Մասնակցություն Քրիստոսի հարստությանը


Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունների միությունն ինչպե՞ս է ապահովում մեր փրկությունը: Եկեղեցու հայրերն ինչու՞ են նշում, որ Աստծո Որդին չվերցրեց մարդու բնությունը նախքան մեղք գործելը, այլ մեղքից հետո: Ինչպե՞ս կարող ենք Քրիստոսի մեջ տեսնել մեզ, մեր հեռանկարը: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

«Երանի այն մարդուն, որ…» (Սաղմոս 1:1)


Ի՞նչ է երանությունը, ինչու՞ է Սաղմոսաց գիրքը երանության հռչակումով սկսվում: Ո՞վ է երջանիկ մարդը։ Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Ապրել-կռվել


Ինչու՞ է Հիսուս ասում, որ Երկնքի արքայությունը պետք է ուժով նվաճել։ Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Ընտրություն՝ խաչափա՞յտ, թե՞ կախաղան


Հուդայի դավաճանությունը նախասահմանվա՞ծ էր, թե՞ ազատ ընտրության արդյունք էր: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Հուդան՝ մեզանից մեկը


Ո՞րն էր Հուդայի մեղքը՝ դավաճանությու՞նը, թե՞ հուսահատությունը: Ուրանալը Ուսուցչի՞ն, թե՞ ինքն իրեն: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Արդարություն և ներողամտություն


Ինչու՞ չկա խաղաղություն առանց արդարության և իրական արդարություն՝ առանց ներողամտության: Ի՞նչ տարբերություններ կան աստվածային ու մարդկային արդարության ընկալումների միջև: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Ո՞վ քեզ դատավոր կարգեց մեզ վրա


Երբ երկու հրեա վիճաբանեցին, իսկ Մովսեսը միջամտեց ու ցանկացավ հաշտեցնել, նրան պատասխանեցին՝ ո՞վ քեզ դատավոր կարգեց մեզ վրա: Սուրբգրային այս պատմության մեջ ինչպե՞ս է արտահայտվում իշխանության օրինակարգության թեման: Ի՞նչ զուգահեռներ կան իշխանությունների լեգիտիմության խնդրահարույց լինելու ու մահվան միջև: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Ազատություն, մեղք, պատասխանատվություն


Ինչպե՞ս է մեր ներսում զարգանում մեղքը, հետևանքներն իմանալով՝ ինչու՞ ենք ընտրում այդ ճանապարհը: Ինչպե՞ս կրթել խիղճը: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Տովբիթ՝ Աստված է իմ բարիքը


Ազգային աղետը հասկանալու եւ գալիքի հեռանկարը տեսնելու իմաստով ի՞նչ դեղատոմս է առաջարկում աստվածաշնչյան Տովբիթի գիրքը: Մեկնաբանում է Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Հույսը՝ նոր սկիզբ


Ինչու՞ է վտանգավոր անհուսությունը, ինչպե՞ս հաղթահարել հուսալքության ճգնաժամը: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Խաղաղություն՝ ինչի՞ համար


Ինչպե՞ս ենք պատկերացնում խաղաղ կյանքը, արդյո՞ք դա ուզում ենք առաքինի ապրելո՞ւ, թե՞ հակառակը՝ «հանգիստ անօրինություններ» անելու համար: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Հավատալ մարդուն, հավատալ Աստծուն


Ինչպե՞ս է հավատի ու վստահության գիտակցությունը ծննդյան պահից դրվում մեր մեջ և կյանքի ընթացքում ինչու՞ է սասանվում: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: