Փոդքասըլ (Podcastle)«Փոդքասըլ»-ն անվճար վեբ հարթակ է, որի օգնությամբ օգտատերը կարող է ձայնագրել և մշակել փոդքասթներ, հեռավար հարցազրույցներ և ցանկացած տեսակի լսողական նյութ։ Podcastle-ի՝ արհեստական բանականության հիման վրա ստեղծված գործիքները թույլ են տալիս կլոնավորված ձայներով գրավոր տեքստը վերածել լսողականի և հակառակը: Մեկ տարվա ընթացքում Podcastle-ը 2 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում է ստացել միջազգային ներդրումային ընկերություններից։ Այս պահին հարթակն ունի ավելի քան 150 հազար օգտատեր։ |
|
գյուղ Ակունք«Սպասում ենք խաղողի բերքահավաքին, ջրի պակաս չունենք և մրգերի բազմազանությունը դրա հետ է կապված»: «Հողը չի սպասում» հաղորդաշարն այցելել է Ակունք գյուղ: |
|
«Մրգից Բարիք»Չարենցավանի ազնվամորին Հովհաննիսյան եղբայրների սարքավորումների արտադրամասում դառնում է հումք, «Ի Բարի» մրգերի և մուրաբաների ընկերությունում դառնում է պատրաստի արտադրանք: Արտահանվում են ոչ միայն ջեմն ու մուրաբան, այլև սարքավորումները: Հայաստանում հնարավո՛ր է մրգից բարիքը: |
|
ֆերմեր ՏիգրանըՏիգրան Միքայելյանը 5 տարի մաքրեց արոտավայրը ժայռ ու քարից և հաշվարկ արեց: Այսօր ունի 15 հա հողատարածք, որտեղ օրգանիկ ազնվամորի է աճեցնում: Մի քանի տարի առաջ էլ կորեական խոտակեր խոզեր գնեց: «Խելացի հաշվարկի ու մեծ նվիրվածության դեպքում անպայման կհասնես հաջողության»,-ասում է հաջողված ֆերմեր Տիգրանը: |
|
Սուսաննա Աբովյանի ձեռագործ աշխարհը. բատիկա, լաթակար, տարազ«Իմ աշխատանքն ինձ համար պատուհան է: Բացելուց հետո հայտնվում եմ մի վայրում, ուր անում եմ այն, ինչն ինձ հոգեհարազատ է»: Անահիտ Աբովյանը մասնագիտությամբ նկարչուհի է, բայց տարիների ընթացքում մասնագիտացել է բատիկայի, լաթակարի, գաֆիկայի ու տարազի պատրաստման մեջ: |
|
գյուղ ԴվինԱյս անգամ «Հողը չի սպասում» հաղորդաշարը հյուրընկալվել է Դվին գյուղում, ֆերմեր Գեղամի հետ մասնակցել դեղձի բերքահավաքին, պարզել՝ ինչպե՞ս առատ բերք ունենալ, ի՞նչ եղանակով ջրել տանձի և դեղձի ծառերը: Ապա՝ մեկ այլ գյուղատնտեսի՝ Արթուրի հողատարածքում լոլիկին սպառնացող ցեցերից պաշտպանվելու խորհուրդներ լսել: |
|
գյուղ ՀովտաշատԻնչպե՞ս ճիշտ մշակել բամիան, ինչպե՞ս քաղել, ե՞րբ ջրել՝ առատ բերք ստանալու համար: Հովտաշատ գյուղում, ձմերուկի դաշտում, նույնպես բերքահավաք է: Իսկ ե՞րբ է ձմերուկը հասած համարվում, ե՞րբ և ինչպես այն քաղել: Խորհուդրներ են տալիս հողի մշակները: |
|
10 Web10 Web հարթակը արհեստական բանականության տեխնոլոգիայի միջոցով թե՛ մասնագետներին, թե՛ նորեկներին հնարավորություն է տալիս ակնթարթորեն ստեղծել WordPress կայք: |
|
Ադելի «Արվեստի տիկնիկները»Ադել Երեմյանը մասնագիտությամբ տնտեսագետ էր, մի օր ցանկացավ ավելին անել, քան հաշվելը։ Ամուսինը գնեց իր հավանած տիկնիկը ու սկսվեց «Ադելի տիկնիկների պատմությունը»։ |
|
գյուղ ՍիփանիկՍիփանիկի գյուղատնտես Արտակը հիմնել է 1000 քմ օրինակելի ջերմոց։ Նա ուզում է ջերմոցային տնտեսության իր գտած տարբերակը տարածել գյուղում։ |
|
գյուղ ՉոբանքյարաՖերմեր Աբրահամը արտասահմանից ներմուծել է կաղամբի, վարունգի և 20 տեսակի լոլիկի տեսակներ: «Պետք է դուրս գալ միջազգային շուկա՝ սերմեր ներմուծել ու մեր արևի, ջրի, հողի շնորհիվ ստանալ նոր տեսակներ»,- ասում է Չոբանքյարա գյուղի ֆերմեր Աբրահամը: |
|
Խեցեգործ Շահե ՀարությունյանԽեցեգործ Շահե Հարությունյանի արհեստանոցը շնչում է հայկականությամբ. մանրանկարչություն, ճարտարապետություն, մանրաքանդակ, զարդանախշ: Հայկական արվեստի սիմվոլիկ դետալներին Շահեն միախառնում է իր մտքերն ու ստանում իր ձեռագիրը: |