Հոգեբանական և հոգևոր աջակցություն խաղամոլին


ԱՎԾ տվյալներով շահումով խաղերի կազմակերպման գործունեության ծավալը Հայաստանում տարեկան մոտ 550 մլն դոլար է: Իսկ հայաստանյան բուքմեքերները ամսական 16 միլիարդ դրամի խաղադրույք են ընդունում։ Եվ սա այն դեպքում, երբ պաշտոնական տվյալներով Հայաստանում 30 տոկոս աղքատություն կա։ Վիճակագրական տվյալներով, մոլախաղերով հրապուրվող մարդկանց մինչև 7 տոկոսը հակված է հիվանդագին խաղամոլության, իսկ այդ թվի մոտ 60 տոկոսը հակված է նաև իրավախախտումների։ Պաթոլոգիկ խաղամոլների 20 տոկոսը ինքնասպանության իրական փորձ է կատարում։ Բազմաթիվ երկրներում արգելված է խաղատների գործունեությունը։ Իսկ շատ երկրներում խաղամոլության դեմ պայքարի ծրագրեր են գործում, ստեղծվել են ծառայություններ։ Հայաստանում գնահատված չեն նույնիսկ խաղային բիզնեսի տարածվածության և մատչելիության հետևանքները։ 

Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին (1:6–21)


Ի՞նչ է նշանակում ճանաչել Քրիստոսին և նրա Ավետարանը: Ի՞նչ խնդիրներ էին առաջացել գաղատացիների շրջանում: Այս և այլ հարցերի մասին է խոսում Առնակ քահանա Հարությունյանը՝ մեկնելով Պողոս առաքյալի՝ գաղատացիներին ուղղված թղթի 1:6–21 հատվածը:

Երբ հովանավորվում է գիտությունը


Գիտությանը հատկացվող պետական ֆինանսավորման առումով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է վերջին տեղը։ Կառավարության 2018-2020թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով գիտության ֆինանսավորումն էլի կնվազի։ Այս պայմաններում, գիտությամբ զբաղվող մարդիկ ֆինանսական հարցերը փորձում են հոգալ տարբեր դրամաշնորհային ծրագրերի օգնությամբ։ Հայ եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի հովանու ներքո գործող Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության ազգային հիմնադրամը 18 տարի շարունակ դրամաշնորհներ է տրամադրում հայաստանցի գիտնականներին։ Ի՞նչ է փոխում հիմնադրամի աշխատանքը հայաստանյան գիտական միջավայրում։ 

Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին (1:1–5)


Ովքեր էին գաղատացիները: Ինչու է Պողոս առաքյալը գրել գաղատացիներին ուղղված թուղթը, ինչով է այն առանձնահատուկ: Ներկայացնում է Առնակ քահանա Հարությունյանը: 

Առաջին հանրապետության օրենքներն ու տնտեսությունը


Հայաստանի առաջին հանրապետությունը պառլամենտական ժողովրդավարական պետություն էր, որը հիմնադրումից հետո մեծ ջանքերի գնով ստեղծեց պետական իշխանության մարմիններ, փորձեց երկիրը դուրս բերել քաոսի և անիշխանության վիճակից, լուծել սովի ու գաղթականության խնդիրները, ստեղծել ֆինանսական ու տնտեսական կառույցներ, կրթամշակութային օջախներ: Առաջին հանրապետության ղեկավարները մեծ ճիգ էին գործադրում Հայաստան բերելու համար արտասահմանում աշխատող հայ գործարարներին ու մտավորականներին, որոնք, վարչապետ Սիմոն Վրացյանի կարծիքով, ցանկանում էին դրսից վայելել անկախ Հայաստանը: Հանրապետության գոյության երկուսուկես տարվա ընթացքում ի՞նչ ստեղծեց ժամանակի կառավարությունը, որը, կոմիսար Հասկելի բնութագրմամբ, վարժապետների անհեռատես կառավարություն էր:

Երկրորդ թուղթը թեսաղոնիկեցիներին (3:13–18)


Ի՞նչ է նշանակում «եթէ որեւէ մէկը չհնազանդուի այս թղթի մէջ մեր ասած խօսքին, նկատի ունեցէք նրան եւ մի յարաբերուէք նրա հետ»: Պողոս առաքյալի՝ թեսաղոնիկեցիներին ուղղված երկրորդ թղթի 3:13-18 հատվածը մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը:

Երկրորդ թուղթը թեսաղոնիկեցիներին (3:1–12)


Ծուլությունից բխող վտանգների մասին է խոսում Պողոս առաքյալը՝ թեսաղոնիկեցիներին ուղղված երկրորդ թղթի 3:1-12 հատվածում: Մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը:

Սոցիալական որբության հաղթահարման ուղին


Հայաստանի մանկատներում և խնամքի այլ հաստատություններում գտնվող երեխաների մոտ 80 տոկոսն այնտեղ հայտնվում է սոցիալական ծանր պայմանների պատճառով: Մասնագիտական լեզվով դա կոչվում է սոցիալական որբություն: Երկրում աղքատությունը չի նվազում, բայց երեխաների խնամքի ու պաշտպանության կենտրոնացված մեծ հաստատությունները բեռնաթափվում են: Ո՞ւր են գնում երեխաները, ի՞նչ պայմաններ ու սոցիալական ենթակառուցվածքներ են ստեղծվել բեռնաթափման գործընթացի իրականցման համար: Քննարկում են ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի խնամատարության մասնագետ Ելենա Հարությունյանը և «Ընտանիք և համայնք» հասարակական բարեգործական կազմակերպության հիմնադիր նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը:

Անկախ հարևանների միակ պատերազմը


Հայաստանի առաջին հանրապետության հռչակման հենց սկզբից Հայաստանը լուրջ խնդիրներ ուներ անդրկովկասյան հարևանների՝ Վրաստանի և Ադրբեջանի հետ: Հանրապետության հռչակումից ամիսներ անց, 1918թ. դեկտեմբերին քաղաքական, տնտեսական մի շարք տարաձայնություններն ու սահմանային վեճերն ի վերջո հանգեցրին Հայաստանի և Վրաստանի միջև ռազմական բախման: Թիֆլիսում և այլուր հայերը զանգվածաբար ձերբակալվում էին, ենթարկվում բռնությունների: Դիվանագիտական առաքելության աշխատակիցները աքսորվել էին Թիֆլիսից: Երկշաբաթյա պատերազմը երևան հանեց հայ-վրացական հարաբերությունների խորքային հակասությունները: 20-րդ դարասկզբի վրաց-հայկական հակամարտության պատճառների մասին զրուցում են պատմաբաններ Համո Սուքիասյանը և Հովիկ Գրիգորյանը: 

Եկեղեցու ինտեգրատիվ դերը. սոցիալական աշխատանքի մոդել


Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով Հայաստանում յուրաքանչյուր երրորդ երեխան աղքատ է։ Ոլորտում հետազոտություն անող հասարակական կազմակերպություններն արձանագրում են, որ մանկական աղքատությունը ավելի արագ է աճում, քան ընդհանուր աղքատությունը, իսկ կյանքի առաջին տարիների աղքատությունը խոչընդոտում է երեխայի ներուժի զարգացմանը: Երեխաների սոցիալական հոգածության և նրանց ներուժի զարգացման համար մեր երկրում հասարակական սեկտորի ջանքերով ստեղծվել են սոցիալ-կրթական կենտրոններ, որոնց գործունեության մասին զրուցում են «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: 

Երկրորդ թուղթը թեսաղոնիկեցիներին (2:4-11)


Պողոս առաքյալի՝ թեսաղոնիկեցիներին ուղղված երկրորդ թղթի 2:4-11 հատվածը մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը:

Սպասված ու պարտադրված պետություն


Այդ տարվա ձմռանը սովից ու հիվանդություններից Հայաստանում մահացան տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ ամիսներ անց բացվեցին տասնյակ գործարաններ, ստեղծվեցին մի շարք կենսական ենթակառուցվածքներ, մշակութային հաստատություններ, համալսարան ու պետական թանգարան։ Նույնիսկ ազգային դրամ տպվեց։ Երկրի ներսում ոչ հայազգի բնակչությունը անընդհատ նոր սադրանքներ էր հրահրում պետակության դեմ: Հայկական բանակը կարողանում է կասեցնել այդ սադրանքները։ 
Այս տարի Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակն է: Ինչպես հռչակվեց առաջին հանրապետությունը: Զրուցում են հետազոտող լրագրող Թաթուլ Հակոբյանը և պատմաբան Համո Սուքիասյանը։