Ինչո՞ւ պետք է պատմություն իմանալ


Ինչո՞ւ է անհրաժեշտ պատմության ուսումնասիրությունն ու դասավանդումը: Պատմության դասավանդումը քաղաքակա՞ն, կրթակա՞ն, թե՞ գաղափարական հարց է: Ինչպիսի՞ն է մեր հանրության` պատմության ընկալումը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանի հետ:

Անմիտ հարուստի առակը (Ղուկ. 12:13-21)


Ինչպե՞ս է Քրիստոս անմիտ հարուստի առակը պատմելով՝ խոսում մարդկային ագահության և դրանից բխող վնասների մասին: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Հայկական որմնանկարչություն


Հայ միջնադարյան արվեստի մի կարևոր ու չափազանց ուշագրավ ոլորտ՝ որմնանկարչությունը, երկար ժամանակ պատշաճ ուշադրության չի արժանացել, քանի որ համարվել է, որ քիչ նմուշներ են պահպավել, դրանք ազգային ինքնատիպությամբ աչքի չեն ընկնում և այլն: Սակայն որմնանկարչության նոր ուսումնասիրությունները փաստում են հակառակը: Հայկական որմնանկարչության ինքնատիպության, ստեղծման ու պահպանման առանձահատկությունների, ուսումնասիրության խնդիրների ու նշանակության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմագիտության դոկտոր, Երևանի մատենադարանի փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանի հետ:

Անպտուղ թզենու առակը (Ղուկ. 13:6-9)


Ինչպե՞ս է Քրիստոս անպտուղ թզենու առակը պատմելով՝ խոսում ապաշխարության անհրաժեշտության մասին։ Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Խորհրդահայ պոեզիան ազգային զարթոնքից մինչև տագնապներ. Սիլվա Կապուտիկյան


Լրացավ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը: Ի՞նչ դեր ուներ 1960-1980-ական թվականների խորհրդահայ բանաստեղծությունը ազգային զարթոնքի գործում և ինչպե՞ս ընդունեց անկախությունը: Ինչո՞վ էր պայմանավորված Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործության զարգացումը և բանաստեղծուհու հռչակը: Ինչո՞վ է այսօր Կապուտիկյանի պոեզիան հետաքրքիր: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բան. գիտ. թեկնածու, դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանի հետ:

Կոչ ապաշխարության (Ղուկ. 13:1-5)


Ի՞նչ իրադարձություններից հետո է Քրիստոս ապաշխարության կոչ անում ամենքին։ Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: 

Արվեստի ակտուալությունը և ակտուալության արվեստը


12-ամյա դադարից հետո կրկին լույս ընծայվեց «Ակտուալ արվեստ» ամսագիրը: Ի՞նչ է ակտուալությունը, որքանո՞վ է ակտուալ այդպիսի ամսագրի հրատարակությունն այսօր, ինչպե՞ս է մեր հանրությունն ընկալում մշակութային նոր դիսկուրսի, քննադատական մտածողության անհրաժեշտությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ամսագրի խմբագրակազմի անդամ Դավիթ Մոսինյանի հետ:

«Խնդրե՛ք և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք» (Մատթ. 7:7-11, Ղուկ.11:5-13)


Ինչո՞ւ է Քրիստոս պատգամում անձանձրույթ ու անդադար աղոթել Աստծուն: Ի՞նչ զուգահեռներ է անցկացնում հայրերի և Աստծո միջև: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Մաթևոսյանական կենտրոնի սպասումով


«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքը թեև վաղուց կառուցվել է, սակայն բացումը հետաձգվում է: Ինչու՞ է ձգձգվում մշակութային կենտրոնի գործարկումը: Ի՞նչ հայեցակարգ ունի կենտրոնը, ինչպե՞ս կարող է անդարադառնալ մեր գրական-մշակութային կյանքի վրա այդպիսի կենտրոն-թանգարանի աշխատանքը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանի հետ:

Հիսուս այցելում է Մարթային և Մարիամին (Ղուկ.10:38-42)


Ովքե՞ր էին Մարթան ու Մարիամը, ինչո՞ւ է Հիսուս հայտնվում նրանց տանը, ինչպիսի՞ հյուրընկալության է արժանանում: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Փնտրել հայերենը. «փողկապավո՞ր», թե՞ ավելի մարդկային լեզու


Ի՞նչ խորքային խնդիրների հետ են կապված ԲՈՒՀ-երում կամ դպրոցներում հայոց լեզվի դասավանդման հարցերը: Լեզվի կիրառության ու զարգացաման գործում ի՞նչ դեր ունեն մեդիան, իշխանությունն ու ժամանակակից գրականությունը: Որտեղի՞ց պետք է սկսել բարեփոխումները և պե՞տք են արդյոք դրանք:  Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է մեդիայի հետազոտող, բանաստեղծ Մարիամ Կարապետյանի հետ:

Խաչի մասին (Մատթ․16:24, Մարկ. 8:34, Ղուկ. 9:23). մաս 3-րդ


Ինչո՞ւ է Քրիստոս պատգամում ամենքին՝ վերցնել խաչն ու գնալ իր հետևից: Շարունակում է մեկնաբանել Ռուբեն վարդապետ Զարգարյանը: