Alt

Կոնստանտին Քեչեկ. «Հուշեր»


Լույս է տեսել հայտնի ինժեներ Կոնստանտին Քեչեկի հուշերի գիրքը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներ, գերեվարություն Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներ, փախուստ Միացյալ Նահանգներ: Քեչեկի հուշերը նոր լույս են սփռում մի ամբողջ սերնդի ու ժամանակաշրջանի վրա:

Alt

Երևանի միջազգային կանանց ասոցիացիայի անդամների այցը Ս. Էջմիածին


Հայաստանում և սփյուռքում սոցիալական ու մշակութային ծրագրեր իրականացնող Երևանի միջազգային կանանց ասոցիացիայում 32 ազգության 108 կին է ընդգրկված: Ասոցիացիայի անդաները կանանց տոնի միամսյակի առթիվ այցելել էին Սուրբ Էջմիածին` ստանալու Հայոց հայրապետի օրհնությունը:

«Նարեկացի» ժողգործիքների համույթ


Քանոն, ուդ, քամանչա, սազ, սանթուր, շվի... հայկական գրեթե բոլոր նվագարանները՝ մեկ համությում: 16-25 տարեկան երիտասարդների կատարումներն այս գործիքներին նոր շունչ են հաղորդել:
Հինգ տարվա պատմություն ունեցող Նարեկացի» ժողգործիքների համույթը հայկական ժողովրդական երաժշտարվեստը ներկայացրել է եվրոպական տարբեր երկրներում, փառատոներում և մրցույթներում:
Փորձասենյակում երաժիշտներն առավել բաց են ու ակնեղծ...

 

Alt

«Նարեկացի» ժողգործիքների համույթը հինգ տարեկան է


Նարեկացի» արվեստի միության հարկի ներքո գործող ժողգործիքների համույթն արդեն հինգ տարի է` եվրոպական տարբեր երկրներում ներկայացնում է հայկական ժողովրդական երաժշտարվեստը: Առաջիկայում համույթը պատրաստվում է համերգ նվիրել Շառլ Ազնավուրի 90-ամյակին:

Alt

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու փոքրիկների համայնքը


Մայրավանքի տարածքում գտնվող Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում ճեմարանականների շուրջ ձևավորել է նոր համայնք: Այստեղ մեզ սպասում էին 7-15 տարեկան երեխաներ ու պատանիներ:

Alt

Պոեզիայի միջազգային օրը «Բյուրոկրատ» գրախանութում


Մարտի 21-ը պոեզիայի միջազգային օրն է: Բյուրոկրատ» գրախանութում այդ օրը երիտասարդ պոետներ Աննա Դավթյանը, Նշան Աբասյանը, Հասմիկ Սիմոնյանն ու Կարեն Անտաշյանն ընթերցեցին իրենց գործերը:

Alt

Գևորգ Չորեքչյան. քարոզներ և ելույթներ


Սովետական ռեժիմի պայմաններում եպիսկոպոսը հաճախ հնարավորություն չի ունեցել խոսել իր նախընտրած թեմաներով: Նման քարոզների տակ Չորեքչյանը գրել է. Չի խօսուած»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչատունը լույս է ընծայել Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոսի արքեպիսկոպոսական շրջանի քարոզներն ու ելույթները:

Alt

Պրեմիերա Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում


Ռուս անվանի դրամատուրգ, սցենարիստ Յուրի Պոլյակովի Աստվածների նման» պիեսը մարտի 14-ին բեմադրվեց Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Դերասաններն ու գեղարվեստական կազմը հպարտ են, որ գործի առաջին բեմադրությունը հեղինակը վստահել է հենց երևանյան թատրոնին:

Alt

Լույս է տեսել Հովհաննես Սարկավագի «Աղոթագիրքը»


Գիտական վիթխարի ժառանգությանը զուգահեռ Հովհաննես Իմաստասեր Սարկավագը թողել է նաև աղոթքներ, որոնք ի տարբերություն գիտական ժառանգության, չեն ուսումնասիրվել: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Իմաստասերի Աղոթագիրքը»:

Alt

«Նա քահանա է» մրցույթն ամփոփվեց


Մարտի 9-ին ամփոփվեց Ղևոնդյանց տոնի առիթով կազմակերպված Նա քահանա է» ստեղծագործական մրցույթը: Քահանա, թե մարգարե» հոդվածի համար գլխավոր մրցանակին արժանացավ Հրապարակ» օրաթերթի մշակութային բաժնի լրագրող Աշխեն Քեշիշյանը:

Alt

«Դոգմա» ռոք խմբի Զառան


Դաշնակահարի կրթությամբ Զարուհի Գևորգյանը, որ երաժշտական միջավայրում հայտնի է Դոգմայի Զառա» անունով, 2008 թ.-ից է սկսել հանդես գալ ռոքում: Մասնագետներից ու ռոքի սիրահարներից շատերը վերապահումով էին մոտենում ռոքում կնոջ ներկայությանը…

Alt

«Ընտանիքը ազգային-քրիստոնեական արժեհամակարգում և արդի մարտահրավերները». գիտաժողով ԳԱԱ-ում


2013 թվականին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ ժողովին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի զեկույցը նվիրված էր ընտանիքի` որպես հասարակության կարևորագույն բջջի պահպանմանն ու ամրապնդմանը: Արեգ» գիտավերլուծական կենտրոնի հրավիրած քննարկման ժամանակ ասաց Մայր Աթոռի հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ հավաստելով, որ ԵՀԽ 4000 պատվիրակներին հղած այս պատգամը ռազմավարական նշանակություն ունի: