Ադելի «Արվեստի տիկնիկները»


Ադել Երեմյանը մասնագիտությամբ տնտեսագետ էր, մի օր ցանկացավ ավելին անել, քան հաշվելը։ Ամուսինը գնեց իր հավանած տիկնիկը ու սկսվեց «Ադելի տիկնիկների պատմությունը»։

գյուղ Սիփանիկ


Սիփանիկի գյուղատնտես Արտակը հիմնել է 1000 քմ օրինակելի ջերմոց։ Նա ուզում է ջերմոցային տնտեսության իր գտած տարբերակը տարածել գյուղում։

գյուղ Չոբանքյարա


Ֆերմեր Աբրահամը արտասահմանից ներմուծել է կաղամբի, վարունգի և 20 տեսակի լոլիկի տեսակներ: «Պետք է դուրս գալ միջազգային շուկա՝ սերմեր ներմուծել ու մեր արևի, ջրի, հողի շնորհիվ ստանալ նոր տեսակներ»,- ասում է Չոբանքյարա գյուղի ֆերմեր Աբրահամը:

Խեցեգործ Շահե Հարությունյան


Խեցեգործ Շահե Հարությունյանի արհեստանոցը շնչում է հայկականությամբ. մանրանկարչություն, ճարտարապետություն, մանրաքանդակ, զարդանախշ: Հայկական արվեստի սիմվոլիկ դետալներին Շահեն միախառնում է իր մտքերն ու ստանում իր ձեռագիրը:

Միմո Բայք (Mimo Bike)


«Միմո» հավելվածի շնորհիվ կարելի է օգտվել քաղաքի տարբեր հատվածներում կայանած միմո հեծանիվներից ու երթևեկել, գնալ աշխատանքի, դասի, հանդիպման: GPS համակարգը թույլ է տալիս գտնել Ձեր մոտակայքում գտնվող հեծանիվը և ամրագրել այն, լիցքավորել հաշիվը, սքանավորել ու երթևեկել, իսկ ավարտելուց հետո կայանել տեսանելի և հանրային տարածքներում: Հիմնադիրները հուսով են, որ գնալով կավելանան միմո հեծանիվներից օգտվողները, հատկապես, երթևեկության խցանումներից խուսափողները:

Արշալույս և Գեղակերտ գյուղեր


«Պատերազմից հետո աշխատում ենք ոտքի կանգնել․ մեր հողն է, մենք էլ է՛ս ձևով ենք պայքարում»։ Հյուր ենք գնացել Արմավիրի Արշալույս ու Գեղակերտ գյուղեր։

Early one


Early one հավելվածը հատուկ ալգորիթմերի միջոցով կառավարում է հերթերի հոսքը: Հավելվածի օգտատերերը կարող են նախապես գրանցել իրենց այցը բանկեր, բուժհաստատություններ ու բազմաթիվ այլ կառույցներ: Առանց երկար սպասելու սրահներում ու միջանցքներում ՝ օգտվել տվյալ հաստատության ծառայությունից:

ՔայլՏեք


«ՔայլՏեք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016թ. ապրիլյան պատերազմից հետո: Հիմնադիր կինեզոլոգները հաշմանդամներին օգնություն ցույց տալու ժամանակ համոզվում են, որ բուժումը միայն վերականգնողական կենտրոնում բավարար չէ և հաշմանդամների՝ անվասայլակների վրա երկար նստելը տարբեր հիվանդությունների պատճառ է դառնում: Այժմ «ՔայլՏեք»-ի տղաները ստեղծել են կանգնակներ, քայլակ կանգնակներ, քայլելը վերադարձնող էկզոկմաղքներ:

ՀայԱր զարդեր


Գործածությունից դուրս եկած պարկուճներից զարդեր պատրաստելը խաղաղության յուրատեսակ ուղերձ է, բայց արժանապատիվ խաղաղության: «Այն, ինչ ես անում եմ, իրականում պայքար է, համամարդկային կոչ հանուն խաղաղության, միգուցե նաև՝ ներքին խաղաղության, որի կարիքը այսօր մենք բոլորս ունենք»։ Արտակ Թադևոսյանը կնոջ` Հայարփիի հետ դեռ 2011թ․-ին հիմնել է ՀայԱր Զարդեր ապրանքանիշը:

Բեքբոն Բրենդինգ


«Բեքբոն Բրենդինգ» դիզայներական ընկերությունը 2019, 2020 թվականներին Լոնդոնում հիմնադրված հեղինակավոր Pentawards մրցանակաբաշխության «Փաթեթավորման դիզայն» անվանակարգում լավագույնն է ճանաչվել: Ընկերությունում վստահ են, որ հայ դիզայները ավելի լավ է հասկանում հայ գործարարին, նրա ապրանքի արժանիքները և ավելի լավ կարող է ապահովել պրոդուկտի վաճառքը։

Արիշտա «Բազիկյան»


Բազիկյանների ընտանիքը 1998թ․-ից Գավառում, տան պայմաններում արիշտա էր պատրաստում ամենօրյա հոգսերը հոգալու համար: Այսօր երեք եղբայրներով արդեն արտադրամաս են հիմնել և ճանաչված են Հայաստանում: Նրանց արիշտան արտահանվում է Եվրոպա, Ռուսաստան և ԱՄՆ։

Քոփերրայթ (CopperRight)


Տանյան ու Դավիթը արդեն 5 տարի է` զբաղվում են գալվանապլաստիկայով: Բնությունից վերցրած սովորական չոր տերևները մշակման են ենթարկում, ծածկում են պղնձով: Կաղնու, բարդու, խաղողի, դափնու տերևները դառնում են կախազարդեր: