Alt

Կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի 75-ամյակը


Հոբելյանական երեկոն Արամ Խաչատրյան» համերգասրահում էր: Երեկոյի ավարտին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարեց Մարտուն Իսրայելյանի` 1981 թ. գրված Սիմֆոնիան», որն ամփոփվում է Մեծարենցի Տուր ինձի Տեր» բանաստեղծական աղոթքով:

Alt

Սուրբ Թադեոս և Բարդուղեմեոս առաքյալների տոնը


Նոյեմբերի 30-ին Հայ եկեղեցու հիմնադիր առաքյալների` սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալների տոնն է: Ամեն տարի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, ի հիշատակ սուրբ առաքյալների, մատուցվում է տոնական պատարագ: Մայր Տաճար են բերվում Գանձատանը պահվող սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները: Կատարվում է նախատոնակ:

Alt

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»


Արտագաղթ` ազգային նկարագիր, թե՞ ժամանակի պարտադրանք: Այս հարցադրումն է արված Հարություն Խաչատրայանի Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմում: Հոկտեմբերի 7-ին` Մոսկվա» կինոթատրոնում, տեղի ունեցավ ֆիլմի երևանյան երկրորդ ցուցադրությունը:

Alt

Քահանաների պատրաստման նոր լսարան Ս. Էջմիածնում


Նոյեմբերի 1-ից Գևորգյան հոգևոր ճեմարանում քահանաների պատրաստման նոր լսարան է ձևավորվել: Եռամյա կրթությունն անվճար է: Քահանայից լսարան կարող են ընդունվել եկեղեցում սպասավորել ցանկացող բարձրագույն կրթությամբ անձինք:

Alt

«Վերադարձի» դասական երաժշտության 7-րդ փառատոնի փակման համերգը


Նոյեմբերի 20-ին Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Վերադարձի» դասական երաժշտության 7-րդ փառատոնի փակման համերգը: Մասնակցում էին` Իսրայելից անվանի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Իտալական երաժշտությունը պրոպագանդելու և լավագույնս ներկայացնելու համար Իտալիայի կառավարության կողմից ասպետի կոչում շնորհվեց դիրիժոր Էդուարդ Թոփչյանին:

Alt

«Մարաշի Տեր-Ղևոնդ քահանայի հուշերը» գիրքը


Պատմական գիտությունների թեկնածու Վահան Տեր-Ղևոնդյանի ջանքերով վերջերս հրատարակվեց Մարաշի Տեր -Ղևոնդ քահանայի հուշերը» գիրքը: Այն 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի առաջին քառորդի արևմտահայության կյանքի նկարագրությունն է:

Alt

Արթուր Շահնազարյանի «Շարական խազագրեալ» գրքի շնորհանդեսը


Հոկտեմբերի 22-ին Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ երաժշտագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի Շարական խազագրեալ» գրքի շնորհանդեսը: Գրքում տեղ են գտել խազերից նոտաների վերծանված միջնադարյան 12 շարականներ: Երկլեզու մենագրությունը ներառում է վերծանված շարականների ձայնասկավառակն ու նոտագիրքը:

«Տաղարան» անսամբլ


Սանթուր, բլուլ, տավիղ, դուդուկ, ուդ. հայ և համաշխարհային հնագույն երաժշտություն կատարող Տաղարան» անսամբլն իր տեսակով մեր երաժշտարվեստում եզակի է: Հիմնադրվել է 1981 թ.-ին: Փորձասենյակում» երաժիշտները խոսում են մարդկային փոխհարաբերությունների, անսամլբի ծրագրերի ու նպատակների մասին:

Անդրանիկ Քոչար


Ռոլեյֆլեքսի 3-րդ սերնդի լուսանկարչական ապարատը միշտ նրա հետ էր, նկարում էր աննկատ, չէր սիրում ուշադրություն գրավել: Մինչ իր փնտրած ակնթարթը գտնելը, երկար էր մտմտում:
Հաղորդումը Անդրանիկ Քոչարի մասին է, ում նկարներով հայ արվեստի, գիտության, մշակույթի երևելիները բացահայտված են նոր կողմերով: Նրա բնանկարներն ու կոմպոզիցիոն աշխատանքները հայ լուսանկարչության մեջ նոր ուղիներ են բացել:

Մարտին Ահարոնյան


Մարտին Ահարոնյանը կարծում է, որ իր բոլոր երգերն ունեն ինքնուրույն ճակատագիր: Պրոֆեսիոնալ նկարչին այսօր ճանաչում են հեղինակած երգերով ու երաժշտությամբ: Մարտին Ահարոնյանը երաժշտությունն արվեստներից ամենահոգևորն է համարում:

Alt

Կյանքից հեռացավ Սոս Սարգսյանը


Սեպտեմբերի 26-ին՝ կյանքի 84-րդ տարում մահացավ հայ կինոյի և թատրոնի նահապետը: Ականավոր դերասան, մշակութային ու հասարակական անվանի գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ և պետական մրցանակների դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի Սոս Սարգսյանի անունը սերտորեն կապված է ազգային թատերարվեստի ու կինոյի ակնառու նվաճումների հետ: Վարպետի հետ վերջին հրաժեշտը սեպտեմբերի 29-ին էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ հուղարկավորությունը` Կոմիտասի անվան պանթեոնում:

Alt

Համերգ ճեմասրահում


Անցած տարի սեպտեմբերին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկած Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակում արդեն 17 համերգ է կազմակերպվել: Սեպտեմբերի 25-ի երեկոյան ճեմասրահում ներկայացվեցին գերմանական վոկալ արվեստի գոհարները: