|
Արդարությունն ու հավասարությունը՝ հեղափոխությունից հետոՀեղափոխական շարժման հիմնական պահանջներն էին՝ արդարություն, հավասարություն, ազատություն, ինքնիշխանություն։ Դրանք իրացնելու ի՞նչ հենարան ունենք պետական ու հասարակական մակարդակում։ Ի՞նչ է նշանակում հանրային շահ, ինչպե՞ս ներդաշնակեցնել աձնական ու հանրային շահը։ Քննարկում են քաղաքական տեսաբան Նաիրա Խաչատրյանը և մշակութաբան Համլետ Մելքումյանը: |
|
Պետական խորհրդանշանները՝ հեղափոխական միջավայրում«Քայլ արա» շարժման օրերին քաղաքացիական ակտիվության կարևոր ուղեկից էին պետական խորհրդանշանները: Ազգային դրոշի գույներով ներկված են մարդկանց դեմքերը, հագուստը, մեքենաները։ Պետական խորհրդանշանները միայն տարբերանշան են, թե՞ ենթարկվում են խորքային վերարժևորման։ Զրուցում են ազգագրագետ Արսեն Հակոբյանը և սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը: |
|
Հրապարակում կրթվող հասարակությունը«Քայլ արա» շարժումը զանգվածային հավաքների տարբեր հարթակներում քաղաքացու կրթելու, կրթվելու և ինքնակրթվելու այնպիսի դաշտ բացեց, որին կնախանձեր ցանկացած կրթական հաստատություն: Հանրությունը քաղաքականապես, մշակութային, բարոյական ու էթիկական առումներով հասունանում է ժամ առ ժամ: Որտե՞ղ սկզբնավորվեցին փոփոխությունները: |
|
Հեղափոխվող հասարակությունԱպրիլյան ընդվզում, թե՞ հեղափոխություն: Ինչպես էլ «Քայլ արա» շարժումը մտնի պատմության մեջ, նրա բաղադրիչներից մեկը ժողովրդական լինելն է: Փորձագիտական գնահատականներով, սա անկախ Հայաստանի պատմության մեջ հասարակական մոբիլիզացիայի այնպիսի օրինակ է, որը նաև հընթացս է փոխում հասարակության քաղաքացիական գիտակցությունը՝ նոր կողմերից բացահայտելով սեփական տեսակը: |
|
Որդեգիր և խնամակալ ընտանիքների խնդիրներըՍոցիալական ի՞նչ ծառայություններ են մատուցվում այլընտրանքային խնամք իրականացնող՝ որդեգիր, խնամակալ և խնամատար ընտանիքներին Հայաստանում: Ի՞նչ են հիմնականում ակնկալում այդ ընտանիքները: Ի՞նչ խնդիրներ է հարուցում տարբերակված մոտեցումը այդ ընտանիքներին և ինչ դաժվարություններ են առաջ գալիս հաշվառման բացակայության պատճառով: Երեխաների պաշտպանության ցանցի և Խնամատար ծնողների ասոցիացիայի հետազոտությունը ներկայացնում են սոցիոլոգներ Միրա Անտոնյանը և Քնարիկ Գարանֆիլյանը: |
|
Եկեղեցի-պետություն. հարթ ու կնճռոտ հարաբերություններ1918թ.-ի ապրիլի 4-ի նամակում Գևորգ եպիսկոպոս Չորեքչյանը Գևորգ Սուրենյանց կաթողիկոսին հայտնում է գեներալ Նազարբեկյանի և իր հանդիպման մանրամասները։ Գեներալը եպիսկոպոսին պատմում է, որ 16 000 զինվորից մնացել է 4000-ը։ 12 000-ը փախել է և նրանց` ճակատ վերադարձնելու պարտքը ծանրանում է հայ հոգևորականության, կանանց ու մամուլի ուսերին։ Ինչպե՞ս էին ընթանում եկեղեցի-պետություն հարաբերությունները Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման նախընթաց շրջանում: Ինչպե՞ս բաշխվեցին դերերն ու գործառույթները նորանկախ պետության մեջ։ |
|
Անգրագիտության դատավճիռը և կրթության զարգացման ծրագիրըՄիջազգային փորձագետների կարծիքով, եթե Հայաստանը առաջիկա տարիներին ներդրումներ չանի կրթության ոլորտում, 2030թ.-ին երկիրը կունենա 50 տոկոս անգրագիտություն։ Տեղի փորձագետներն ու հետազոտողները կարծում են, որ մեր երկրում պատկերացում չկա ո՛չ կրթության խնդիրների, ո՛չ էլ կրթական ծախսերի արդյունավետության մասին, իսկ «Կրթության մինչև 2030թ-ը զարգացման պետական ծրագրի» մասին օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման: Արդյո՞ք նախագիծն արտահայտում է ոլորտի խնդիրները և համապատասխանում կարիքներին: Քննարկում են կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը և «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Արտակ Մանուկյանը: |
|
Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին (3:1-4)Առնակ քահանա Հարությունյանը մեկնում է Պողոս առաքյալի՝ գաղատացիներին ուղղված թղթի 3:1-4 հատվածը: |
|
Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին (3:5-14)Առնակ քահանա Հարությունյանը մեկնում է Պողոս առաքյալի՝ գաղատացիներին ուղղված թղթի 3:5-14 հատվածը: |
|
Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին (2:6-10)Առնակ քահանա Հարությունյանը մեկնում է Պողոս առաքյալի` գաղատացիներինն ուղղված թղթի 2:6-10 հատվածը: |
|
Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին (2:1-5)Առնակ քահանա Հարությունյանը մեկնում է Պողոս առաքյալի՝ գաղատացիներինն ուղղված թղթի 2:1-5 հատվածը: 14 տարի հեթանոսներին քարոզելուց հետո Պողոսի նկատմամբ ամբաստանություն է լինում և նա վերադառնում է Երուսաղեմ՝ հանդիպելու Պետրոսի, Հովհաննեսի և Հակոբոսի հետ: |
|
Ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտոՍեռի հիմքով խտրականության խնդիրը Հայաստանում ավելի շատ կանանց է առնչվում, քան տղամարդկանց, փաստում են մասնագետները: «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը սեռի հիմքով խտրականության դեմ պայքարի համար փաստացի կիրառման հնարավորություններ չունի և ավելի շատ կրում է դեկլարատիվ բնույթ: Թեման քննարկում են իրավաբանական գիտությունների թեկնածու Նարինե Ալեքսանյանը և ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Գոհար Շահնազարյանը: |











