրվել է 1940-ականներին: Երվանդ Ղազանչյանի այս բեմադրությունը նվիրվում է Կարինեի» առաջին բեմադրության 70- ամյակին:

Alt

Տիգրան Մանսուրյանի ծննդյան տարեդարձը


Ոմանց համար ստեղծագործելը լոկ հարցերին պատասխանել է: Ես իմ ստեղծագործությամբ աշխատում եմ հարցեր ավելացնել: Արվեստը պետք հարցեր ծնի»,- ասում է Տիգրան Մանսուրյանը:
Հունվարի 27-ին երաժշտական աշխարհը նշեց կոմպոզիտորի 75 -ամյակը:

Արամ Ղարաբեկյան


1996 թ. թողնելով Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը՝ Արամ Ղարաբեկյանը վերադառնում է Հայաստան: Հայրենիքում նրան վստահվում է Երևանի պետական կամերային և Հայաստանի պետական կամերային նվագախմբերը միավորելու և մեկ նվագախումբ ստեղծելու պատասխանատվությունը: Կարճ ժամանակ անց նվագախումբը գործուն դերակատարություն է ձեռք բերում երկրի երաժշտական կյանքում: Հայ ունկնդրի հիշողության մեջ վառ են Արամ Ղարաբեկյանի կազմակերպած համերգները: 2014 թ. հուվարի 11-ին երաժշտական աշխարհը ծանր կորուստ ունեցավ. Միացյալ նահանգներում անվանի դիրիժորը հանկարծամահ եղավ:

Alt

Գևորգյան ճեմարանի երգչախմբի պատրաստությունները Բանակի օրվա համերգին


Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի և բալետի բեմում հայկական բանակի 22-ամյակին նվիրված տոնակատարություններին առաջին անգամ կմասնակցի նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը:

Alt

Պենդերեցկու շաբաթ Երևանում


Հունվարի 13-ից 16-ը Երևանում անցկացվեց Քշիշտոֆ Պենդերեցկու երաժշտության երրորդ համերգաշարը՝ նվիրված մեծ երաժշտի 80-ամյակին: Ծրագրի վերջին ակորդները տրվեցին Մոսկվա» կինոթատրոնում. ցուցադրվեց Լաբիրինթոսի արահետներով» Պենդերեցկու մասին ֆիլմը:

Alt

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի երրորդ համերգը նվիրված Քշիշտոֆ Պենդերեցկուն


Ես շատ երգչախմբերի հետ եմ աշխատել, սակայն որևէ մեկը Հովեր» երգչախմբի մակարդակն ու հնչողությունը չի ունեցել», - հարցազրույցներից մեկում նշել է Քշիշտոֆ Պենդերեցկին: Երգչախմբի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը անվանի ֆլեյտահար Մասսիմո Մերչելլիի մասնակցությամբ:

Alt

Մոսկվայի հոգևոր ակադեմիայի դասախոսները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Գևորգյան հոգևոր ճեմարանում Մոսկվայի հոգևոր ակադեմիայի դասախոսները ուսումնասիրում են գրաբար և հայ եկեղեցական երաժշտության դասավանդման մեթոդիկան: